թև
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [tʰɛv]
Դասական ուղղագրութեամբ՝ թև
վանկեր՝ թև
Ստուգաբանություն
Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *pteuo-` *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատից, որտեղից հայերեն թեր, թերթ, թիռ. հմմտ. նաև ավեստերեն para-pavant «հեռաթիռ»։
Գոյական
- թռչունների, միջատների, ինչպես և որոշ կաթնասունների (օրինակ չղջիկ) թռչելու գործարանը
- ձկան լողակ (խսկց․)
- ինքնաթիռի քաշող մակերեսներից մեկը
- մարդու բազուկ, ձեռք, կուռ
- զանազան կարգի անիվների (ջրաղացի, հողմաղացի և այլն) շառավիղ-տախտակը
- երկփեղկանի դռան ամեն մի փեղկը
- գութանի մետաղյա թիթեղաձև մասը, որ հողը պատռում և մի կողմ է շուռ տալիս
- վրանի մուտքի բացվող-փակվող մասը, կտորը
- խաչի հորիզոնական փայտի աջ և ձախ կողմերից յուրաքանչյուրը
- գութանի առատամն ու ոտնեղբայրը իրար հետ միացնող փոքրիկ փայտ
- խոփի երկու կողմի դուրս ցցված երկու սուր ծայրը, խոփթև
- ձեռքի գործիքների բռնակավոր մասը, կոթը, որով պտտեցնում են անիվը
- մակույկի կողերի եզրերին ցցված զույգ փայտիկները, որոնց մեջ ագուցվում կամ կապվում է թին
- զգեստի այն մասը, որ պատում է կուռը, թեք
- շինության կողմնային մաս կամ շենք, կորպուս
- զորքի մարտական դասավորության, զորասյան կամ շարքի աջակողմյան կամ ձախակողմյան մասը
- կողմ
- առարկայի տարածության և այլ հորիզոնականորեն դեպի աջ կամ ձախտարածվող մասը
- բացօթյա հոտի պահապան շան տեղը, որտեղից հսկում է հոտին (մակաղելու տեղից մի կողմ ընկած)
- եզերք, ափ (գետի, ճանապահի և այլն) (փխբ․)
- հովանավորություն, պաշտպանություն (փխբ․)
- թռչուններ համրելու քանակային միավոր, հատ
- ճյուղ ◆ Ծառը լայնորեն տարածել էր իր թևերը։ (փխբ․)
- խաղադաշտի կետրոնկան մասից դեպի աջ կամ ձախ ընկած տարածությունը (սպորտ.)
- մաս, բաժին, բաժանմունք
- քաղաքական կազմակերպության, կուսակցության և այլն ծայրահեղ (աջ կամ ձախ) խմբավորում
- կշեռքի յուրաքանչյուր թաթը լծակի հետ
- հովանոցի ճաղ
- ավտոմեքենայի անվի ետևի կողմի վերևից կախված թիթեղ, ցեխից պաշտպանելու համար
- ալիքների վետվետանք (փխբ․)
- գրքի սկզբի կամ վերջի մաքուր թերթերից, յուրաքանչյուրը, պահպանակ
- նավի ղեկի մաս, որով ուղղություն են տալիս նավին
- խմբով շարժվող բազմություն, երամի, հոտի և այլ ն հիմնական ուղղությունից դեպի որևէ կողմ թեքվող ու ձգվող մաս
- գիրկ ◆ Քաջ ասպպետը թևերն առավ չքնաղ կույսին ու տարավ։ (փխբ․)
- ընթացք, սլացք, թռիչք ◆ մտքի երևակայության թևեր
- տարածական հոսանքով շարժվող, թռչող հատկանիշներն ունեցող գոյկանների, ինչպես և վերացական գոյականների հետ գործածվում է որպես հատկացյալ, հոսանք, ընթացք, շունչ ◆ Բազմած լուսնի նուրբ շողերին, հովի թևին թռչելով` փերիները սարի գլխին հավաքվեցին գիշերով։ Հովհաննես Թումանյան
- նույնպիսի գոյականների հետ իբրև հատկացյալ գործածվելով ցույց է տալիս գոյականի արտահայտած զգացմունքով, ապրումով և այլն համակված, լցված, տոգորված լինելը ◆ երջակության, ցնծության, ոգևորության թևերով թռչել, սավառնել, ճախրել
- (մրմն․) շարքի աջ կամ ձախ վերջավորություններ են։ Շարքը դարձնելիս թևերի անունները չեն փոխվում։
Հոմանիշներ
- կուռ, բազուկ, ձեռք, ծղիկ, տիգ, ճուռ (մարդու բազուկ) (հնց․), (գվռ․)
- տես՝ փեղկ
Արտահայտություններ
- թև անել-թռչել
- չափազանց ուրախանալ, ուրախությունից թռչկոտել
- մեկի հովանավությունն զգալ, մեկի պաշտպանությամբ խրախուսվել
- թև առնել
- թևավոր դառնալ, թևեր ստանալ
- ոգևորվել, քաջալերվել
- վեր թռչել, ուժգնորեն տրոփել (սրտի մասին)
- ուրախանալ, ցնծալ
- թև դնել - հսկելու համար իր թևում մնալ (շան մասին)
- թև թևի տալ
- իրար թևից բռնել
- թևանցուկ անել
- իրար օգնել
- թև լինել - տե′ս թև թիկունք լինել
- թև չափել - նույնն է` վախ չափել
- թև տալ
- խրախուսել
- հովանավորել
- թև քաշել - հոխորտալ, խրոխտալ
- թևը ետ տանել (տավարի մասին) - նախիրը ետ դարձնել
- թևը ծվալ - հզոր պաշտպաններ ունենալ
- թևը քաշ արած գալ - աներեսաբար հյուր գալ (գնալ) մի տեղ, որտեղ իրեն չեն սպանում կամ չեն ցանկանում
- թևը տանել մի բանով - թևը գցել, թևերով փաթաթվել մի բանի
- թևին անել - թռչել, փաղչել
- թևին ճիվին տալ - ձեռքերին ու ոտքերին ուժ տալ, եռանդով աշխատել
- թևի տակ զարնել - տե′ս թևի տակ տալ
- թևի տակ տալ - թևի տակ տեղավորել, կռնատակն առնել
- թևին տալ
- թռչել
- հպարտանալ
- թևերը թափել - նեցուկից, օգնականից զրկվել
- թևերը թուլանալ - հուսահատվել, վհատվել
- թևերը ծալած նստել - անգրծ մնալ, ոչինչ չանել
- թևերը ծալվել - տե′ս թևերը թուլանալ
- թևերը կախ, թևերը կախ քցած
- իշխանությունից, իրավունքներից զրկված
- տխուր-տրտում
- թևերը կտրել, քշել - իշխանությունից, իրավունքներից զրկել
- թևերը փռել - տարածվել, ծավալվել, տիրել
- թևին առնել - մրթմրթալ, թոնթորալ (երբ մի գործ առաջակում են անել)
- թևերի տակ ձմերուկ դնել - գովել, խրախուսել, քաջալերել
- թևերի տակ ձմերուկ չի մտնում - շատ է փքվել, գոռոզացել
- բաց թևերով ընդունել - գրկաբաց ընդունել
- մեկի թևերով թռչել - մեկի հովանավորությամբ ուզածն անել
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր խոսակցական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Հայերեն բառեր մարմնամարզական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան» գրքից