[go: nahoru, domu]

Jump to content

Խատանգայի ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խատանգայի ծոց
Хатангский залив

'
Կոորդինատներ 73°36′50″ հս․. լ. 108°39′47″ ավ. ե.HGЯO
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Տեղագրություն Ռուսաստան
Ջրատարածություն Լապտևների ծով
Հյուսիսային սառուցյալ օվկիանոս
Մակնթացության միջին մեծությունը 1,4
Ամենամեծ խորությունը 29 մ
Խատանգայի ծոց (Ռուսաստան)##
Խատանգայի ծոց (Ռուսաստան)

Խատանգայի ծոց (Խատանգի ծոց, ռուս.՝ Хатангский залив), ծոց Լապտևների ծովում, հարավ֊արևելքից ողողում է Թայմիրի թերակղզու ափերը։ Երկարությունը 220 կմ է, առավելագույն լայնությունը՝ 54 կմ, խորությունը՝ մինչև 29 մ։

Ծովին է միանում Հյուսիսային և Արևելյան նեղուցներով։ Մուտքի մոտ է Մեծ Բեգիչև խոշոր կղզին։ Ծոցն է թափվում Խատանգա գետը[1]։

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».