Նյուել Ուայեթի տուն-թանգարան
Նյուել Ուայեթի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | բնակելի տուն և արտ ստուդիա |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Չադս Ֆորդ Թաունշիպ |
Կայք | brandywinemuseum.org/ncstudio.html(անգլ.) |
Նյուել Ուայեթի տուն-թանգարան (անգլ.՝ N. C. Wyeth House and Studio), XX դարի ամերիկացի գեղանկարիչ և գրքերի հանրահայտ նկարազարդումների հեղինակ Նյուել Կոնվերս Ուայեթի հուշաթանգարանը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Չադս Ֆորդ քաղաքի մերձակայքում[1]։ Գտնվում է գեղատեսիլ բնության գրկում, որը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել արվեստագետի համար։ Ուայեթը տարածքը գնել և տունը կառուցել է 1911 թվականին իր առաջին խոշոր հոնորարի գումարով, որն ստացել էր Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին» վեպի նկարազարդման համար[2]։ Շինությունը ծառայել է որպես նկարչի հիմնական բնակավայր և արվեստանոց։ Նրա մահից հետո՝ 1945 թվականից այնտեղ ապրել ու ստեղծագործել են կինը, ապա՝ դուստրը՝ նկարչուհի Քերոլայն Ուայեթը։ Վերջինիս մահից հետո շինություններն ու տարածքը գնել է Բրենդիուայն Ռիվրի թանգարանը, որն էլ այդտեղ կազմակերպում է էքսկուրսիաներ, շրջակա տարածքում էլ՝ հետիոտն արշավներ[3]։ 1997 թվականին տուն-թանգարանին շնորհվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ[2][4]։
Բրենդիուայն Ռիվրի թանգարանի տնօրինությունը այստեղ վերակառուցման ու վերանորոգման անհրաժեշտ աշխատանքներ է իրականացրել, և Նյուել Ուայեթի տուն-թանգարանը 2012 թվականին բացել է իր դռները այցելուների առջև[5]։
2019 թվականին Նյուել Ուայեթի թոռը՝ համբավավոր նկարիչ Էնդրյու Ուայեթի որդին՝ Ջեյմին էքսկուրսիաների շարք է վարել իր պապի տուն-թանգարան-արվեստանոցում[6]։ Այստեղ պահվում են Նյուել Ուայեթի աշխատանքներ բնօրինակների բավականին հարուստ հավաքածու և նրա անձնական իրերից։ Կան նաև Ուայեթների համբավավոր տոհմի այլ նշանավոր ներկայացուցիչների մասին պատմող ցուցանմուշներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sellers, Frances Stead. "In Chadds Ford, Pa., they still tell stories about Andrew Wyeth, but plenty of mysteries remain." Bangor, Maine: Bangor Daily News, April 25, 2014 (reprinted from The Washington Post).
- ↑ 2,0 2,1 Robert J. Wise, Jr.; Christine Pdmanicsky; Susan Kline & Carolyn Pitts (1997 թ․ ապրիլի 22). [[[:Կաղապար:NHLS url]] «National Historic Landmark Nomination: N. C. Wyeth House and Studio»] (pdf). National Park Service.
{{cite journal}}
: Check|url=
value (օգնություն); Cite journal requires|journal=
(օգնություն) and Կաղապար:NHLS url (6.38 MB) - ↑ Chambless, John. "New Walking Trails Open in Chadds Ford, Tracing the Wyeth Family's Footsteps." West Grove, Pennsylvania: Chester County Press, April 24, 2017.
- ↑ «National Historic Landmarks Program (NHL)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Langer, Emily. "Stepping into Andrew Wyeth's studio, and paintings, in Chadds Ford, Pa." Washington, D.C.: The Washington Post, August 3, 2012.
- ↑ Talorico, Pat. "Rare N.C. Wyeth exhibit: Grandson Jamie gives a tour of the legendary illustrator's works." Wilmington, Delaware: The News Journal, June 28, 2019 (subscription required).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The N. C. Wyeth House and Studio (official site). Chadds Ford, Pennsylvania: Brandywine River Museum of Art, retrieved online September 21, 2019.
- Woods. Dan. "A Piece of History Discovered in the N.C. Wyeth House and Studio Tour." Andrew Wyeth Prints (non-official website providing information about Wyeth's art and life).
- Wyeth, N. C., House and Studio, in National Historic Landmarks Program (archived from the original, June 6, 2011). Washington, D.C.: U.S. National Park Service, retrieved online September 21, 2019.