[go: nahoru, domu]

Jump to content

«Ալեուտյան կղզիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2+) (Ռոբոտ․ ar:جزر ألالوتيان փոփոխվել է ar:الجزر الألوتيةով
չ r2.7.2+) (Ռոբոտ․ ar:الجزر الألوتية փոփոխվել է ar:جزر ألوتيانով
Տող 10. Տող 10.


[[af:Aleoetiese Eilande]]
[[af:Aleoetiese Eilande]]
[[ar:الجزر الألوتية]]
[[ar:جزر ألوتيان]]
[[be:Алеуцкія астравы]]
[[be:Алеуцкія астравы]]
[[bg:Алеутски острови]]
[[bg:Алеутски острови]]

11:59, 14 փետրվարի 2013-ի տարբերակ

Ալեուտյան կղզիներ, կղզեխումբ Խաղաղ օվկիանոսի հուսիսում (ԱՄՆ, Ալյասկա նահանգ)։ Բաղկացած է 110 կղզուց ու բազմաթիվ ժայռերից, որոնք աղեղնաձև սահմանափակում են Բերինգի ծովը 1740 կմ ձգվածությամբ։ Բարձրությունը մինչև 2860 մ (Շիշալդինա հրաբուխը` Ունիմակ կղզում)։ Տարածքը` 37,8 հազար կմ քառակուսի։ Գլխավոր բնակավայրը` Ադակ (համանուն կղզում)։ Ունալաշկա կղզում է գտնվում ԱՄՆ-ի Դատչ Հարբոր ռազմածովային բազան։

Հայտնագործել են ռուս ծովագնացները (Միխայիլ Նևոդչիկով, Անդրեան Տոլստիխ, Ստեպան Գլոտով) 18-րդ դարի կեսերին. կոչվել են բնիկների` ալեուտների (ինքնանվանումը` ունանգան) անունով։ Մինչև 1867-ը պատկանել է Ռուսաստանին (վաճառել են ԱՄՆ-ին` Ալյասկայի հետ միասին)։[1]

Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)