[go: nahoru, domu]

Jump to content

«Էթել Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում հետշրջված
Տող 1. Տող 1.

{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Էթել Սմիթ''' ({{lang-en|Ethel Smyth}}, {{ԱԾ}}), անգլիացի կոմպոզիտոր, կանանց ընտրական իրավունք տրամադրելու [[Սուֆրաժիստներ|սուֆրաժիստական]] շարժման առաջնորդներից մեկը։

== Կենսագրություն ==
Սմիթը ծնվել է Սուրեյի կոմսության Ուոկինգ քաղաքում։ Նրա հայրը եղել է թագավորական հրետանու գեներալ-մայոր։ Էթելը ութ երեխաներից մեկն էր։ Նրա ընտանիքը դեմ է եղել, որ նա երաժիշտ դառնա։ Սովորել է Ալեքսանդր Յուինգի հետ, տասնյոթ տարեկանում հետաքրքրվել է [[Ռիխարդ Վագներ]]ով և [[Էկտոր Բեռլիոզ]]ով<ref name=wright>David C F Wright (1999) ''Ethyl Smyth''</ref>։

Ընտանիքի հետ խոշոր վեճից հետո նրան թույլատրվեց երաժշտություն սովորել Լայպցիգում, կոնսերվատորիայի ավարտից հետո նա մասնավոր դասեր է առել Հենրիխ ֆոն Հերցոգենբերգից։ Կոնսերվատորիայում նա ծանոթացել է մի քանի հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Միլան Դվորժակի, [[Էդվարդ Գրիգ]]ի, Գրիգը և Պյոտր Չայկովսկու, բայց նա իր ուսումը համարել է անորակ և մեկ տարի անց թողել կոնսերվատորիան։

Հենրիխ ֆոն Հերցոգենբերգի մոտ սովորելու ընթացքում նա հանդիպել է [[Կլարա Շուման]]ի և [[Յոհաննես Բրամս]]ի հետ։ Հետագայում՝ 1891 թվականին նա գրել է «Mass in» ստեղծագործությունը, որը նման էր Բրամսի «Գերմանական Ռեքվիեմ» սիմֆոնիային։ Նա նաև Բրամսի ոճով գրել է մի քանի գերմանական երգեր և յոթ կարճ երգչախմբային նախերգանքներ։

Էթել Սմիթի ստեղծագործությոինների մեջ ընդգրկվել են կամերային գործեր, սիմֆոնիաներ, երգչախմբային ստեղծագործություններ և օպերաներ (ամենահայտնին՝ «The Wreckers»-ը)։

1910 թվականին Սմիթը միացել է կանանց սոցիալական և քաղաքական միությանը, որը քվեարկող իրավունք ունեցող կազմակերպություն էր և գործին նվիրվելու համար երկու տարի հրաժարվել երաժշտությունից։ 1911 թվականի գրած նրա կանանց քայլերթը դարձել է կանանց ընտրական իրավունքի շարժման հիմն, չնայած որ ընտրողներն ավելի հաճախ բղավում էին բառեր, քան երգում։ Երբ [[Կանանց սոցիալ-քաղաքական միություն|Կանանց սոցիալ-քաղաքական միության]] առաջնորդ [[Էմմելին Պանկհյորսթ]]ը կոչ արեց անդամներին կոտրել ընտրական իրավունքի դեմ պայքարի քաղաքական գործիչների ապակիները՝ ի նշան բողոքի, Սմիթը միացավ 108 հոգու և արեց դա։ Նա երկու ամիս ազատազրկվել Հոլլոուի բանտում<ref name="abromeit">{{статья |заглавие=Ethel Smyth, "The Wreckers," and Sir Thomas Beecham |издание={{Нп3|The Musical Quarterly}} |том=73 |номер=2 |страницы=196—211 |doi=10.1093/mq/73.2.196 |jstor=742066 |язык=en |тип=journal |автор=Abromeit, Kathleen A. |год=1989}}</ref>։

1922 թվականին Էթել Սմիթն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի<ref>[http://www.klassika.info/Komponisten/Smyth/index.html Klassika: Dame Ethel Mary Smyth (born in [[Woking]] 1858—1944)<!-- bot-generated title -->] at www.klassika.info</ref>։

== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Սմիթ, Էթել}}
[[Կատեգորիա:Անգլիացի կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի դիրիժորներ]]
[[Կատեգորիա:Կին ինքնակենսագիրներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի ֆեմինիստ գրողներ]]
[[Կատեգորիա:ԼԳԲՏ գրողներ]]
[[Կատեգորիա:Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի սուֆրաժիստներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի երաժիշտներ]]

00:27, 25 Հոկտեմբերի 2023-ի տարբերակ