[go: nahoru, domu]

Jump to content

«Մասնակցի քննարկում:GeoO»–ի խմբագրումների տարբերություն

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 407. Տող 407.
[[Տանձափարախ]] և [[Բեխի անապատ]] հոդվածները վերաբերվում են նույն վանքին:--[[Մասնակից:Soghomon Matevosyan|Soghomon Matevosyan]] ([[Մասնակցի քննարկում:Soghomon Matevosyan|քննարկում]]) 13:29, 24 Հոկտեմբերի 2016 (UTC)
[[Տանձափարախ]] և [[Բեխի անապատ]] հոդվածները վերաբերվում են նույն վանքին:--[[Մասնակից:Soghomon Matevosyan|Soghomon Matevosyan]] ([[Մասնակցի քննարկում:Soghomon Matevosyan|քննարկում]]) 13:29, 24 Հոկտեմբերի 2016 (UTC)
:Ողջույն։ Պետք է միավորել հոդվածները։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 09:27, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)
:Ողջույն։ Պետք է միավորել հոդվածները։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 09:27, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)

== Օմմեն, Նիդերլանդներ ==
Հարգելի Geo, այս պատկերի ոչ աղատ լինելը ստուգել ե՞ք: Սկսվեց նույնը: Հարգելիս խնդրում եմ վերականգնի հին տարբերակը: Հոդվածի սխալները կարելի էր ուղղել: Օրինակ 1248թ.-ի մասին քաղաքի կոչում՝ աղբյուրը ո՞րն է: Կամ կարելի էր բովանդակալից գրել (Զվոլեյից այքան հեռու Երևանից այսքան մոտիկ ), լավ ես կուղղեմ: Իսկ պատկերը ազատ է (հեղինակը ես եմ), ծանոթ եմ կանոնակարգերին: --[[Մասնակից:Tigran Shushanyan|Tigran Shushanyan]] ([[Մասնակցի քննարկում:Tigran Shushanyan|քննարկում]]) 07:51, 4 Նոյեմբերի 2016 (UTC)

07:51, 4 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Արխիվ
Արխիվ — 2012
Արխիվ — 2013
Արխիվ — 2014
Արխիվ — 2015
Արխիվ ― 2016
Արխիվ ― 2017
Արխիվ ― 2018
Արխիվ ― 2019
Արխիվ ― 2020
Արխիվ — 2021
Արխիվ — 2022
Արխիվ ― 2023
Adolphe Bitard
Նոր հաղորդագրություններն ավելացրեք ներքևից։ Ավելացնել․․․
Femme de ménage lisant par Mentha
link=http://fr.wikipedia.org/wiki/Fichier:Edouard John Mentha Lesendes Dienstmädchen in einer Bibliothek (detail).jpg
Եթե դուք եք ինձ գրել, ապա ես կպատասխանեմ ձեզ այս էջում։ Եթե ես եմ ձեզ գրել, ապա ես կհետևեմ ձեր քննարկման էջին մի քանի օր։
Մասնակիցը նախընտրում է, որպեսզի իրեն դիմեն մասնակցային անվամբ։
Վիքիպեդիայում կոնսենսուսի հասնելու սխեման

Մասնակից:Grigor Gabrielyan

Ջեօ ջան, մասնակիցը, չնայած արված զգուշացմանը, հերթական պատճենված հոդվածն է ստեղծել՝ Արտուրո Տոսկանինի:--Արամ քննարկում 07:58, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Արամ ջան, արգելափակեցի 1 օրով։ Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար։ Նման վարքը շարունակելու դեպքում խնդրում եմ ինձ տեղյակ պահես էլի։ --Ջեօ 08:06, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Լավ, Ջեօ ջան:--Արամ քննարկում 08:07, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Իզուր, Ջեօ ջան, մի հատ էլ պիտի սարքել ժամանակավորների համար, նամանավանդ.... :--Արամ քննարկում 11:12, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Արամ ջան, անկեղծ ասած, ուրիշ վիքիներում նման պրակտիկայի չեմ հանդիպել։ Ռուսերեն Վիքիպեդիայում օգտագործվում է նմանատիպ կաղապար։ Ժամանակին Արգելափակման գրանցամատյանում նմանօրինակ դեպքերի համար նշումներ էինք անում, հիմա կարծես, այդ պրակտիկան չկա։ Սակայն դեմ չեմ, որ նորից սկսենք կիրառել։ --Ջեօ 11:21, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հոյակապ է, չնայած երևի ձայնս տաք տեղից է գալիս, բայց ըստ իս նորմալ է և ճիշտ: Գրանցամատյանն էլ պետք է լրացվի: Քննարկում է պետք բացել:--Արամ քննարկում 11:36, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ադմինների տախտակում քննարկումը կբացեմ։ --Ջեօ 11:39, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։

Սիրալիրության շքանշան
Շնորհակալութիւն:

Արդէն րոպէական ես ինքս նկատել էի մինչ այդ ձեր ուղերձը:

Լաւ օրեր ձեզ: Շաքէ Մանկասարեան (քննարկում) 11:08, 4 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հոդվածը ուղղված է

Խնդրում եմ վերանայել հոդվածը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հարություն2002 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի Հարություն2002։ Եթե ինչ-որ բան փոխվել է, այսօր անպայման կնայեմ։ --Ջեօ 07:25, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի Հարություն2002, ստուգված է, կարող եք տեղափոխել հիմնական հոդված։ --Ջեօ 10:28, 17 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Խնդրում եմ վերանայել [1] – Այս անստորագիր գրառման հեղինակն է Հարություն2002 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մոտակա օրերս կստուգեմ անպայման։ --Ջեօ 17:51, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև ձեզ GeoO խնդրում եմ վերանայել իմ հոդվածը խոսքը Call of Duty(խաղերի ցանկ) https://hy.wikipedia.org/wiki/Call_of_duty_%28%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF%29 հոդվածի մասին է ես ուղղել եմ բայց դեռ չեմ վերջացրել խնդրում եմ վերստուգել ու իմ հոդվածի վրայից հանել ջնջել պիտակը նախապես շնորհակալություն:


Շքանշա՜ն քեզ համար։

Յուրահատուկ շքանշան
Շնորհակալություն: Լենա Խաչատրյան (քննարկում) 16:09, 24 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Դերասանի կաղապար

Հարգելի ՋեօՕ կասե՞ս ոնց ավելացնեմ դերասանիկաղապարը հոդվածում։ Կամ ընդհանրապես կա՞ դերասանի մասին հոդվածի համար կաղապար։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Wizard Arm (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Wizard Arm, ունենք՝ {{Տեղեկաքարտ Դերասան}}։ --Ջեօ 17:50, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի GeoO, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։
Շնորհակալ եմ, նմանապես =) --Ջեօ 07:54, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ

Պատկեր:🎄.svg
Շնորհավոր Ամանոր
և Սուրբ Ծնունդ
2016
Շնորհակալ եմ, նմանապես =) --Ջեօ 07:54, 29 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

???

Բարև Ջեո ջան: Շնորհավորում եմ տոների կապակցությամբ: Այս հոդվածը վերանվանել ես Սկոչտ և &վիսկի...բայց դա սխալ է...ճիշտը Սկոտչ և վիսկին է: Հարգանքներով՝ --Շեյդի 👤Fox 21:21, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, նմանապես ։) Բաղաձայների կուտակումը տեսնում ես՝ ինչեր է անում։ Շնորհակալ եմ նկատելու համար։ Ուղղեցի։ --Ջեօ 21:26, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Անաչառ դատավոր

Անաչառ դատավոր
Ջեո ջան, այս շքանշանը քեզ` Հայերեն Վիքիպեդիայում կարգուկանոն հաստատելու և օրենքն ամեն ինչից վեր դասելու համար։ Շնորհակալություններով՝ --Գարիկ (Խաչատրյան) 18:59, 1 Հունվարի 2016 (UTC)
Չգիտեմ՝ որքանով է ստացվում կարգուկանոն հաստատել, բայց շնորհակալ եմ, Գարիկ ջան։ --Ջեօ 19:02, 1 Հունվարի 2016 (UTC)

Հարց

Բարի երեկո, Ջեո ջան, մի հարց տամ, այստեղ ինչո՞ւ հետ շրջեցիր խմբագրումս, չէ որ նույն հոդվածը կար արդեն վերևում (Ինքնադիմանկար կտրած ականջով և ծխամորճով):--Գարիկ (Խաչատրյան) 17:34, 5 Հունվարի 2016 (UTC)

Ողջույն։ Նախագիծն ունի հեղինակ և համակարգող։ Ամփոփման աշխատանքները թող համակարգողին։ --Ջեօ 17:38, 5 Հունվարի 2016 (UTC)
Հա՜: Շնորհակալություն: --Գարիկ (Խաչատրյան) 17:40, 5 Հունվարի 2016 (UTC)

Հետ շրջումներ

Հարգարժան «Ջեօ» դուք նյութ տեղադրելուց ուղակի պատճենում եք՝ Վիքիփեդիայի անգլերեն բաժնում տեղադրված Պարթենոն տաճարի մասին տեղեկությունները: Նախքան նյութ ստեղծելը ծանոթացեք «Ուրարտական շրջանի ճարտարապետություններ», «Հայկական ճարտարապետություն» «Կուր-Արաքսյան մշակույթ» «Հայաստանը Ասորեստանի տիրապետության շրջանում» և մի շարք հնագիտական տեղեկություններ հայտնող գրքերը: Խորհրդակցեք պատմաբաննետի և պեղումնագետնետի հետ: Դուք չունեք այնքան գիտելիք որքան ես: Իմ մասնագիտությունն է վերականգնել հայկական արժեքնետը: Խորհրդակցեք մշակույթի նախարարության հետ, նման տեղեկություններ ստեղծելուց առաջ հարգելիս: Հավաքեք ճշգրիտ տեղեկություններ այնուհետև տեղադրեք ձեր բաժնում: Ձեզ պես շատ մարդկանց նման այսօր Նեմրութ լեռան Հին Հայոց Աստվածնետի մեգալիթյան կառույցներին տրվում է՝ հունական և պարսկական ծագում: Թույլ մի տվեք որպեսզի հայկական մշակույթի ակունքներից դուրս եկած գոհարները մեզ վերադառնան իբրև օտար մշակույթից ներմուծված տարր! Արթուր Կնյազյան (քննարկում) 09:48, 12 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Ջեօ, դուք ջնջեցիք իմ ուղարկած հաղորդագրությունը ինչևէ... Հարգելիս հաղորդակցվիր մշակույթի նախարարության հետ, պատմաբանների հետ, կարդա «Հին Շրջանի Հայկական Ճարտարապետություն», «Հայաստանը Ասորեստանի ժամանակաշրջանում, «Կուր-Արաքսյան մշակույթ, և այլ թեմաներ: Գրագիտվեք այնուհետև ձեր նյութերը տեղադրեք այստեղ: Ձեր նման մարդկանց պատճառով այսօր Նեմրութ լեռան հին հայկական ասքվածների մեգալիթյան արձաններին տրվում է հունական ծագում: Այսօր կամարի ճարտարապետական ոճը համարվում է՝ արևելյան և ուշ արևմտյան ճարտարապետություն: Զարգացեք և խորացրեք ձեր գիտելիքները որպեսզի հետագայում հայկական մշակույթի ակունքներից դուրս եկած գոհարնետը ձեզ չվերադառնան իբրև օտար մշակույթի տարր!!!! Արթուր Կնյազյան (քննարկում) 10:00, 12 Հունվարի 2016 (UTC)
Արթուր Կնյազյան, Ձեր խմբագրումները հետ են շրջվել, որովհետև ոչ մի հեղինակային աղբյուր նշված չէր։ Վիքիպեդիայում աղբյուրների առկայությունը հավաստիություն է տալիս հոդվածին։ Մի մոռացեք աղբյուրներ ավելացնել։ «Ձեզ պես շատ մարդկանց նման այսօր Նեմրութ լեռան Հին Հայոց Աստվածնետի մեգալիթյան կառույցներին տրվում է՝ հունական և պարսկական ծագում։» նախադասությունը խախտում է ՎՊ:ԷԹ կանոնակարգը, այստեղ արգելվում է խմբագիրների անձի քննարկմանը անցնելը։ Թե ես ինչպես եմ հոդված ստեղծում, կամ ինչ գիտելիքներ ունեմ, դա միայն ինձ է վերաբերում և ուրիշ ոչ մեկին։ Եթե այլ հարցեր ունեք, պատրաստ եմ պատասխանել։ --Ջեօ 10:01, 12 Հունվարի 2016 (UTC)
Հարգելիս կամքը ձերն է, խոսքը ձերն է, էջը նույնպես: Ես ձեզ հսկայական գիտելիքների պաշարի համար նախատեսված բազմաթի աղբյուրներ ասեցի, ամենակարևորը մշակույթի նախարարությունը: Չգիտեմ թե ձեր ինչն եմ խաղտում ես այնքան էլ ծանոթ չեմ ձեր ուղարկած տարօրինակ անուններին, համենայն դեպս ես ձեր գրառումները չեմ ջնջել կամ վնասել, այլ նյութին ավելացրել եմ ճշգրիտ տեղեկություն: Կարող եք չնդունել ինձ դրանից ոչինչ չի լինում բայց գիտեք համենայն դեպս կցանկանայի որ եռաճակտոն և սյունաշար տաճարների առաջին հիշատակումների մասին խորհրդակցեիք պատմաբանների հետ: Արթուր Կնյազյան (քննարկում) 10:07, 12 Հունվարի 2016 (UTC)
Այս հսկայական գիտելիքների համար նախատեսված բազմաթիվ աղբյուրները Ծանոթագրությունների տեսքով տեղադրեք հոդվածում և նման քննարկումներ չեն լինի, համենայն դեպս աղբյուրների բացակայության վերաբերյալ։ ՎՊ:ԷԹ կանոնակարգը Հայերեն Վիքիպեդիայում ընդունված շփման էթիկան է, որին բոլորը պետք է ենթարկվեն։ Անպայման կարդացեք, պետք կգա։ --Ջեօ 10:10, 12 Հունվարի 2016 (UTC)

Քո պատասխանը

Ողջույն, GeoO: Ես երկար մտածեցի` ինչքանով է կարևոր քեզ պատասխանելը, ինչքանով` տեղին: Պատասխանը պետք էր: Ես այն քիչ մասնակիցներից մեկն եմ, ով քեզ դեռ պատասխանում է տախտակում՝ անկախ նրանից, թե թեմային որքանով է մոտ: Ես չգիտեմ թե որքանով ես իրավասու ուրիշ (քիչ կամ շատ) մասնակիցների անունից խոսել, բայց տախտակում չպատասխանելը, քո գրածից, հասկացա, որ շատ կարևոր բան է ու պետք է դրա համար համապատասխան արժանիք ունենալ: Ես չէի մտածում, որ ադմինը կարող է հատուկ ու միտումնավոր չպատասխանել, ու որոշ ժամանակ հետո կարող է դադարել դա անելուց, որովհետև դրա համար առնվազն երեք պատճառ գիտեմ (ընդ որում` քո կողմից հիշատակված, կաշխատեմ բառացի հիշել). առաջին` պետք է մասնակիցը չարհամարհի ու պատասխանի` անկախ նրանից թե դիմողն ով է և ինչ պայմաններում է դիմում: Երկրորդ` Վիքիպեդիան անձնավորել պետք չէ, կարևորը ոչ թե խնդիրը հայտնողն է, այլ խնդրի հայտնվելը, որը պետք է լուծվի: Երրորդ` պետք է ինչքան հնարավոր է անկողմնակալ մոտենալ խնդրին ու հետևել կանոնակարգին` կապ չունի թե այն խախտողը կամ հայտնողը ով է: Այսինքն` դու հակասում ես քո ասած խոսքերին: «Կանոններին այդ աստիճան» խստապահանջ լինելու եմ անկախ նրանից, թե ինչ տարաձայնությունների մեջ ես այլ մասնակիցների հետ։ սա էլ հերթական ապացույցը, որ խստապահանջ չես, բայց բառերով այլ բան ես ասում: Ես միայն ուրախ կլինեմ, եթե դու իսկապես կատարես այդ խոսքերդ: Լավ չէ, երբ խնդիր է առաջանում, ու ես փորձում եմ լուծել, ու ըստ կանոնների դիմում եմ ձեր օգնությանը, դա դիտվում է որպես իմ և այդ մարդու տարաձայնություն:

Էլի քո ասած խոսքերից` ամեն անգամ չէ, որ համարձակություն եմ ունենում լուծել այս կամ այն խնդիրը: Դրան մի բան կավելացնեմ միայն, որ նման խոսքերը դու ամեն մարդու չէ, որ կգրեիր, ու շատերս լավ հասկացանք, թե ինչքան մարդկանց մասին է խոսքը` թե իրական կյանքում, թե վիքիում, ուրեմն` իմ պարագայում համարձակություն ունեցար: Դու այդ պահանջդ ներկայացու այն ադմիններին, ովքեր առհասարակ չեն անդրադառնում այն խնդիրներին, որում դու հայտնվում ես: Ես ոչ մի պահանջ չներկայացրի, ու մի քանի տող վերև մեկ այլ մասնակից գրել էր` ամեն անավարտ հոդված որ ջնջեք հայերեն վիքիի 95 տոկոսը պետք է ջնջվի: Առերևույթ իմ ասածն էլ էականորեն չէր տարբերվում այս մեկից` ինչ վերաբերում է Վիքիպեդիայի կանոններին այդ աստիճան խստապահանջ հետևելուն, ապա օրենքի տառը պահպանելու ու հենց այս պահին խնդիրներ լուծելու այլ տեղեր էլ կան` նույն Հայերեն Վիքիպեդիայում: Սրա տակ չկար ոչ տողատակ, ոչ հեգնանք, այլ ուղիղ տեքստ, որ խնդիրներին պետք է հավասարաչափ անդրադառնալ` որպես ադմինիստրատոր. ընդամենը սա: Ինչու սա ընդունվեց այդպիսի սվիններով, որովհետև (չասես որ այդպես չէ) կա տրամադրվածություն, որ ես խառնակում եմ ու լարում անդորրը, ու հետևաբար` իմ ամեն ասած էլ կունենա տողատակ էլ, անարգանք էլ, ենթատեքստ էլ, վիրավորանք էլ: Դա կա ոչ միայն քեզ մոտ, ու դու դա լավ գիտես: Հերթական անգամը ադմինների տախտակում բոլորովին վերջերս եղավ, երբ հեգնանք գտնվեց, բայց թե որ բառում ու ինչ կոնտեքստով` մնաց անպատասխան: Ու որ դա գոնե մի քիչ անցներ, մի ամբողջ ամիս ես առհասարակ չխմբագրեցի, որ նման տրամադրվածությունը անցնի, բայց ապարդյուն: Ես չեմ կարծում որ քեզ, կամ մեկ այլ մասնակցի, եթե նայեին որպես այդքան վատ մարդ/խմբագիր, դու դրանից հաճույք ստանայիր:

Դժգո՞հ ես, դժգոհությունդ արտահայտելու համապատասխան էջերի հղումները հաստատ գիտես։ Այո, գիտեմ, դու էլ ես խոստովանում, որ քիչ ադմիններ են անդրադառնում խնդիրներին: Ուրեմն` ճի՞շտ կլինի քեզ նույնպես սա հիշեցնել. ես դա, համենայն դեպս, քեզ չէի ասի: Դու էլ դա երբեք չես անի, որովհետև դա նախ` ապարդյուն է անցնելու, երկրորդ` եթե նույնիսկ դրական էլ անցնի, էական ոչինչ չի փոխվելու, և երրորդ, Վիքիպեդիայում շատ հարցեր լուծվում են «ներքին կարգով»: Սա էլ մանրամասնեմ, որ տողատակեր չընթերցվեն. նկատողություն կամ զգուշացում տալուց մտածում են` այսինչ մարդուն տալ թե ոչ, հարցը բարձրացնում է այսինչ մասնակիցը (խոսքը միայն իմ մասին չէ)` պատասխանել թե ոչ, և նմանատիպ այլ բաներ: Նույն քո գրածը` իր ոճով, ինչքանով էր հարիր չափահաս ադմինիստրատորին, դա արդեն շատերի խղճի հարցն է: Եվ անկախ նրանից` որտեղ գրվեր քո այս ասածը` նույն տրամաբանությամբ, վերոնշյալ պատճառներով, պատասխան չէր ստանա:--Հայկ (արաբագետ) 17:50, 17 Հունվարի 2016 (UTC)

Թուրքիա

Ընկեր «Ջեօ» էս ոնց հասկանում եմ բոլոր վիքիփեդիանետի հեղինակը դու ես, ու ամեն տեղադրած նյութի համար պահանջում ես աղբյուր, եթե օրինակ աղբյուրը քո մայրենի լեզուն է և խոսակցությունը գնում է լեզվական տերմինաբանության վերաբերյալ, ինչ է դուք չգիտեք ձեր լեզո՞ւն, որ պարտադիր բերեն ու ձեզ թղթով ապացուցեն, մի փիքր տրամաբանություն ունեցեք: Թեմա տեղադրելուց մի պատճենեք օտար նյութետը հետո թարգմանեք ու տեղադրեք, այլ ամեն ինչին մոտեցեք խելացի! Ափսոս ես չեմ կարողանում նյութ ստեղծել վիքիփեդիայում, թեչէ ինքս կզբաղվեյի... Արթուր Կնյազյան (քննարկում) 12:46, 20 Հունվարի 2016 (UTC)

Արթուր Կնյազյան , տրամաբանության բացակայության մեջ որևէ մեկին՝ տվյալ դեպքում մասնակցին, մեղադրելը գուցե Ձեզ համար սովորական է, բայց Վիքիպեդիայում ընդունված չէ և համարվում է վիքիվարվելակարգի խախտում։ Այս գործողության համար արգելափակվում եք, ոչ երկար ժամանակով, այդ ընթացքում կարող եք կարդալ Վիքիպեդիայի վարվելակարգը։ -BekoՔննարկում 13:11, 20 Հունվարի 2016 (UTC)

Մասնակցային անուն-2

Ջեօ ջան, սա առիթ չէ՞ Premiere.am մասնակցին արգելափակելու համար:--Արամ 10:59, 26 Հունվարի 2016 (UTC)

Արամ ջան, այստեղ խնդիր ունենք․ մասնակիցը գրանցվել է Անգլերեն Վիքիպեդիայում [2]։ Այստեղ նրան արգելափակելով, փաստորեն, նրան ստիպում ենք երկու մասնակցային հաշիվ ունենալ, հիմնականը՝ Անգլերենում, կանոնակարգայինն էլ՝ մեզ մոտ։ Այս դեպքում, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչպես կարելի է վարվել։ --Ջեօ 11:04, 26 Հունվարի 2016 (UTC)
Բայց այնպես է, որ այնտեղ էլ օրինակելի մասնակից չէ:--Արամ 11:06, 26 Հունվարի 2016 (UTC)
Կարդացի քննարկման էջը։ Լավ, կարգելափակեմ և քննարկման էջում համապատասխան գրառումը կկատարեմ, Արամ ջան։ --Ջեօ 11:11, 26 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալ եմ, Ջեո ջան, որ դիմանում ես :):--Արամ 11:13, 26 Հունվարի 2016 (UTC)
Դու նույնպես, Արամ ջան։ --Ջեօ 11:17, 26 Հունվարի 2016 (UTC)

երկիր

Ողջույն, Ջեո: Հարց ունեմ կապված այս խմբագրմանդ հետ: Երկիր դաշտում պեպք է նշել պետությունը, որից էլ կախված է տեղեկաքարտի գույնը (Ֆրանսիա - կապույտ, Լեհաստան - մանուշակահույն և այլն): Հետ չշրջեցի, սեցի հարցնեմ...:--Գարիկ (Խաչատրյան) 08:02, 29 Հունվարի 2016 (UTC)

Ողջույն, Գարիկ։ Գույնը, կարծում եմ, խնդիր չէ։ «Փարիզ» եմ դարձրել, որպեսզի քարտեզը ճիշտ և հստակ լինի։ --Ջեօ 08:05, 29 Հունվարի 2016 (UTC)
Հաա, ուրեմն շնորհակալություն Ջեո ջան: --Գարիկ (Խաչատրյան) 08:09, 29 Հունվարի 2016 (UTC)

Վիքիծնունդ

Վիքիհոբելյար
Հարգելի՛ GeoO, շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային: Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը: Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --Արամ 12:09, 30 Հունվարի 2016 (UTC)
Շնորհակալ եմ շա՜տ, Արամ ջան։ --Ջեօ 12:12, 30 Հունվարի 2016 (UTC)
Շնորհավո՜ր--Նորայր (∞) 12:37, 30 Հունվարի 2016 (UTC)

Օգնություն

Ողջույն Ջեո ջան: Ինչպես ե՞ս: Կարող ես ինձ օգնել այս հոդվածի տառադարձման համար: Բացի այդ, խնդրում եմ նայես թե այս հոդվածի անանումը արդյոք ճիշտ է (քանի որ նկատեցի, որ Փակ Կըն Հյե հոդվածը ևս սկսվում է 박 այս տառով և գրված է փ--Նորայր (∞) 17:52, 30 Հունվարի 2016 (UTC)

노무현 ― Նո Մու Հյոն։
ㅂ տառը կորեերենում տառադարձվում է որպես Բ/Պ։ Հարավային Կորեայի նախագահի ազգանունը մամուլում ավելի շատ հանդիպում է «Փակ» տարբերակով, այդ պատճառով էլ այդպես եմ թողել։ Սակայն դեմ չեմ անվանափոխությանը՝ վերահղում թողնելով։ --Ջեօ 18:19, 30 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի՛ GeoO, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ֆրիդրիխ Կառլ Անդրեաս» հոդվածն ընտրվել է 2016 թվականի փետրվարի 2-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ 21:05, 1 Փետրվարի 2016 (UTC)

Շնորհակալ եմ շատ, [[Արամ]] ջան։ --Ջեօ 21:13, 1 Փետրվարի 2016 (UTC)
Նմանապես, Ջեօ ջան:--Արամ 21:25, 1 Փետրվարի 2016 (UTC)

Արգելափակում:ՄԱ

Ջեօ ջան, խնդրում եմ արգելափակել Պրոֆ Ալ ՍՊԸ մասնակցային հաշիվը:--Արամ 07:31, 9 Փետրվարի 2016 (UTC)

Արված է։ Շնորհակալ եմ շատ ուշադիր լինելու համար, Արամ ջան։ --Ջեօ 07:35, 9 Փետրվարի 2016 (UTC)
Ես էլ, Ջեօ ջան, կներես, որ զզվացնում եմ:--Արամ 07:36, 9 Փետրվարի 2016 (UTC)
Քիչ մնաց, Արամ ջան ։ճ :-) --Ջեօ 07:37, 9 Փետրվարի 2016 (UTC)
:-)--Արամ 07:40, 9 Փետրվարի 2016 (UTC)

Ջեօ ջան, ի պատասխան ասեմ, որ զգուշացրել եմ: Շնորհակալություն տեղյակ պահելու համար:--Արամ 11:21, 11 Փետրվարի 2016 (UTC)

Շնորհակալ եմ շատ, Արամ ջան։ --Ջեօ 12:14, 11 Փետրվարի 2016 (UTC)
Խնդիր չէ, Ջեօ ջան:--Արամ 12:15, 11 Փետրվարի 2016 (UTC)

Ջեօ ջան, սա էլ:--Արամ 12:30, 11 Փետրվարի 2016 (UTC)

Ու սա:--Արամ 13:33, 11 Փետրվարի 2016 (UTC)
Արամ ջան, Harutblog մասնակցային հաշիվն արգելափակեցի, բայց Գիտնականի մասնակցային հաշիվը՝ ոչ, քանզի կանոնակարգային սխալ չկա։ Կարելի է նման մասնակցային անունով գրանվել․ ինչպես օրինակ ունենք Խուճուճ անունով մասնակից։ --Ջեօ 15:19, 11 Փետրվարի 2016 (UTC)
Հա, Ջեօ ջան, դու ինձ կամաց-կամաց ուղղորդի, ես ձեր օգնության կարիքը շատ ունեմ. հուսամ՝ դեմ չես:--Արամ 16:00, 11 Փետրվարի 2016 (UTC)
Սիրով, Արամ ջան։ :-) --Ջեօ 18:28, 11 Փետրվարի 2016 (UTC)

Բարեփոխումներ

Ջեօ ջան, բարի օր: Կապված վերջին կրթական բարեփոխումների հետ՝ հանրապետությունում միջնակարգ դպրոցներ չկան (համարյա), դրանք հիմնական են և ավագ. 135 դպրոցը ևս բացառություն չէ, պիտի լինի հիմնական՝ ահա: Շնորհակալություն աշխատասեղանի համար: Փառահեղ է:--Արամ 08:42, 26 Փետրվարի 2016 (UTC)

Ողջույն, Արամ ջան։ Շատ շնորհակալ եմ տեղեկացնելու համար, չգիտեի։ Բոլոր փոփոխությունները կատարեցի։ Քեզ նույնպես շնորհակալություն ։) --Ջեօ 09:12, 26 Փետրվարի 2016 (UTC)
Ապրես, Ջեօ ջան: Շնորհակալ եմ նման մոտեցման համար: --Արամ 09:13, 26 Փետրվարի 2016 (UTC)

Խնդրանք, հարց, դիմում․․․

Ջեո ջան, մի հարցով դիմեմ․ նայիր Վիքիպեդիա:Վրացերեն-հայերեն գործնական տառադարձություն ձեռնարկը։ Մի շարք թերություններ ու բացթողումներ կան, թե կարո՞ղ ես, օգնիր։

  • «ჰ» տառը ներառող հատուկ անունները գտնելու հարցում դժվարացա։
  • Հայերեն [յ] հնչյունին համապատասխան կոմբինացիաներ կա՞ն։
  • Հայերեն [ֆ] հնչյունին համապատասխան ի՞նչ գործածություններ կան։
  • Բացառությունների շարքում պակասող տարրեր պետք է լինեն։
  • «ყ» տառը ինչքան գիտեմ [կ-խ-ղ] միջանկյալ հնչյուն է, բայց հայերենում որտեղ փնտրեցի՝ «ղ» տառով է ներկայացված։
  • Գրականության և արտաքին հղումների ընդարձակման կարիք է զգացվում։
  • Ինձ թվում է մի կետ նույնպես պետք է ավելացվի ևս մի կետ․ երեք և ավելի ձայնավորներով տեղանունների բառավերջում «ի» տառը պիտի գրվի, եթե նրան նախորդում են երկու բաղաձայներ։ Ունենք փաստացի օրինակներ․ Արագվի, Լիախվի, Խոժոռնի, Չանախչի, Աղքյորփի․ ի միջ այլոց արմատներիս կեսը այս գյուղերից է։

Մեկ էլ աչքի ծայրով նայիր ուղղագրությանը․․․․ իմ մոտ պիտի {{User ka-0.5}} դրվի, կամ քարը ճաքի-տրաքի {{User ka-1}} :) Նախապես շնորհակալություն։ — Vahe քնն. 16:44, 10 Մարտի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Վահե ջան։ Ապրե՛ս ուղեցույցի համար, սա շատ կարևոր է ։)
  • Հետաքրքիր է, որ «ჰ» տառը վրացեներում շատ քիչ է օգտագործվում, գտածս միակ տարբերակը Հերեթիի թագավորությունն է (ჰერეთი)։ Կարծում եմ՝ կարող է մնալ մինչև այլ հարմար տարբերակ լինի։
  • Հայերեն «Յ» հնչյունը վրացերենով տառադարձելիս օգտագործվում է «ი» (ի) տառը։ Իսկ տառադարձելիս օգտագործվում է հին վրացերեն «ჲ» տառը, որն այժմ չի օգտագործվում։
  • Հայերեն, և առհասարակ բոլոր լեզուների Ֆ-ն տառադարձվում է որպես «ფ» (Փ)։ (Օրինակ՝ Ֆանտան, ფანტანი ― Փանտան)։
  • Եթե չեմ սխալվում «ყ» տառը լեզվի տեսչության հաստատմամբ հայերենում բոլոր բառերում տառադարձվում է որպես «Ղ»։ Արտաշես ջան, եթե այդպես է, կարո՞ղ է հղումը ունենաս։
  • Անկեղծ ասած՝ վերջին կետի մասին առաջին անգամ եմ լսում, չգիտեմ՝ որքանով է ճիշտ։
  • აია ազգանվանական վերջավորություն տառադարձվում է որպես «աիա»։ Ինչո՞ւ օգտագործել «Յ»-ն, եթե ունենք համապատասխան բոլոր հնչյունները։
  • Կարծում եմ՝ պետք է ավելացնել ևս մեկ կետ, ըստ որի՝ բառավերջի «ի»-ն գրվում է արդեն քարացած բառերում, որոնք լայն գործածություն ունեն այս կամ այն վստահելի և հեղինակավոր աղբյուրում։ --Ջեօ 17:52, 10 Մարտի 2016 (UTC)[reply]
Բարևներս, հարգելի Վահե և Ջեօ։ Ջեօ ջան, «ყ»-ի վերաբերյալ նման որոշում, ճիշտն ասած, չեմ հիշում։ Վրացական տեղանունների մասին որոշում կա (տե՛ս տեղեկատուի 46-րդ էջ, PDF-ի` 25), իսկ դա չեմ մտաբերում։ --23artashes (քննարկում) 17:59, 10 Մարտի 2016 (UTC)[reply]
Ուրեմն հետևողականորեն բացատրեմ հայերի մեջ օգտագործվող «ի» վերջնատառի պրինցիպը։
  1. Աշխարհագրական անվանում չհանդիսացող բառերը թարգմանելիս բառավերջի «ի» տառը մնում է անփոփոխ՝ Սվետիցխովելի, Ռուսթավի 2։
  2. Մեկ վանկանոց և երկվանկ աշխարհագրական անվանումներում (բնակավայրեր, գետեր, լեռներ, վարչական միավորներ և այլն), ավելի կոնկրետ նշեմ, այն վրացերեն անվանումներում, որոնցում կա մեկ կամ երկու ձայնավոր (հայերենում հնչող գաղտնավանկի «ը» տառը հաշվի չի առնվում), «ի» վերջնատառը չի զեղջվում։ Հայկ ջան, հենց այդ պատճառով Գորի անվանումը բացառություններում չի ընդգրկվում, իսկ Խրամը՝ պետք է ընդգրկվի։
  3. Երեք և ավելի ձայնավորներ ունեցող աշխարհագրական անվանումների «ի» վերջնատառը չի գրվում։
  4. Երեք և ավելի ձայնավորներ ունեցող աշխարհագրական անվանումները, որոնց «ի» վերջնատառից առաջ առկա են երկու բաղաձայններ, «ի» տառը չի զեղջվում, բացառությամբ ադրբեջանական ծագում ունեցող քենդ(ի)/ქენდი վերջավորությամբ անվանումների, որոնք գրվում են ավանդական քենդ ձևով։
Մեկ էլ, Ջեո ջան, აია վերջավորությամբ ազգանունները վաղուցվանից հայ իրականության մեջ փոխառվել են այա ձևով, դրա համար փորձեցի հատուկ նշել։ Իսկ Ֆ տառի մասին բացառություններն ընդհանրապես հանեցի։ — Vahe քնն. 20:59, 10 Մարտի 2016 (UTC)[reply]

Մեկ էլ, թե մասնակիցները դեմ չեն, քննարկման ավարտից հետո այս ամբողջ նյութի կրկնօրինակը ուզում եմ տեղադրել ձեռնարկի քննարկման էջում, որպեսզի նույն հարցերով անընդհատ քննարկումներ չգնան։ — Vahe քնն. 21:04, 10 Մարտի 2016 (UTC)[reply]

Մի յուրօրինակ հարց․ արդյոք կոնկրետ տեղանունը հոլովելով, կարո՞ղ ենք հասկանալ, բառավերջի «ი» տառը գոյականին ավլացվող վերջավորությունն է, թե նախնական տարբերակն է։ Արդեն ճշտված տարբերակների վրա ինչպե՞ս կարող եմ դա ստուգել՝ 1․ ბოლნისი/Բոլնիս, 2․ გორი/Գորի։
Թե չէ ոնց էլ ուզենանք ընդհանրացված կանոն առանձնացվի (ոչ վերացական, ոնց որ տեղեկատուում ա), մեկ ա՝ 400-500 բացառություն հավաքվում ա ։ՃՃՃՃ — Vahe քնն. 15:59, 12 Մարտի 2016 (UTC)[reply]
Մեկ էլ «ჰ» տառով տեղանուններ գտա այս տեղեկատուից։ Մարդահամարի տվյալների՞ց են։ — Vahe քնն. 16:09, 12 Մարտի 2016 (UTC)[reply]
Ողջույն, չգտա Հ-ով սկսվող բնակավայրեր ։/ --Ջեօ 17:33, 12 Մարտի 2016 (UTC)[reply]
Սրանց մասին է խոսքս՝ ჰებუდი, ჰეშკილი, ჰამაში-თოთოლეში, ჰერეთისკარი: — Vahe քնն. 08:30, 13 Մարտի 2016 (UTC)[reply]
Վահե ջան, լավ օրինակներ են․ Հեբուդի, Հեշկիլի, Համաշի-թոթոլեշի։ --Ջեօ 16:04, 13 Մարտի 2016 (UTC)[reply]

GeoO ջան, բայց այդպես էլ չպատասխանեցիր, ბოლნისი ու გორი անվանումների հոլովման տարբերություն կա՞․․․․ ինձ թվում է «ի» տառի զեղջման-չզեղջման բանալին դրա մեջ է։ — Vahe քնն. 20:28, 13 Մարտի 2016 (UTC)[reply]

Տեղյակ չեմ, Վահե ջան։ --Ջեօ 06:58, 14 Մարտի 2016 (UTC)[reply]

Օգնություն

Ողջույն, Ջեո ջան: Ժամանակ ունենալու դեպքում կարո՞ղ ես օգնել Ռիգայի կենդանաբանական այգի հոդվածի կոորդինատների հետ կապված խնդիրը ուղղել--El-ßäbregaՔննարկում 22:08, 24 Մարտի 2016 (UTC)[reply]

Նորայր ջան, ավելացրի։ --Ջեօ 07:14, 25 Մարտի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն--El-ßäbregaՔննարկում 16:47, 25 Մարտի 2016 (UTC)[reply]

Շնորհավո՜ր

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»
Շնորհավոր Սուրբ Զատիկ

Հարգելի՛ GeoO, շնորհավորում ենք ձեզ Հիսուս Քրիստոսի հարության՝ Սուրբ Զատկի առիթով և ցանկանում բազմաթիվ նոր խմբագրումներ
Լավագույն մաղթանքներով՝

--El-ßäbregaՔննարկում 07:39, 27 Մարտի 2016 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Նորայր ջան։ Նմանապես։ --Ջեօ 09:01, 27 Մարտի 2016 (UTC)[reply]

Շնորհակալ եմ։

Շքանշան

Բելգիական շքանշան
Ջեօ ջան, այս շքանշանը քեզ Հայերեն Վիքիպեդիայում Բելգիային նվիրված թեմատիկան զարգացնելու համար։--Garik📞📧 20:04, 28 Մարտի 2016 (UTC)[reply]
Շնորհակալ եմ շատ, Գարիկ ջան։ --Ջեօ 20:07, 28 Մարտի 2016 (UTC)[reply]

Ողջույն, GeoO: Այս էջից կարծես հեռացրել էի պատճենի հատվածը, էլի պատճե՞ն էր մնացել, որ ջնջվել է: Սա 7-րդն էր այս ցուցակում, հիմա 21-ին եմ հասել, պատճենները ջնջելով:--Հայկ (արաբագետ) 15:55, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ողջույն։ Քննարկման էջը պետք է ջնջեի, հոդվածն եմ պատահաբար ջնջել։ Շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Վերականգնեցի։ --Ջեօ 19:00, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Խնդրեմ: Ես էլ բոլոր հոդվածները, որոնք պատճեն ունեին, արդեն ազատել եմ պատճենից, այլևս պատճեններ չկան: Եթե քեզ դժվար չի, կարող ես Մասնակից:Hayk.arabaget/Պատճենի վերացման աշխատասեղան էջը վերանվանել Մասնակից:Hayk.arabaget/Անավարտ հոդվածներ՝ առանց վերահղում թողնելու: Ժամանակի ընթացքում այստեղից հոդվածները կամաց-կամաց կստեղծեմ կամ ստեղծածը կվերականգնեմ: Մի քանի հոդված էլ արագ ջնջման են ներկայացվել--Հայկ (արաբագետ) 19:14, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Արված է։ --Ջեօ 19:16, 10 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ադիյաման

Ջեո ջան, որ խնդերմ կարո՞ղ ես նայել այս հոդվածը: Ինձ կասկածելի է թվում: Ահագին նորացումներ կատարեցի:--El-ßäbregaՔննարկում 15:41, 25 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Նորայր ջան, հատկապես ո՞ր հատվածներն են քեզ կասկածելի թվում։ --Ջեօ 07:01, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Դոթո ջան, գրեթե ամբողջ տեքստը: Որ համեմատում ենք անգլերեն կամ ռուսերեն տարբերակի հետ ակնհայտ տարբերվում են:--El-ßäbregaՔննարկում 07:31, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Օրվա հոդված. «Մովսես Սիլիկյան»

Հարգելի՛ GeoO, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Մովսես Սիլիկյան» հոդվածն ընտրվել է 2016 թվականի ապրիլի 27-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Արամ Ս. 20:45, 26 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Արամ ջան։ --Ջեօ 07:00, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Ես եմ շնորհակալ, Ջեօ ջան, նախագծի հանդեպ հետաքրքրության և որակյալ հոդվածների համար:--Արամ Ս. 07:42, 27 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Participate in the Ibero-American Culture Challenge!

Hi!

Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.

We would love to have you on board :)

Please find the contest here: https://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Translating_Ibero_-_America/Participants_2016

Hugs!--Anna Torres (WMAR) (talk) 15:06, 9 May 2016 (UTC)

Հոդվածի բաժինների դասավորության ձև

Բարև Geo!!! Կա՞ արդյոք կանոնակարգ, որը կարգավորի, թե անձանց մասին հոդվածների բաժինները ինչպիսի հերթականությամբ պետք է դասավորել: Օրինակ եթե մարդը քաղաքական գործիչ է, միևնույն ժամանակ խոշոր բիզնեսմեն, սկզբից ճիշտա գրել նրա բիզնես գործունեության մասի՞ն, թե քաղաքական: Երկուսն էլ սկսել է միաժամանակ: Նման խնդիր հաճախակի է հանդիպում: Կամ օրինակ xxxx մարդը երգիչ է և հայտնի մարզիկ, ո՞րը առաջինը նկարագրեմ՝ մարզական կարյերա՞ն, թե՞ ստեղծագործական գործունեությունը: Թե՞ առաջնորդվեմ իմ տրամաբանությամբ:--Գարդմանահայ (քննարկում) 06:47, 13 Մայիսի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Gardmanahay։ Կանոնակարգ չունենք, ունենք երկար տարիների կիրառվող և ընդունված փորձ։ Սկզբից գրում ենք քաղաքական գործունեության մասին, հետո մյուսների։ --Ջեօ 06:51, 13 Մայիսի 2016 (UTC)[reply]
Պարզա, ապրես:--Գարդմանահայ (քննարկում) 06:55, 13 Մայիսի 2016 (UTC)[reply]

Մ.թ.ա.

Ողջույն GeoO: Երկու անգամ քննարկում ենք ունեցել՝ [3] և [4], որոնցից մեկում ինքդ դեմ ես արտահայտվել հոդվածների ջնջմանը, բայց այժմ ջնջում ես [5]: Ես իհարկե կողմնակից եմ ջնջմանը, բայց դա պե՞տք էր անել, թե՞ ոչ: Գուցե ուրիշ պատճառ կա--Հայկ (արաբագետ) 18:30, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]

Ողջույն։ Այո, դեմ եմ եղել արդեն եղած հոդվածները ջնջելուն։ Իսկ հիմա այփին նստած նոր դատարկ հոդվածներ է ստեղծում, որում գոնե մեկ իրադարձության մասին հիշատակություն չկա։ --Ջեօ 18:41, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]
Դե բայց նույնը չի մեծ հաշվով դառնում?--Հայկ (արաբագետ) 18:44, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]
Չէ, նույնը չի դառնում։ Մեկն արդեն կա ու պատմություն ունի, ու պետք է զետեղել ԿԷԲ նախագծում, բարելավել, նորմալ տեսքի բերել, մեկը էլ ուղղակի դատարկ նոր հոդված է։ --Ջեօ 18:46, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]
тебе виднее :-) --Հայկ (արաբագետ) 19:04, 18 Մայիսի 2016 (UTC)[reply]

Անապատ

Ողջույն :-) Ինչպե՞ս ես... Ջեօ ջան, կարող ես ասել, թե ի՞նչ տեղեկաքարտ կարելի է տեղադրել անապատներին վերաբերվող հոդվածներում: Հգ. Այս կաղապարը կարո՞ղ է այս տեսքով մնալ: Նախապես շնորհակալություն--El-ßäbregaՔննարկում 10:48, 19 Մայիսի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Նորայր ջան, լավ եմ, դու լավ լինես ։) Չունենք տեղեկաքարտ, բայց լավ կլինի ստեղծենք։ Կարևոր տեղեկաքարտ է։ --Ջեօ 11:07, 19 Մայիսի 2016 (UTC)[reply]
Լավ է որ լավ ես :) իսկ հարցի երկրորդ մասը----El-ßäbrega քննարկում 11:15, 19 Մայիսի 2016 (UTC)[reply]
Անապատներից որի անունը կարողացել են, թարգմանել են։ Ավելի լավ կլինի թարգմանել, ոչ թե ջնջել։ --Ջեօ 11:42, 19 Մայիսի 2016 (UTC)[reply]

Նորից խնդրանք՝ աշխարհագրություն

Ջեօ ջան, կներես որ շատ եմ անհանգստացնում... եթե ժամանակ ունենաս կարո՞ղ ես ասել թե ինչպես կլինի շվեդական այս քաղաքի անվանումը հայերեն տառադարձումով----El-ßäbrega քննարկում 19:01, 20 Մայիսի 2016 (UTC)[reply]

Արգելափակում

Գալիս են պահեր, երբ մարդիկ ինքնաբերաբար կամ գիտակցաբար կատարում են կարևոր քայլեր: Այս՝ իմ երկրորդ արգելափակումը բավական տեղին ու նշանակալից քայլ էր: Ես մնում եմ իմ կարծիքին, որ անկախ նրանից, թե մարդ որքան տարի է վիքիում, որքան հոդվածաքանակ ու խմբագրաքանակ ունի՝ կան կանոններ ու դրանց նա պետք է հետևի: Շատ ուրախ ու շնորհակալ կլինեմ, եթե այդպիսին շարունակես մնալ՝ բոլոր մասնակիցների հանդեպ: Անկախ ամեն ինչից ու ամեն մարդուց՝ մարդ պետք է ճանաչի իր սահմանները ու պահի իրեն մարդավայել, առավել ևս երբ գործը հասնում է հանրագիտարանի: Անկեղծ շնորհակալություն քեզ--Հայկ (արաբագետ) 19:08, 9 Հունիսի 2016 (UTC)[reply]

Միլանի տաճար

Ողջույն, հարգելի մասնակից։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված Միլանի տաճար հոդվածում աղբյուրներ ավելացնել։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 12:34, 17 Հունիսի 2016 (UTC)[reply]

Շանթ

Ջեօ ջան, նայի մի հատ, սա Շանթ-ի նոր լոգոն է, սա ավելի ճիշտ չի՞ լինի:--Ar sog 06:37, 21 Հունիսի 2016 (UTC)[reply]

Arsog1985 ջան, ճիշտ ես, ներբեռնեցի նոր տարբերակը։ Շնորհակալ եմ ։) --Ջեօ 06:46, 21 Հունիսի 2016 (UTC)[reply]

Բարև Ջեո ջան

Բարի երեկո, Ջեո ջան։ Աչքի տակով կարող ես նայել հետևյալ ցուցակին։ Դիտողություններ, առաջարկներ ․․․․․ ձևավորման հարցեր․․․ միգուցե փակվող աղյուսակների տեսքով արժե մատուցել... — Vahe քնն. 19:53, 28 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Vahe ջան։ Շնորհակալություն այս թեմային անդրադառնալու համար։ Մի շարք տարբերակներում անպայման պետք է աղբյուրները նշնեն, մասնավորապես այն դեպքերում, որտեղ կա շեղում ավանդական տառադարձումից։ Մնացածը շատ լավ է։ --Ջեօ 04:16, 29 Հունիսի 2016 (UTC)[reply]
Շնորհակալության հարց չկա, Ջեո ջան։ Արմատներիս կեսը Վրաստանի հայկական գյուղերից է։ Ի դեպ մի քիչ ձևափոխել եմ «Կանոններին չենթարկվող ավանդական անվանումներ» բաժինը՝ դարձնլով ավելի կոմպակտ և հարմար էջի շրջանակներում։ Իսկ աղբյուրների պահով ասեմ, որ գործնական տառադարձության կանոններից հեռացող անվանումների տվյալների համար աղբյուր են հանդիսանում javakhk.am կայքը և «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները» ձեռնարկը։ — Vahe քնն. 16:02, 29 Հունիսի 2016 (UTC)[reply]
Vahe ջան, ներողություն եմ խնդրում ուշ պատասխանելու համար։ javakhk.am վստահելի աղբյուր է, չէ՞։ --Ջեօ 17:18, 1 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Ջեո ջան, javakhk.am-ը «Ջավախք հանրագիտարանի» էլեկտրոնային տարբերակն է։ Այն հիմնվում է հետևյալ որոշման և տվյալ բնակավայրերում երկլեզու (վրացերեն և հայերեն) պաշտոնական դոկումենտացիայի վրա։ Անկեղծ ասեմ, Սամցխե-Ջավախքի երկրամասի հայաբնակ գյուղերի հայատառ անվանումների հիմնական մասը նշված է միաձև բազմաթիվ աղբյուրներում, միայն javakhk.am-ում նշված Սուֆլիս գյուղի անվանման հետ կապված այլ տվյալ ունեմ՝ Սուխլիս։ Իսկ Մառնեուլի մունիցիպալիտետի հայաբնակ գյուղերի անվանումները հստակ են նշված, դրանց ծանոթ եմ տարիներ ի վեր, անմիջական առնչություն ունեմ այդ վայրերին։ Բայց մի երկմտանք կա․․․ միթե վերոնշյալ որոշմամբ զուտ վրացաբնակ գյուղերի անվանումները պիտի մատուցվեն հայկական ավանդական գրությամբ․․․․ չնայած նույն վրացական իշխանություններն իրենք չեն հետևում այդ համաձայնագրի կետերին։ Չգիտեմ եղբայր, շատ բարդ ու նուրբ հարց է․ հարցի ամեն մի նրբություն առաջ է քաշում նորոնոր խնդրահարույց հարցեր։ — Vahe քնն. 17:39, 1 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Այդ դեպքում ուղեցույցի ներքևի հատվածում նշված աղբյուրը միանգամայն բավարար է, Վահե ջան։ --Ջեօ 20:02, 2 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Ստացվեց

Հարգելի՛ GeoO, փաստորեն, իմ խելքի բան էր :-) --Նարինե Մուրադյան (քննարկում) 16:29, 1 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Կաղապար:Մասնակից/Խելացի

Հիանալի է, Նարինե ջան ։)) --Ջեօ 17:16, 1 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Թ. - թվական

Ողջույն Ջեո, մի հարց ունեմ: Համայնքը որոշել է օգտագործել թվական թ.-ի փոխեարեն բոլոր դեպքերում, թե՞ կան որոշ բացառություններ:--Արամ-վան 17:53, 12 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Արամ-վան։ Կարծեմ երկար քննարկում ունեցել ենք․ ընդհանուր հայտարարի եկել ենք, թե ոչ, չեմ հիշում։ Փաստարկներից մեկն այն էր, որ կրճատ գրվել են հանրագիտարաններում, որտեղ ծավալի խնդիր կար․ կրճատ գրելով տեղ էին խնայում։ Մենք այժմ այդ խնդիրը չունենք, ուրեմն և կարող ենք ամբողջովին գրել։ --Ջեօ 18:48, 12 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Ֆիրգունի միջազգային օր

Շնորհակալություն *-*
Դու զվարճալի՛ ես
Դու զվարճալի՛ ես
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Մենք քեզ սիրում ենք
Մենք քեզ սիրում ենք
Հարգելի՛ GeoO, այսօր Ֆիրգունի միջազգային օրն է: Շնորհակալություն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր մեծ ներդրման համար

Հարգանքներով՝ ողջ համայնքի անունից

Շնորհակալ եմ շատ։ Նմանապես ;) --Ջեօ 08:31, 17 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Աղի երթ

Geo ջան մերսի, իսկ նկարի տակը? - Kareyac (քննարկում) 15:16, 29 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Kareyac ջան, ո՞ր հոդվածի մասին է խոսքը։ --Ջեօ 12:32, 30 Հուլիսի 2016 (UTC)[reply]
Նույնը, Ջեօ ջան։ - Kareyac (քննարկում) 02:15, 31 Հուլիսի 2016 (UTC)[reply]
Մասնակիցն արդեն ուղղեց, Kareyac ջան։ Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար։ --Ջեօ 06:49, 31 Հուլիսի 2016 (UTC)[reply]
Ես էմ շնորհակալ Ջեօ ջան, քեզ արաջան հերդին մասնակցին օգնություն ցուցաբերելու համար և և Armin Karapetyan-ին արագ արձագանքելու համար։ - Kareyac (քննարկում) 07:37, 31 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Հարց

Բարև Ձեզ: Կասե՞ք «Սարդարի երևանյան պալատ» հոդվածում ինչ եք փոխել: --Թադէոսեան Վերգինէ (քննարկում) 17:51, 12 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Թադէոսեան Վերգինէ ջան, ահա խմբագրումների տարբերությունները, կարող ես տեսնել, թե չի ուղղումներ եմ կատարել։ --Ջեօ 18:10, 12 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Բարև :-)

Բարև, Ջեո ջան: Այսպիսի բան եմ գտել, կարո՞ղ է հետաքրքրի :)) – Այս անստորագիր գրառման հեղինակն է Omicroñ'R (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, Omicroñ'R ջան, նման մի բան էլ փնտրում էի։ Շնորհակալ եմ։ --Ջեօ 06:43, 24 Օգոստոսի 2016 (UTC)[reply]

Hello dear GeoO, saw your wonderful contribution on Armenian Wikipedia and the article "Ուկրաինա". According to the subject I would like to ask you translate the small article United Nations General Assembly Resolution 68/262 into Armenian, and add it to the Armenian wikipedia. Thank you in advance for your support/contribution and best wishes!

Սևագրություն

Ինչպես հանեմ հոդվածը սևագրությունից (Վիլյալբայի ամրոց):--Soghomon Matevosyan (քննարկում) 10:50, 19 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Soghomon Matevosyan, եթե սխալներն ուղղել եք, պատճենում եք պարունակությունը և նոր հոդված ստեղոծում։ --Ջեօ 11:34, 19 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Բոլոր հոդվածներում փոխել եմ: --Soghomon Matevosyan (քննարկում) 11:54, 19 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Լա Պալմայի ամրոց

Լա Պալմայի ամրոց հոդվածը թարգմանված է իսպանական հոդվածից, վստահելի աղբյուր ոնց ավելացնեմ: --Soghomon Matevosyan (քննարկում) 08:31, 21 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Պետք է ավելացնել Իսպաներեն հոդվածում նշված աղբյուրները։ Սեղմեք Editar código, գտեք աղբյուրը, որը սկսվում է <ref>-ով և ավարտվում </ref>-ով։ Պատճենեք այդքանը և ավելացրեք հայերեն հոդվածի համապատասխան նախադասության վերջում, վերջակետից առաջ։ --Ջեօ 09:31, 21 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարց

Հարգելի GeoO, երեկ մենք տարբեր անուններով գրանցվեցինք, Ձեր իսկ ցուցումներով ես գրանցվեցի իմ անուն ազգանունով: Սակայն հենց նոր տեսա որ GeoO բաժինը ջնջել է մեր թատերախմբի էջը: Այս անգամ կպատճառաբանեք թե ինչո՞ւ: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմեն Սարգսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Արմեն Սարգսյան, կանոնակարգին չհամապատասխանող մասնակցային անվան մասին Ձեզ ծանուցել է այլ մասնակից, ես չեմ եղել։
Հոդվածը ջնջվել է ՎՊ:Ն կանոնակարգի չափանիշներին չբավարարելու պատճառով։ Հոդվածում չեն ներկայացված երկրորդական վստահելի աղբյուրներ, որոնք ապացուցում են հոդվածի նշանակալիությունը։ --Ջեօ 19:08, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն պատասխանի համար հարգելի GeoO, այդ դեպքում, արդյոք ճիշտ չեր լինի, եթե մեզ տեղեկացնեիք, ուղորդում տայիք և մենք թեությունները կուղղեինք և նյութը կմնար: Աղբյուրը հենց ես եմ, քանի որ ես եմ ԷՊՍԻԴՈՆ թատերախմբի հիմնադիրը: Հոդվածի երկրորդ տողն այդպես էլ սկսվումէ: Թատերախումբը հիմնադրվել է Արմեն Սարգսյանի կողմից 2012թ.-ին: --Արմեն Սարգսյան (քննարկում) 19:15, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Հարգելի Արմեն Սարգսյան, երկրորդական վստահելի աղբյուրների առկայությունը հոդվածում պարտադիր է, քանզի հոդվածի վստահելիության երախշիքը Վիքիպեդիայում աղբյուրն է։ Վերջիններս էլ պետք է տեղադրվեն Ծանոթագրությունների տեսքով։ --Ջեօ 19:21, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Այդ դեպքում հոդվածը ետ վերադարձրեք, ինձ էլ հուշեք ինչպես ես դա անեմ, քանզի ես նոր օգտատեր եմ վիկիպեդիայում: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Արմեն Սարգսյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Հարգելի GeoO սպասում ենք ձեր արձագանքին: --Արմեն Սարգսյան (քննարկում) 19:48, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]
Հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ։ Այնտեղ ավելացրեք համապատասխան երկրորդական վստահելի աղբյուրները, որոնց մասին մանրամասն շարադրված է ՎՊ:ՎԱ կանոնակարգում։ --Ջեօ 20:00, 27 Սեպտեմբերի 2016 (UTC)[reply]

Տեղեքարտ

Ցանկանում եմ խաչքարագործ-վարպետներից մի քանիսի մասին գրեմ: Որ տեղեկաքարտից և կատեգորիայից օգտվեմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 11:46, 3 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նախօրոք պետք է համոզվել, որ այդ խաչքարագործ-վարպետները համապատասխանում են ՎՊ:Ն կանոնակարգին, պետք է գրել Չեզոք տեսակետով և օգտագործել {{Անձ}} կաղապարը։ --Ջեօ 11:55, 3 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Գուցե հարմար լինի նաև {{Տեղեկաքարտ Քանդակագործ}} կաղապարը։ - Kareyac (քննարկում) 15:47, 3 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Սրբապատկեր

Հարգելի Ջեո:

Նոր ավարտեցի Սողոմոն Մաքենացուն նվիրված հոդվածս, սակայն նույնիսկ համացանցում չգտա նրա լուսանկարը: Արդյոք խնդիր է, որ լուսանկարի փոխարեն այլ սրբապատկեր եմ տեղադրել համապատասխան էջում:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:20, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Հարգելի Soghomon Matevosyan,
Կարելի է տեղադրել Սողոմոն Մաքենացու սրբապատկերը, բայց ոչ այլ սրբապատկեր։ Բացի այդ, հոդվածը ներածություն չունի, պետք է համապատասխանեցնել Վիքիպեդիայում ընդունված ձևաչափին։ --Ջեօ 07:50, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Դա ոնց է արվում:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:55, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, հատկապես ի՞նչը։ --Ջեօ 07:56, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Նկարը եթե այն բացակայում է--Soghomon Matevosyan (քննարկում) 07:57, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, եթե բացակայում է, ուղղակի չի դրվում պատկերը։ --Ջեօ 07:59, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Շատ ափսոս, հոդվածը ամբողջական կդառնար:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:02, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, կանոնակարգը թույլ չի տալիս։ Ի դեպ, հոդվածը պատճենվա՞ծ է ինչ-որ տեղից։ --Ջեօ 11:16, 7 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Հավաքված է word-ի վրա: Հետո տեղադրվել է այստեղ: Մաքենացու վերաբերյալ ինֆրմացիա քիչ կա, օգտվել ենք Մատենադարանի գրականությունից: Հոդվածն էլ վերամշակված է:--Soghomon Matevosyan (քննարկում) 03:57, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, իսկ word-ի վրա որտեղի՞ց եք հավաքել։ --Ջեօ 09:13, 8 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Գրքերից հատվածներ կարդալով և հավաքելով--Soghomon Matevosyan (քննարկում) 16:57, 9 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Soghomon Matevosyan, ցանկանում եմ ամեն դեպքում տեղեկացնել, որ Վիքիպեդիայում հեղինակային իրավունքը խստագույնս պահպանվում է։ Մանրամասն կարելի է կարդալ այստեղ։ --Ջեօ 17:46, 9 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Գիտեմ: Առաջին հոդվածներս ջնջել եք հենց այդ պատճառով, որ պատճենել էի այլ կայքից:--Soghomon Matevosyan (քննարկում) 04:00, 10 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Նույն վանքի մասին երկու հոդված

Տանձափարախ և Բեխի անապատ հոդվածները վերաբերվում են նույն վանքին:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:29, 24 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ողջույն։ Պետք է միավորել հոդվածները։ --Ջեօ 09:27, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Օմմեն, Նիդերլանդներ

Հարգելի Geo, այս պատկերի ոչ աղատ լինելը ստուգել ե՞ք: Սկսվեց նույնը: Հարգելիս խնդրում եմ վերականգնի հին տարբերակը: Հոդվածի սխալները կարելի էր ուղղել: Օրինակ 1248թ.-ի մասին քաղաքի կոչում՝ աղբյուրը ո՞րն է: Կամ կարելի էր բովանդակալից գրել (Զվոլեյից այքան հեռու Երևանից այսքան մոտիկ ), լավ ես կուղղեմ: Իսկ պատկերը ազատ է (հեղինակը ես եմ), ծանոթ եմ կանոնակարգերին: --Tigran Shushanyan (քննարկում) 07:51, 4 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]