[go: nahoru, domu]

Jump to content

Լյանոս (հարթավայր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Լյանոս
ՏեսակWWF ecoregion?
Երկիր Վենեսուելա և  Կոլումբիա
Մակերես375 787 կմ²
Քարտեզ
Քարտեզ
Կոլումբիական լյանոս

Լյանոս (իսպ.՝ llanos, հոգնակի է llano - «հարթավայր», լատին․՝ planus - «տափակ», «հարթավայրային»), Ամերիկայի Իսպանիայի կողմից գաղութացված որոշ հարթավայրային շրջանների տարածված անունը։ Սրանք իրենցից ներկայացնում են արևադարձային և մերձհասարակածային, իսկ հազվադեպ նաև մերձարևադարձային տափաստաններ և սավաննաներ` հստակ արտահայտված սեզոնային խոնավեցմամբ։ Այս տարածքներն լայնորեն օգտագործվում են խոշոր եղջերավոր անասուններիբուծման նպատակով և մեծապես տառապում են ջրի էրոզիայից։

Աշխարհագրություն

Կլիմա

Էկոռեգիոնն ունի արևադարձային սավանաներին բնորոշ կլիմա։ Անձրևները խիստ սեզոնային են։ Մայիսից նոյեմբեր ամիսներին եղանակն անձրևոտ է, իսկ դեկտեմբեր-ապրիլ ամիսներին՝ չոր։ Խոնավ ամիսները սովորաբար հունիսն ու հուլիսն են։ Հարավ-արևմուտքում տեղումները սովորաբար տարեկան 2500 մմ են լինում, Ապուր կոչվող նահանգում՝ 1200-1600 մմ, հյուսիս-արևելքում՝ Մոնագաս նահանգի Լյանոսում տարեկան 800-1200 մմ։ Տարեկան միջին ջերմաստիճանը 27 °C է, իսկ ամսական միջին ջերմաստիճանը փոքր-ինչ տատանվում է. ամենացածր ջերմաստիճանային ամիսները (հունիս, հուլիս, դեկտեմբեր և հունվար) միայն 2°-ով են ավելի զով ամենաթեժ ամիսներից։

Վենեսուելա

Լյանոսները հանդիսանում են մայրցամաքային Վենեսուելայի առավել բնորոշ լանդշաֆտները։ Նրանք զբաղեցնում են երկրի տարածքի երրորդ մասն, մինչդեռ այս տարածքներում բնակվում է վենեսուելացիների ընդամենը 10 %-ը։ Վենեսուելայում լյանոսներն իրենցից ներկայացնում են առատ խոտածածկույթով սավաննաներ` փռված Օրինոկոյի լայնարձակ ափերին և նրա վտակների շուրջ։ Այստեղ հանդիպում են երբեմն մինչև անգամ մարդու հասակի հասնող հացազգիներ, ինչպես նաև բարդածաղկավորներ, շրթնածաղկավորներ, լոբազգիներ և այլն։

Ծառերը կամ ընդհանրապես բացակայում են, կամ հանդիպում են միայն սահմանափակ քանակով` այն էլ խոնավ վայրերում, որտեղ արմավենիները և մյուս բուսատեսակները ձևավորում են ամբողջական անտառներ (նշենք, որ այս անտառները չեն պատկանում սավաննաներին)։ Տարվա խոնավ եղանակներին լյանոսները ծածկվում են ջրով և պարարտացվում տիղմի շնորհիվ[2]։

Բնիկներ

Լյանոսի բնիկ ժողովուրդների մեջ են մտնում գուահիբոները, որոնք ապրում են Կոլումբիայի և Վենեսուելլայի արևմտյան Լյանոսում յարորոները, որոնք ապրում են Վենեսուելլայի արևելյան Լյանոսում։

Պահպանվող տարածքներ

2017-ի գնահատման արդյունքում պարզվեց, որ ողջ էկոտարածաշրջանի 105,323 կմ²-ը, կամ 28%-ը, համարվում է պահպանվող տարածք։ Պահպանվող տարածքներից են Վենեսուելայում գտնվող Ագուարո-Գուարիկիտո ազգային պարկը (5,857,5 կմ²), Սինարուկո-Կապանապարո ազգային պարկը (5,843,368 կմ²), Տորտուգա Արրաու արգելոցն (98,56 կմ²) ու Կանո Գուատիկոն (93,0 կմ²) և Էլ-Տուպարո ազգային բնական պարկը (Էլ. 5,549.08 կմ²) Կոլումբիայում[3]։

Տես նաև

Պատկերասահ

Ծանոթագրություններ

  1. Earth. Doring Kindersley. 2003. էջեր 328. ISBN 1-4053-0018-3.
  2. Jedrzejewski, W.; Abarca, M. R.; Viloria, Á.; Cerda, H.; Lew, D.; Takiff, H.; Abadia, E.; Velozo, P. (2011). «Jaguar conservation in Venezuela against the backdrop of current knowledge on its biology and evolution» (pdf). 36 (12). Interciencia: 954–966. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. UNEP-WCMC (2020). Protected Area Profile for Venezuela (Bolivarian Republic of) from the World Database of Protected Areas, September 2020. Available at: www.protectedplanet.net

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյանոս (հարթավայր)» հոդվածին։