[go: nahoru, domu]

Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

Ընդհանուր > Ի՞նչ կարդանք ընդհանրապես

Comments Showing 1-50 of 83 (83 new)    post a comment »
« previous 1

message 1: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Այսուհետ ամեն ամսվա համար առանձին առաջարկների թեմա չի լինի։ Փոխարենը կլինի այս թեման, որի մասին պարբերաբար կհիշեցվի և որտեղ կարող եք գրել ձեր առաջարկները։ Յուրաքանչյուր ամսվա գիրքը կընտրվի Զումով քննարկման ժամանակ։


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Առաջարկում եմ էս տարվա Նոբելյան մրցանակակրի՝ Abdulrazak GurnahParadise-ը։


message 3: by Mariam (new)

Mariam Hovhannesyan (notyourmariie) | 1 comments Առաջարկում եմ կարդալ Жан Гриваյի Любовь и ненависть համաշխարհային երկրորդ պատերազմի մասին դրամատիկ նովել ա։


message 4: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Առաջարկում եմ Ottessa MoshfeghMy Year of Rest and Relaxation-ը։ Գիրքն ինձ անընդհատ տարբեր մարդիկ խորհուրդ են տալիս, իսկ վերջին խորհուրդ տվողներից մեկը սենց բնորոշեց. «Նույն Սալլի Ռունիի թեմաները, բայց ավելի լավ գրված ու ավելի խորը»։


message 5: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments Maggie O'Farrell Hamnet.


message 6: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Arundhati RoyThe God of Small Things-ը։ Վաղուց ինձ խորհուրդ են տվել, մտածեցի՝ խմբում էլ կարելի ա։


message 7: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments Victor Pelevin - Buddha's little finger

Վաղուց ուզում եմ Պելեվինից ինչ-որ բան կարդալ:


message 8: by Milena (new)

Milena Sedrakyan (milenasedrakyan) | 2 comments Առաջարկում եմ կարդալ Soren Kierkegaard-ի «Fear and Trembling»ը:


message 9: by Laura (last edited Jan 26, 2022 09:20PM) (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Sigrid NunezWhat Are You Going Through-ն։ Ընդհանրապես ծանոթ չեմ հեղինակին ու պատահաբար եմ բախվել․ բնութագիրը հետաքրքրել է։


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Մի առաջարկ էլ մեր տեղացի գրողներից. Tove Ditlevsen
The Copenhagen Trilogy: Childhood; Youth; Dependency։
Վերջերս հետմահու միջազգային ճանաչում ա ձեռք բերել էս եռագրության շնորհիվ (բայց ակումբի շրջանակներում կարող ենք մենակ առաջին գիրքը կարդալ)։ Ես իր ուրիշ մի գիրք եմ կարդացել, շատ լավն ա։


message 11: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 197 comments Mod
Ես առաջարկում եմ կարդալ Charlie Kaufman-ի Antkind-ը (չգիտեմ երբևէ առաջարկվե՞լ ա էս խմբում կամ ընտրվել)։

Հեղինակը հայտնի Being John Malkovich, Eternal Sunshine of the Spotless Mind, I Am Thinking of Ending Things ֆիլմերի սցենարիստն է, վերջինիս` նաև ռեժիսորը։

Հետաքրքիր դեմք է շատ, կարծում եմ արժի փորձել։


message 12: by Laura (new)

Laura Matevosyan (lauramatevosyan) | 12 comments Հետագայի համար հայկական ժամանակակից գրականությունից առաջարկում եմ Hrachya SaribekyanԱյնտեղ աչքերդ երբ բացես ու Anna DavtianԽաննա


message 13: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments Հայ ժամանակակից գրողների քվեարկության իմ թեկնածու գրքերը՝ Գրիգոր Սարգսյանի «Դժոխաբնակները» ու Հայկ Հովյանի «Ագռավի քարը։ Մուտք (Միջնաբերդյան Պատմություններ, #1)»։


message 14: by Milena (new)

Milena Sedrakyan (milenasedrakyan) | 2 comments Առաջարկում եմ կարդալ Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը»


message 15: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Առաջարկում եմ Նոբելյան մրցանակակիր Wole SoyinkaChronicles from the Land of the Happiest People on Earth-ը։


message 16: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 197 comments Mod
Առաջարկում եմ Donna Tartt–ի The Goldfinch–ը կարդալ, ուղղակի շատ երկար է։ Ամեն դեպքում հավես կլինի միասին կարդալն ու քննարկելը։


message 17: by Arpi (new)

Arpi | 179 comments Mod
Սրանք էլ իմ կողմից առաջարկվող գրքերն են

The Ardent Swarm by Yamen Manai

Afterlives or Paradise by Abdulrazak Gurnah

Monkey Boy by Francisco Goldman

Klara and the Sun by Kazuo Ishiguro

The Island of Missing by Trees by Elif Shafak

The Netanyahus by Joshua Cohen


message 18: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Մի հատ էլ ինձ անձնական նամակով ուղարկեցին.
Nancy KricorianZabelle


message 19: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Ժող, դեկտեմբեր-հունվարի համար Գոլդֆինչն էինք կարդում, հետո Քրիստիան Բատիկեան, չէ՞։ Լավ չեմ հիշում։


message 20: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 197 comments Mod
Ոնց որ հա


message 21: by Arpi (new)

Arpi | 179 comments Mod
Բատիկյանին մյուս տարվա մեջ պետք է կարդանք, դեկտեմբեր հոնվարին Գոլդֆինչն ենք ընտրել որպես ավելի ծավալով ընթերցանություն:


message 22: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
ընտիր, ուրեմն կբացեմ թեմաները


message 23: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Ըհը, ոնց որ բազմաթիվ չարչարանքներից հետո բացեցի բոլոր թեմաները, էլ «պարտքեր» չունեմ :)

էս թեմայում մանրից կարող եք էլի առաջարկներ գրել, որ փետրվարից հետո ընտրենք։


message 24: by Mari (new)

Mari Melikyan (hanguyts) (voltera) | 197 comments Mod
Առաջարկում եմ Hanya YanagiharaA Little Life-ը։ Իրոք շատ են խոսում էս գրքի մասին, կարելի ա փորձել ։Դ


message 25: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments Ирина Головкина - побежденные
Durian Sukegawa 'Sweet bean paste'


message 27: by արմին (new)

արմին (tanamasi) | 559 comments Mod
Վահրամ Մարտիրոսյան - Սողանք

տարիներ շարունակ ուզել եմ կարդալ, բայց չեմ հասել։ հեղինակի բվեր պատմ. ժողովածուն շատ եմ հավանել։ վերջերս էլ տեսա, որ կոբոյի սթորում անվճար դրված է։ այնպես էլ էլ. տարբերակն էլ կա։ ոնց որ չի առաջարկվել չէ՞։


message 28: by արմին (new)

արմին (tanamasi) | 559 comments Mod
Don DeLilo Underworld
իր սպիտակ աղմուկը շատ եմ սիրում


message 29: by արմին (new)

արմին (tanamasi) | 559 comments Mod
*DeLillo


message 30: by Arpi (new)

Arpi | 179 comments Mod
ես էլ այս գիրքն եմ առաջարկում կարդալ https://www.goodreads.com/book/show/2...


message 31: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments Zoya Pirzad - The space between us

պարսիկ կոլեգաներիցս մեկն է առաջարկել


message 32: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Զոյա Փիրզադը շատ լավն ա, իրանից մի ուրիշ գործ եմ կարդացել


message 33: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
մտածեցի՝ Կունդերա վաղուց չեմ կարդացել, առաջարկում եմ էստեղ։
Laughable Loves


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Դրամատուրգիա կարդու՞մ ենք։

Եթե այո, օրինակ կարող ենք մի դրամատուրգ ընտրել ու իրենից մի քանի գործ կարդալ։ Հետո քննարկենք գործերը անդրադառնալով սոցիալքաղաքական վիճակին)

Ես դրամատուրգիա շատ եմ սիրում դրա համար 😀


message 35: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Կարող ես առաջարկել դրամատուրգիա, քվեարկությամբ կորոշվի ☺️


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Ընտիր

Կառաջարկեմ ՝

Չեխովի գործերից կարդանք ՝ «Քեռի Վանյա» , «երեք քույր» «Ճայը», «Բալենու այգի»

Կամ Ամերիկյան դրամատուրգիայից

Թենեսի Ուիլյամսից «Տրամվայ «Ցանկություն»», «Կատուն շիկացած տանիքին» , «ապակե գազանանոց»

Ի դեպ էս երկու հեղինակների գործերը ընտիր համեմատվում են ու թույնագույն կերպով ներկայացնում արեւմտյան եւ արեւելյան ժողովուրդների հոգեբանական տարրերը։


message 37: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments հետքրքիր նկատառւմ թարգմանվող դրամատուրգիայի լեզվի մասին

https://hy.armradio.am/2022/11/30/թատ...


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Ինձ մոտ չբացեց։


message 39: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը խոսում է թարգմանական դրամատուրգիայի, «Բեմ» մատենաշարի, ժամանակակից թատրոնի լեզվի ու թարգմանված պիեսների պահանջարկի մասին։

Խոսելով թարգմանական գրականության որակական փոփոխություններից՝ Զավեն Բոյաջյանն ասում է՝ թարգմանական գրականության ծավալներն աճում են, բայց չկան տեքստերի հետ աշխատող պրոֆեսիոնալ խմբագիրներ․ «Թարգմանությունն ուղղակիորեն առնչվում է փորձառությանը, ես կարծում եմ , որ այսօր ավելի հրատապ է օտար լեզուների տիրապետող խմբագիրների առկայության հարցը։ Մենք ունենք ավելի քան 10 տարվա թարգմանական բուռն շարժում, բայց մեր ուսումնական հաստատությունները դեռևս չեն արձագանքում այս շարժմանը։ Ոչ մի համալսարան կամ ինստիտուտ չի պատրաստում գրական գեղարվեստական թարգմանիչներ ու խմբագիրներ»։

«Բեմ» մատենաշարով տպագրվել է յոթ գիրք։ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի 4 պիեսները ամենաթարմն են։ Զավեն Բոյաջյանն ասում է, որ մատենաշարի կարիքը վաղուց կար, բայց դժվար իրագործելի է, քանի որ մատենաշարի ողջ խմբագրական գործն իր ուսերին է։

Խոսելով մատենաշարի հեռահար նպատակների մասին՝ թարգմանիչը կարևորում է թատրոններում բնական, ժամանակակից ու հավաստի լեզու ասպարեզ բերելը։ Ասում է՝ պիեսները, որոնք հաճախ միջնորդ լեզվից են թարգմանված, անբնական և արհեստական են հնչում, և կորչում է կերպարի հավաստիությունը։

«Այնպիսի պարադոքսների ենք հանդիպում, օրինակ՝ մարդիկ մահվան մահճում, վերջին շնչում խոսում են թունդ գրական հայերենով, որը արհեստականության այնպիսի չափաքանակ է բերում, որ անհնար է դրան լուրջ վերաբերվել։ Գրեթե բոլոր թատրոններում այդ վիճակն է։ Մարդիկ հայերենի հնարավորությունները շատ սուղ կամ շատ սահմանափակ են պատկերացնում։ Բեմական լեզու ասելով՝ հասկանում են կամ ճռճռան գրական, կամ՝ ժարգոնային հայերեն, կարծես հայերենը այլ հնարավորություններ չունի», – ասում է Զավեն Բոյաջյանը։

Կարծում է՝ պարտադիր չէ, որ բոլոր հերոսները գրական հայերենով խոսեն, դրանք հնամաշ ընկալումներ ու ստերեոտիպեր են, որոնցից պետք է վաղուց հրաժարված լինեինք։

«Հաշվի չի առնվում, թե կերպարը ինչ սոցիալական խավի ներկայացուցիչ է, ինչ կրթական ցենզ ունի, ինչ տարիքի է, և ստացվում է ամորֆ, անբնական, փայտե լեզու, որը հրամցվում է բեմից։ Դա ինձ լեզվական առումով ոչինչ չի տալիս, նաև հերոսին է աղքատացնում, նրա կերպարն ու հոգեկան աշխարհը․ դրանք մարդիկ չեն՝ մարիոնետներ են, կամ ստվերներ»։

Հարցին, թե մատենաշարի պատվիարտուն արդյո՞ք նախևառաջ թատրոնը չպիտի լինի, Զավեն Բոյաջյանը պատասխանում է, որ յոթ գիրք է հրատարակվել այս մատենաշարով և ամենաքիչ արձագանքները ստացել է թատրոնի մարդկանցից, ինչպես ինքն է ասում՝ թատրոնները «օլիմպիական հանգստություն» են ցուցաբերել։

«Ես պասիվությանն ու իներտ վերաբերմունքին տուրք չեմ տալիս, և այս մատենաշարը տպագրվում է այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են ու գնահատում են լավ դրամատուրգիան», – ասում է թարգմանիչը։


Anahit Mariam Անահիտ Մարիամ Arzrumtsyan Արզրումցյան | 12 comments Շատ հետաքրքիրն էր ու ճիշտ։ Մեր բախտը կբերի, ոնց հասկացել եմ բոլորս անգլերեն կամ ռուսերեն կարող ենք բնագրով կարդալ։ Եթե սխալ եմ նկատել, կներեք ։)


message 41: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Ոչ միայն դրամատուրգիան, հայկական թարգմանական գրականությունն ընդհանրապես տխուր վիճակում ա։ Մի տեղ քֆուր-քյաֆարն են մեղմացնում, մի ուրիշ տեղ «ստեղծագործական լուծումներ» տալիս, մի երրորդ տեղում էլ հերոսների անունները մշակույթից կտրված սխալ ձևով թարգմանում, մինչդեռ թարգմանությունը մենակ մի ֆունկցիա պիտի ունենա. բնագրին հնարավորինս մոտ լինել։

Բայց հա, խմբում մեծ մասս գրքերն անգլերեն կամ ռուսերեն ենք կարդում, եթե իհարկե հայ գրականություն չի։


message 42: by Lusine (new)

Lusine Mkrtchyan | 203 comments իմ համար Բոյաջյանի թարգմանած Լարովի նարինջը հայերեն թարգմանության ամենալավ օրինակն է, ոնց որ ամեն մի նախադասության ու Բրջեսյան բառերի հայաֆիկացման համար առանձին ուսումնասիրություն արած լինի:

Ընդհանուր հայոց լեզվի հետ մենք սխալ ենք հարաբերվում, ժամանակակից գրողների մեծ մասը լեզվի մրցույթի ոնց որ մասնակցեն, մասնագիտական հայերենի մշակումներ քիչ կան, համալսրաններում ուսանողին փոխանակ սովորեցնեն լեզուն ինչպես ծառայեցնել իրենց մասնագիտությանը, անկապ քերականության ու գրականության դասեր են անում, մարդ չի հասկանում բա դպրոցի ֆունկցիան որն է: Ես մաթեմատիկայի ֆակուլտետում մի սեմեստր էպոս եմ անցել, ասենք ինչի՞, դրա փոխարեն սովորեինք հայերենով նորմալ զեկույցներ գրել, նորմալ քո թեման ներկայացնել, թեկուզ ամենապրիմիտիվ ռեզյումե կազմել կամ մոտիվացիոն նամակ գրել կամ բողոքի տեղեկանք գրել, ամեն ինչ բացի տաղտկալի ժամ մեռցնելուց


message 43: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Հա, լրիվ համաձայն եմ


message 45: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Samanta SchweblinMouthful of Birds կամ Seven Empty Houses (երկուսն էլ պատմվածքների ժողովածու են արգենտինացի հրաշալի գրողի հեղինակությամբ)

Irene SolàWhen I Sing, Mountains Dance (կատալոնական վեպ, էդ կողմերում չենք էղել դեռ)

Eleanor CattonThe Luminaries, եթե 800+ էջ գիրք կարդալու հավես լինի, սա էլ գնում ա Նոր Զելանդիա, բուքերյան մրցանակ ստացած գիրք


message 46: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Առաջարկում եմ`
Աննի Էռնո《Տեղը》
Կազուո Իշիգուրոյի《Երբ մենք որբ էինք》
Էլիֆ Շաֆաքի《Սիրո 40 կանոնները》
Մյուրիել Բարբերի《Ոզնու նրբագեղությունը》
Օրհան Փամուք《Ձյունը》
Վահան Թոթովենց《Բաքու》
Գեորգի Գոսպոդինով《Տխրության ֆիզիկան》
Ֆերնանդո Արամբուրու《Հայրենիք》
Համարձակ քայլ` Կաֆկա
Դոստոևսկի


message 47: by Librogram_libro (new)

Librogram_libro | 20 comments Սիրելիներ, ես որպես թատրոնից մարդ, Ուիլյամսը փառահեղ է, մենք պատրաստվում ենք անգամ բեմադրել ։ Եկեք Ուիլյամս էլ կարդանք։


message 48: by Arpi (last edited Jan 10, 2023 01:36AM) (new)

Arpi | 179 comments Mod
ես էլ իմ կողմից առաջարկում եմ Jeffrey EugenidesMiddlesex
Sarah EchavarreWhat we remember
Hanya YanagiharaA little life
Isabel CañasThe Hacienda
Joseph HellerCatch 22


message 49: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Շնորհակալություն էսօրվա քննարկմանն ու քվեարկությանը մասնակցած խմբի բոլոր անդամներին։ Քվեարկությամբ ու քննարկմամբ ընտրվել են տարվա առաջին կեսի գրքերը, որոնք հերթով կտեղադրեմ 2023-ի թղթապանականում։ Քանի որ գուդրիդսը միանգամից երեք թեմայից ավելին բացել թույլ չի տալիս, մյուս երկու գրքերը կտեղադրեմ առաջիկա օրերին։

Գրքերի էս ցանկը կշարունակի ակտիվ մնալ, հետագայում նորից կքվեարկենք կամ քննարկումով կորոշենք որոնք կարդանք։


message 50: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 1109 comments Mod
Ի՞նչ կարծիքի եք էս տարվա ցուցակին նաև ավելացնենք Մագդա Թախճատյանի «Ռոջավան» որպես ևս մեկ հայ հեղինակ։


« previous 1
back to top

Quantcast