[go: nahoru, domu]

Jump to content

Շլիցային միացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Շլիցային միացում

Շլիցային միացում ( գերմ.՝ Schlitz ճեղք, ակոս), ատամնավոր միացում, ակոսավոր միացում, ակոսներ և ելուստներ ունեցող երկու դետալների անշարժ կամ շարժական նստեցվածքով միացում։ Կիրառում են ուղղակող (առավել տարածված), էվոլվենտային և եռանկյուն մանրատամ Շլիցային միացում։ Միացվող դետալների համակենտրոնությունն ապահովելու համար դրանք կենտրոնադնում են ըստ արտաքին տրամագծի, ներքին տրամագծի կամ ատամների կողային մակերևույթների։ Առանձին դեպքերում (բաբախող-ոլորող մոմենտի կամ պարբերաբար գործող շրջիչ մոմենտի առկայություն, ճշգրիտ կենտրոնավորում չապահովող չհղկված ջերմամշակված կամ կարճ շլիցներ և այլն) շլիցների նստեցվածքը կատարվում է ազատ, իսկ Շլիցային միացումը կենտրոնավորվում է հատուկ մակերևույթներով։ Շլիցային միացման հիմնական տեսակները․

  • ուղղակող,
  • էվոլվենտային,
  • եռանկյուն զլանային կամ կոնական մակերևույթներով կտրված կամ ամբողջական օղակներ և այլն։