[go: nahoru, domu]

Jump to content

«Կաթնամթերք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «250px|frameless|աջից|Թուրքական այրան '''Կաթնամթերք'''․ կաթնաթթվային մթերքներ են թթվաս...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Կաթնամթերք ՀոթՔաթ գործիքով
Տող 25. Տող 25.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Молочные продукты, Александр Михайлович Прохоров, 1969-1978
* Молочные продукты, Александр Михайлович Прохоров, 1969-1978

[[Կատեգորիա:Կաթնամթերք]]

06:58, 23 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Թուրքական այրան
Թուրքական այրան

Կաթնամթերք․ կաթնաթթվային մթերքներ են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, ացիդոֆիլինը, թանը, չորթանը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն[1]:

Սերուցք

Սերուցքը բարձր յուղայնության կաթնամթերք է, որը ստանում են կաթի զտմամբ: Սերուցքով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ՝ քաղցր կերակրատեսակներ և ըմպելիքներ: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ: Սերուցքը խնոցիով հարելով կարելի է ստանալ կարագ և թան:

Թթվասեր

Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով: Թթվասերով համեմում են որոշ կերակրատեսակներ, օգտագործում են քաղցր կերակրատեսակներ և խմորեղեն պատրաստելիս:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը պատրաստում են` անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով: Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված: Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է: Այն հարուստ է ոսկրերի աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ:

Մածուն

Մածունը թթու կաթնամթերք է: Առաջինը պատրաստել են Հայկական լեռնաշխարհում. այն համարվում է զուտ հայկական ուտեստ: Մածունը ստանում են եռացրած և հովացրած (մինչև 40–45օC) կաթը մերելով. հիմնականում որպես մերան օգտագործվում է պատրաստի մածունը, դրա չլինելու դեպքում` մակարդախոտը: Թունավորումների դեպքում մածունն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց:

Ացիդոֆիլին

Ացիդոֆիլինը կաթնաթթվային սննդամթերք է. պատրաստում են անարատ կամ զտված կաթը կաթնաթթվային և ացիդոֆիլային ցուպիկի մաքուր մանրէախմբերով թթվեցնելով: Օգտագործվում է բուժական սննդում:

«Նարինեն»

«Նարինեն» մայրական կաթին փոխարինող կաթնամթերք է. պատրաստում են կաթը մանրէաբան Լ. Հ. Երզինկյանի առաջարկած մանրէներով թթվեցնելով: Օգտագործվում է նաև որպես բուժիչ սննդանյութ ստամոքսաղիքային (սալմոնելոզ, դիսբակտերիոզ, ստամոքսաբորբ), շաքարային հիվանդությունների ժամանակ: «Նարինեն» պատենտավորված է, արտադրվում է նաև արտերկրում, օրինակ` Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Молочные продукты, Александр Михайлович Прохоров, 1969-1978