[go: nahoru, domu]

Jump to content

«Ակրոստիքոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: ku:Akrostîş; cosmetic changes
Տող 29. Տող 29.
[[Կատեգորիա:Տաղաչափություն]]
[[Կատեգորիա:Տաղաչափություն]]


Lavurik
[[ar:تتويج]]
HidLavrik
[[az:Akrostix]]
Du apush balik
[[bg:Акростих]]
[[bg:Акростих]]
[[ca:Acròstic]]
[[ca:Acròstic]]

12:13, 10 Մայիսի 2012-ի տարբերակ

Ակրոստիքոս - անտիկ պոեզիայից սկիզբ առնող բանաստեղծական ձև, որի տողերի առաջին տառերը, վերևից ներքև կարդալիս, կազմում են որևէ բառ կամ արտահայտություն։

Հաճախ սկզբնատառերից կազմվում է այն անձի անուն-ազգանունը, որին ձոնված է բանաստեղծությունը։ Անցյալում ակրոստիքոսի ձևն օգտագործվել է գրաքննությունը շրջանցելու կամ երկի հեղինակի անունը թաքուն տարածելու համար։ Կիրառվել է նաև չափածո հանելուկների մեջ, որի առաջին տառերից կազմվել է պատասխանը։

Ակրոստիքոսի ձևին հայ բանաստեղծներից դիմել է Եղիշե Չարենցը. իր «Գիրք ճանապարհի» ժողովածուի մեջ նա չորս ակրոստիքոս է նվիրել դստերը` Արփենիկ Չարենցին։ Ակրոստիքոս է նաև Վահան Տերյանի հետևյալ բանաստեղծությունը, որի տողերի սկզբնատառերը կազմում են ռուս բանաստեղծ Վեչեսլավ Իվանովի անուն- ազգանունը.[1]

«Վեչեսլավ Իվանով» ակրոստիքոսի հեղինակ Վահան Տերյանը

Վարդավառի վարդերը վառ
Երգող երգչիդ երգում եմ ես.
Չըկար երկրիս նման պարտեզ-
Եվ նա ավե՜ր, չարին ավա՜ր...
Սրտի երգիչ, դու բոցավառ
Լուսե երգով ասա հրկեզ,
Արդյոք «հարյա՜վ» պիտի երգես,
Վառսիրտ երգիչ, երկրիս համար...

Ինչպես կարկուտն արտն անարատ
Վայր է թափում, այնպես առատ,
Այնպես անգութ երկրում իմ որբ,
Նայիր` թափված քանի՜ կորյուն-
Որքա՜ն, որքա՜ն արյուն-
Վերքեր-վարդեր արնոտ ու բորբ...

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 10-11.

Lavurik HidLavrik Du apush balik