[go: nahoru, domu]

Jump to content

«Կաթնամթերք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Fresh ayran.jpg|250px|frameless|աջից|Թուրքական այրան]]
[[Պատկեր:Dairy.jpg|մինի|Պանրի տարբեր տեսակներ]]
[[Պատկեր:Dairy Belle 3 products.jpg|մինի|Կաթնամթերքի տեսականի]]
[[Պատկեր:Strawberry Yogurt 14.JPG|մինի|[[Ելակ]]ի [[յոգուրտ]]]]

'''Կաթնամթերք'''․ կաթնաթթվային մթերքներ են [[թթվասեր]]ը, [[կաթնաշոռ]]ը, [[մածուն]]ը, ացիդոֆիլինը, [[թան]]ը, [[չորթան]]ը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն<ref>[http://www.neatorama.com/2011/03/31/the-history-of-dairy-products/ The History of Dairy Products]</ref>:
'''Կաթնամթերք'''․ կաթնաթթվային մթերքներ են [[թթվասեր]]ը, [[կաթնաշոռ]]ը, [[մածուն]]ը, ացիդոֆիլինը, [[թան]]ը, [[չորթան]]ը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն<ref>[http://www.neatorama.com/2011/03/31/the-history-of-dairy-products/ The History of Dairy Products]</ref>:



17:49, 9 Նոյեմբերի 2015-ի տարբերակ

Պանրի տարբեր տեսակներ
Կաթնամթերքի տեսականի
Պատկեր:Strawberry Yogurt 14.JPG
Ելակի յոգուրտ

Կաթնամթերք․ կաթնաթթվային մթերքներ են թթվասերը, կաթնաշոռը, մածունը, ացիդոֆիլինը, թանը, չորթանը, կեֆիրը, սերուցքը, յուղազրկված կաթը, շիճուկը և այլն[1]:

Սերուցք

Սերուցքը բարձր յուղայնության կաթնամթերք է, որը ստանում են կաթի զտմամբ: Սերուցքով պատրաստում են տարբեր ուտեստներ, առավել հաճախ՝ քաղցր կերակրատեսակներ և ըմպելիքներ: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ: Սերուցքը խնոցիով հարելով կարելի է ստանալ կարագ և թան:

Թթվասեր

Թթվասերը պատրաստում են պաստերացրած և սառեցրած սերուցքը կաթնաթթվային բակտերիաներով թթվեցնելով: Թթվասերով համեմում են որոշ կերակրատեսակներ, օգտագործում են քաղցր կերակրատեսակներ և խմորեղեն պատրաստելիս:

Կաթնաշոռ

Կաթնաշոռը պատրաստում են` անարատ կամ պաստերացրած կաթը թթվեցնելով և շիճուկը հեռացնելով: Կաթնաշոռը լինում է յուղալի, կիսայուղալի և յուղազերծված: Կաթնաշոռի սպիտակուցում պարունակվում են օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ, որոնց շնորհիվ այն բացառիկ արժեքավոր սննդամթերք է: Այն հարուստ է ոսկրերի աճի, արյունագոյացման, սրտի և նյարդային համակարգի գործունեության համար անհրաժեշտ կալցիումի և ֆոսֆորի աղերով: Օգտագործում են նաև որպես բուժական սնունդ:

Մածուն

Մածունը թթու կաթնամթերք է: Առաջինը պատրաստել են Հայկական լեռնաշխարհում. այն համարվում է զուտ հայկական ուտեստ: Մածունը ստանում են եռացրած և հովացրած (մինչև 40–45օC) կաթը մերելով. հիմնականում որպես մերան օգտագործվում է պատրաստի մածունը, դրա չլինելու դեպքում` մակարդախոտը: Թունավորումների դեպքում մածունն օգտագործվում է նաև որպես դեղամիջոց:

Ացիդոֆիլին

Ացիդոֆիլինը կաթնաթթվային սննդամթերք է. պատրաստում են անարատ կամ զտված կաթը կաթնաթթվային և ացիդոֆիլային ցուպիկի մաքուր մանրէախմբերով թթվեցնելով: Օգտագործվում է բուժական սննդում:

«Նարինե»

«Նարինեն» մայրական կաթին փոխարինող կաթնամթերք է. պատրաստում են կաթը մանրէաբան Լ. Հ. Երզինկյանի առաջարկած մանրէներով թթվեցնելով: Օգտագործվում է նաև որպես բուժիչ սննդանյութ ստամոքսաղիքային (սալմոնելոզ, դիսբակտերիոզ, ստամոքսաբորբ), շաքարային հիվանդությունների ժամանակ: «Նարինեն» պատենտավորված է, արտադրվում է նաև արտերկրում, օրինակ` Ճապոնիայում, Ուկրաինայում և այլուր:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Молочные продукты, Александр Михайлович Прохоров, 1969-1978