[go: nahoru, domu]

Jump to content

Խուան Մարսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Խուան Մարսե
իսպ.՝ Juan Marsé Carbó
Ծննդյան անունիսպ.՝ Juan Domingo Antonio Faneca Roca
Ծնվել էհունվարի 8, 1933(1933-01-08)[1][2][3][…]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա[4]
Վախճանվել էհուլիսի 18, 2020(2020-07-18)[5][6][7][…] (87 տարեկան)
Վախճանի վայրԲարսելոնա[5][6]
Գրական անունJuan Marsé
Մասնագիտությունգրող, սյունակագիր, վիպասան և սցենարիստ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
Ժանրերվեպ
Գրական ուղղություններ50-ականների սերունդ
Ուշագրավ աշխատանքներQ6175037?, Si te dicen que caí?, Q6155511?, Q19949904? և El embrujo de Shanghai?
ԿուսակցությունԻսպանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներԲերտա Մարսե
Изображение автографа
 Juan Marsé Վիքիպահեստում

Խուան Մարսե (իսպ.՝ Juan Marsé, հունվարի 8, 1933(1933-01-08)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4] - հուլիսի 18, 2020(2020-07-18)[5][6][7][…], Բարսելոնա[5][6]), իսպանացի արձակագիր։ Բարսելոնյան դպրոց կոչվող գրական խմբակի գրողներից է։

Ծննդյան պահից կորցնելով մորը՝ որդեգրվել է այլ ընտանիքի կողմից և ստացել նոր ազգանուն։ Զբաղվել է ոսկերչությամբ, աշխատել ամսագրի խմբագրությունում։ Առաջին ստեղծագործությունները 1958 թվականին մամուլում տպագրված նովելներն են եղել, իսկ հաջորդ տարի արդեն արժանացել է Սեզամ մրցանակին։ Արձակից բացի, զբաղվել է նաև լրագրությամբ, գրում է սցենարներ։ Ստեղծագործությունների մեծ մասը վերաբերում են ետֆրանկիստական Բարսելոնին, որտեղ նա անդրադառնում է բարոյական ու սոցիալական անկմանը, դասային անհավասարությանը, աշխատավորների և համալսարանական բուրժուազիայի բախմանը, ինչպես նաև կորած մանկությանը։ Նրա ոճն աչքի է ընկնում հեգնանքով, հաճախ՝ սարկազմով, երբեմն նաև ծաղրանքի հասնող դաժան սատիրայով։ 2008 թվականին արժանացել է Սերվանտեսի մրցանակի, ինչը շատերը համարում են գրողների այդ հրաշալի սերնդի համընդհանուր գնահատական։

Աղբյուրներ

  • Արդի իսպանալեզու պատմվածք, հատոր 1, Երևան, «Գրական էտալոն», 2011, էջ 282։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Մարսե» հոդվածին։