խութ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [χutʰ]
Դասական ուղղագրութեամբ՝ խութ
վանկեր՝ խութ
Ստուգաբանություն
Բնիկ հնդեվրոպական՝ արմատից՝ «խփել, հրել» արմատի կողքին, որտեղից՝ խայթ, խիթ, խեթ։
Գոյական
- ճանապարհին դուրս ցցված քար, պնդացած հողաթումբ և այլն, խոչ
- ջրի խորքում կամ նրա մակերեսից դուրս ցցված ժայռ, ծովաժայռ, ծովախարակ
- արտում, հողի մեջ ամրացրած քար, որին դեմ է առնում խոփը
- առհասարակ` գետնից, երկրի մակերևույթից դուրս ցցված քար, ժայռ
- (ժղ․) ծառի ոստ, կոստղ, ծառաբնի որևէ հատվածի մասնակի հաստացում, բնփայտի արատ, որն առաջանում է որևէ գրգռիչի (վնասակար սնկերի և այլն) ազդեցության հետևանքով հյուսվածքների գերաճից
- գուղձ, կոշտ, հողակոշտ
- արգելք, արգելիչ հարմարանք, խոչընդոտ (փխբ․)
- ասեղի մեկ անգամ խոթելով կարված կարը, ասեղի զարկ, կութ
- (երկրբ․) գաղութային բուստերի (կորալների), կրային ջրիմուռների, մամռակերպերի և այլ խութագոյացնող օրգանիզմների ստորջրյա կրային կառույց
Հոմանիշներ
- խոչ (հնց․), կրճիմ, խուդ, խոչ ու խութ
- ծովաժայռ, խութաժայռ, ծովախորակ, ժայռախութ, ծովախութ, խարակ, խիթ
- տե՛ս կոստղ, ոստղ
- տե՛ս գուղձ, հողակոշտ
- տե՛ս խոչընդոտ
Արտահայտություններ
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Ժ․ Հ․ Վարդանյան, Հ․ Յա․ Սայադյան, Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի հրատարակչություն», 2008 — 338 էջ։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր երկրաբանական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» գրքից