[go: nahoru, domu]

Jump to content

«Բրուքլինի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|~~~|{{subst:#time: Y-m-d H:i:s|4 hours}}}} {{Տեղեկաքարտ Թանգարան}} File:Liberty at Brooklyn Museum jeh.JPG|thumb|Ազատությ...»:
 
No edit summary
Տող 20. Տող 20.
* [http://www.aaa.si.edu/collections/brooklyn-museum-records-8453 Brooklyn Museum records, 1823-1963] from the Smithsonian [[Archives of American Art]].
* [http://www.aaa.si.edu/collections/brooklyn-museum-records-8453 Brooklyn Museum records, 1823-1963] from the Smithsonian [[Archives of American Art]].
* [https://www.brooklynmuseum.org/features/building Brooklyn Museum Building Online Exhibition]
* [https://www.brooklynmuseum.org/features/building Brooklyn Museum Building Online Exhibition]
* {{Internet Archive collection|id=brooklynmuseum|name=Brooklyn Museum}}


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

{{ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան}}

05:01, 8 Նոյեմբերի 2018-ի տարբերակ


Բրուքլինի թանգարան
Տեսակպատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունԲրուքլին
Մասն էNew York Art Resources Consortium
Ղեկավարության նստավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հասցե200 Eastern Parkway, Brooklyn, NY 11238[2]
Հիմնադրվել է1897
Այցելուներ500 000 մարդ
Կայքbrooklynmuseum.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
Ազատության արձանի կրկնօրինակը

Բրուքլինի թանգարանը (անգլ.՝ Brooklyn Museum), պատկերասրահ է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Իր 52.000 քմ տարածքով այն Նյու Յորքի երրորդ մեծ թանգարանն է իր տարածքով, իսկ թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 1.5 միլիոն արվեստի գործ[3]: McKim, Mead and White ճարտարապետական ընկերության կողմից նախագծված և 1895 թվականին կառուցված շենքը ենթադրվում էր դառնալ աշխարհի ամենաընդարձակ պատկերասրահը: Թանգարանն ի սկզբանե պայքարել է իր շինության ու հավաքածուի պահպանման համար, և միայն 20-րդ դարի վերջում մեծ վերանորոգումների շնորհիվ շարունակել է իր գործունեությունը: Թանգարանում նշանակալի մաս են կազմում վաղնջական շրջանից պահպանված նմուշների հավաքածուները, հայտնի են եգիպտագիտության ավելի քան 3.000 տարվա գտածոներ: Եվրոպական, աֆրիկյան, Օվկիանիայի և ճապոնական արվեստների հավաքածուները ևս նշանակալի տեղ ունեն թանգարանում: Ամերիկյան արվեստը ներկայացված է ամենայն մանրամասնությամբ` սկսած գաղութային շրջանից: Հավածուում ներկայացված արվեստագետներից են Մարկ Ռոթկոն, Էդվար Հոփերը, Նորման Ռոքուելը, Ուինսլոու Հոմերը, Էդգար Դեգան, Ջորջիա Օ’Քիֆը և Մաքս Վեբերը: Թանգարանն ունի նաև «Քանդակների հիշատակի պարտեզ», որտեղ ներկայացված են Նյու Յորք քաղաքի ճարտարապետական փրկված տարրեր[3]:

Պատմություն

Բրուքլինի թանգարանի արմատները գալիս են 1823 թվականից, երբ Օգոստոս Գրահամը կառուցում է Բրուքիլինի աշակերտների Բրուքլինյան գրադարանը: Թանգարանը 1841 թվականին տեղափոխվում է Վաշինգտոն փողոցում գտնվող Բրուքլինի լիցեյ: Երկու տարի անց երկու հաստատությունները միավորվում են` կառուցելու Բրուքլինի Ինստիտուտը, որտեղ կանցկացվեին նկարների ու քանդակների ցուցահանդեսներ և դասախոսություններ տարբեր առարկաներից: 1890 թվականին Ինստիտուտի ղեկավարները դրա տնօրեն Ֆրանկլին Հուփերի գլխավորությամբ վերակազմավորվում են որպես Բրուքլինի արվեստի ու գիտության ինստիտուտ և սկսում են նախագծել Բրուքլինի թանգարանը: Թանգարանը դառնում է Բրուքլինի արվեստի ու գիտության ինստիտուտի ենթաճյուղերից մեկը Բրուքլինի երաժշտության ակադեմիայի, Բրուքլինի բուսաբանական այգու և Բրուքլինի մանկական թանգարանի հետ մինչև 1970 թվականը, երբ նշված բոլոր հաստատություններն անկախանում են[4]:

Ծանոթագրություններ

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Brooklyn Museum
  3. 3,0 3,1 Spelling, Simon. «Entertainment: Brooklyn Museum». New York. Վերցված է 2014-08-01-ին.
  4. «About: The Museum's Building». Brooklyn Museum. Վերցված է 2014-08-01-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրուքլինի թանգարան» հոդվածին։