«Ակրոստիքոս»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.5.4) (Ռոբոտը ավելացնում է․: ta:முதலெழுத்துப் புதிர் |
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: wa:Acrostitche |
||
Տող 71. | Տող 71. | ||
[[tt:Акростих]] |
[[tt:Акростих]] |
||
[[uk:Акростих]] |
[[uk:Акростих]] |
||
[[wa:Acrostitche]] |
|||
[[zh:離合詩]] |
[[zh:離合詩]] |
18:51, 2 Հունիսի 2011-ի տարբերակ
Ակրոստիքոս - անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծական ձև, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։
Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։
Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել է Եղիշե Չարենցը. իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը` Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը.[1]
Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար...
Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր` թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ...
Աղբյուրներ
- ↑ Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 10-11.