[go: nahoru, domu]

Jump to content

Էրիկ Ալին Քորնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էրիկ Ալին Քորնել
անգլ.՝ Eric Allin Cornell
Ծնվել էդեկտեմբերի 19, 1961(1961-12-19)[1][2][3] (62 տարեկան)
Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բոուլդեր
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան, Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, Լաբորատոր աստղաֆիզիկայի միացյալ ինստիտուտ և Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[4]
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Cambridge Rindge and Latin School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Եղել է գիտական ղեկավարՀուանչիան Լոհ
Պարգևներ
Կայքexperts.colorado.edu/display/fisid_100112(անգլ.)
 Eric Allin Cornell Վիքիպահեստում

Էրիկ Ալին Քորնել (անգլ.՝ Eric Allin Cornell, դեկտեմբերի 19, 1961(1961-12-19)[1][2][3], Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի ֆիզիկոս է, 2001 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Կարլ Վիմանի և Վոլֆգանգ Քեթերլեի հետ) «Ալկալիների ատոմների նոսր գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսատ ստանալու և կոնդենսատների հատկությունների հիմնարար հետազոտությունների համար»[13]։

2000 թվականից ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[14]

Կենսագրություն

Էրիկ Քորնելը ծնվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շինարարական գիտությունների պրոֆեսորի և անգլերենի ուսուցչի ընտանիքում։ Նա ֆիզիկա է սովորել Սթենֆորդի համալսարանում և 1985 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Քեմբրիջ քաղաքում, որտեղ ապրել է երկու տարեկանից։ Աշխատել է Դեյվիդ Փրիթչարդի հետ՝ որոշելու։ 1990 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Հետաքրքիր, որ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից Քորնելի հեռանալուց հետո Փրիթչարդի խմբին միացել է Վոլֆգանգ Քեթերլեն, ում հետ Քորնելը հետագայում կիսել է Նոբելյան մրցանակը։

Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում Քորնելը դիմել է Դեյվ Ուայնլենդի խմբում փոսթդոկի պաշտոնի համար, սակայն չի հաստատվել։ Փոխարենը նրան խորհուրդ են տվել միանալ Կարլ Վիմանի խմբին, ով աշխատում էր Բոլդերի Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում։ Երկամյա ասպիրանտուրան ավարտելուց հետո նա մնացել է այնտեղ աշխատելու՝ որպես ասիստենտ։ 1995 թվականին դարձել է պրոֆեսոր, 1994 թվականից Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի անդամ է։

1995 թվականին Քորնելն ամուսնացավ Սելեստ Լանդրիի հետ, ում ճանաչում էր ավելի քան 10 տարի, երբ դեռ Սթենֆորդում էր։ Նրանք ունեն երկու դուստր՝ Էլիզան և Սոֆյան։

2004 թվականին նրա ձախ ձեռքը անդամահատվել է նեկրոտիկ ֆասցիիտ վարակի պատճառով։ 2006 թվականին նա վերադարձել է աշխատանքի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Ալին Քորնել» հոդվածին։