[go: nahoru, domu]

Jump to content

Պարսից գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:41, 2 Մարտի 2015 տարբերակ, Հասմիկ Ապարան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Պարսկական գրականություն` Իրաքի հին և մասնավորապես միջնադարյան գրականությունը իրանական խմբի լեզուներով խոսող ժողովուրդների (պարսիկ, տաջիկ, աֆղան, քուրդ և այլն), մի շարք թուրքալեզու ժողովուրդների (ուզբեկ, թուրքմեն, ադրբեջանցի, թուրք) և Հին Հունաստանի որոշ ժողովուրդների սեփականությունն է:

Դասական շրջան

Դասական շրջանի Իրաքի գրականությունը (9-15-րդ դարեր) հաճախ կոչում են պարսկա-տաջիկական: Հին պարսկերենով պահպանված հուշարձաններում («Ավեստա», աքեմենյան սեպագիր արձանագրություններ) առկա են չափածո խոսքի, հերոսական էպոսի և թագավորական ժամանակագրությունների տարրեր:

Սասանյան շրջան

Սասանյան շրջանին են վերաբերում մեզ չհասած «խվաթայ նամակ» («Գիրք թագավորացա») դինաստիական ժամանակագրությունը, «Ասորական ծառ», «Զարերի որդու հիշատակարանը», «Արտաշիր Փափաքանի արարքները» էպիկական ասքերը, «Քալիլե և Դիմնե» խրատական ժողովածուն և այլ հուշարձաններ: Երբ արաբները նվաճեցին Իրաքը և այն մտավ խալիֆայության կազմի մեջ (7-րդ դար), գրականության հիմնական լեզուն դարձավ արաբերենը, որով թարգմանվեցին պահլավական գրականության որոշ երկեր:

9-րդ դարում Միջին Ասիայում և Խորասանում արաբալեզու գրականության կողքին զարգացել է ֆարսի լեզվով պոեզիան Հանզալե Բադղիսի, Ֆիրուզ Մաշրիղի, (Աբու Դուրգանի): Դրական պարսկերենը և Իրաքի դասական պոեզիայի հիմնական ժանրերը (ռուբայի, գազել, քասիդ, մասնավի, քիթա) վերջնականապես ձևավորվել են Ռուդաքիի (մահվան թվական 941) ու նրա սերնդի՝ 10-րդ դարի 1-ին կեսի բանաստեղծների գործերում:

Ֆիրդուսու (մոտ 940-1020) «Շահնամե»-ով ամբողջացել են 10-րդ դարի կեսից սկսած չափածո էպիկական ժողովածուներ ստեղծելու փորձերը: 10-րդ դարի 2-րդ կեսից ֆարսին գրական լեզու է դարձել նաև Իրաքի արևմուտքում:

Պոեզիա

11-րդ դարում Իրաքի գրականության մեջ զարգացել է ներբողագրական պոեզիան (Ֆառոխի, մահ. 1038, Ունսուրի, մահ. 1039, Մանուլահրի, մահ. 1041): Պարսկալեզու հումանիստական գրականության գագաթնակետը Օմար Խայամի (մոտ 1048-1121 թվականներից հետո) պոեզիան է: 12-րդ դարում Իրաքի պոեզիայում տարածում է ստացել «իրաքյան» կոչված ճարտասանական բարդ ոճը՝ Մուիզիի (մահ. 1127), Ռունիի (մահ. 1130), Բուխարիի (մահ. 1148), Ռ. Վաթվաթի (մահ. 1182) քասիդները, խոշոր ներբողագիր էնվերիի (մահ. մոտ 1170) և խաքանիի (1120-1199) ստեղծագործությունը: Այդ ոճը ոչ պակաս բնորոշ է 12-րդ դարի արձակի համար՝ Աբու-լալա-Մաալի, Զահիրի, Հ. Բալխի: 12-րդ դարում Իրաքի գրականության մեջ նշանակալի երևույթ էր 1189 թվականին գրի առնված ժողովրդական «Մամաքեայար» ժողովածուն: Մոնղոլական նվաճման (1220-1256) հետևանքով անկում ապրած Իրաքի դասական գրականությունը վերստին ծաղկեց 13-րդ դարի 2-րդ կեսին - 14-րդ դարի (Ի. Քերմանի, վահ. 1277, Հ. Թաբրիզի, մահ. 1314, Մ. Սավեջի, մոտ 1300-1375): Հնդկաստանի պարսկալեզու բանաստեղծներ Ա. Դեհլևին (1253-1325) և Խ. Քերմանին (1281 - մոտ 1352), շարունակելով Նիզամի Դյանջևիի ավանդույթները, վերածնեցին խրատական և հերոսական էպոսը, ընդլայնեցին գազելի թեմատիկան: Թուրքաբնակ սուֆի բանաստեղծ և փիլիսոփա Ջ. Ռումին (1207-1273) աստվածացրեց մարդուն: Այդ շրջանում ուժեղացավ հումանիստական գրական հոսանքը (երգիծաբան Օ. Զաքանի, մահ. 1366 թվականի և 1370 թվականի միջև, սարբեդարների ժողովրդական շարժման երգիչ Է. Ցամին, մահ. 1368, բանաստեղծներ Սաադի, Հաֆեզ):

15-րդ դարի պարսկալեզու բանաստեղծությունը զարգացման գագաթնակետին է հասնում հերաթական գրական կենտրոնի առաջնորդ Ա. Ջամիի (1414-1492) պոեզիայում:

Բանահյուսական ավանդույթներ

16-րդ դարից սկսած առանձնանում են իրանական և տաջիկական գրականությունները: Լայնորեն տարածվում են բանահյուսական ավանդույթների վրա հիմնված ժանրերը, ինքնուրույն գրական ժանր է դառնում մարսիեն՝ շիայական միստերիական պոեզիան: 17-18-րդ դարերին առաջին անգամ գրի են առնվում վերջինիս հետ կապված ողբերգական միստերիաները (թավիե):

Դասական ավանդույթը զարգացել է այսպես կոչված պալատական գրականության շրջանակներում (Ա. Շիրազի, մահ. 1536, Վ. Բաֆեղի, մահ. 1583, Զ. խոնսարի, մահ. 1615): Իրանական շատ բանաստեղծներ փոխադրվում են Միջին Ասիա, Թուրքիա և, հատկապես, Հնդկաստան, որտեղ պարսկալեզու պոեզիան ծաղկում է ապրում Մեծ Մողոլների օրոք (17-րդ դարի 2-րդ կես - 18-րդ դարի 1-ին կես, Զեբուննիսա, 1639-1702, Բեդիլ՝ 1644-1721, Շեյխ խազին, 1692-1766):

17-րդ դարին Հնդկաստանի պարսկալեզու գրականության ազդեցությամբ իրանական պոեզիայում հաստատվեց հնդկական բարդ ոճը (սաբքե հինդի), առաջացան ձևապաշտական դպրոցներ: Գրականությունը կյանքին մոտեցնելու առաջին քայլերն արեցին 18-րդ դարում, «Բազգաշթ» («վերադարձ») գրական ուղղության կողմնակիցները (Իսֆահանի, Քաշանի, Իսֆահանի)՝ ձգտելով վերածնել իրանական վաղ դասականների պարզ ոճը: Այս ուղղությունը շարունակում են բանաստեղծներ Ֆարահանին (1778-1835), Իսֆահանին (1758-1828), Վիսալը (մահ. 1846), Ղաանին (1808-1854) և Իսֆահանին (մահ. 1865): 19-րդ դարում երևան է եկել ուղեգրությունների և հուշագրությունների ժանրը: Դարավերջին սկսել է տարածվել լուսավորական գրականությունը, որի հետ է կապվում թատերագրության, հրապարակախոսա կան վեպի ու վիպակի, պամֆլետի ու ֆելիետոնի (1879-1956) սկզբնավորումը Իրաքի գրականության մեշ:

Երգիծական պոեզիա

1905-1911 թվականների իրանական հեղափոխության և 1918-1921 թվականների ազգային-ազատագրական պայքարի շրջանում դեմոկրատական գաղափարների արտահայտիչը դարձավ հրապարակախոսության հետ սերտորեն կապված երգիծական պոեզիան (Դեհխոդա, Ֆարահանի, 1861-1917, Բահար, 1886-1951, Իրաջ-Միրզա, 1874-1926, Ղազվինի, մոտ 1882-1933): Հակաֆեոդալական և հակագաղութատիրական նպատակաուղղվածությամբ աչքի ընկավ բանաստեղծներ Ցազդիի (1889-1939) և Էշղիի (1894-1924) ստեղծագործությունը:

Սոցիալիստական գաղափարներ

Սոցիալիստական գաղափարներն արտահայտություն գտան Ա. Լահութիի (1887-1957) պոեզիայում: Այս ժամանակին է վերաբերում պատմա վեպի (Բաղեր, Շեյխ Նաթարի, Քերմանի) և նորավեպի ժանրի սկզբնավորումը (Զամալզադե, ծնված 1890): 1920-ական թվականների սկզբին հեղափոխական շարժման անկումը և բռնության ուժեղացումը պայմանավորեցին առաջին սոցիալական վեպերի հոռետեսական տրամադրությունը (Քազեմի, ծնված 1887, Խալիլի, Դովլաթաբադի, Հեջազի, ծնված 1896, Խոդադադե): 1930-ական թվականներին երկրում տիրող ռեակցիայի պայմաններում պոեզիայում աշխուժացավ ներբողագրական հոսանքը, պատմավեպը ստացավ ազգայնական ոգի, սոցիալական վեպը սահմանափակվեց բարձրաշխարհիկ կյանքի նկարագրությամբ:

Ռեգաշահի վարչակարգի անկումից (1941) հետո Իրաքի գրականությունը,մասնավորապես արձակը, նոր վերելք ապրեց (Հեդայաթ, 1903-1951, Ալավի, ծնված 1904): Զարգացավ նորավեպի ու պատմվածքի ժանրը (Չուբաք, Բեհազին, ծնված 1914, Նուշին, 1910-1971, Սադեղ), ստեղծվեցին սոցիալական վեպեր ու վիպակներ (Զամալզադե, Նաֆիսի, Ֆազել), աշխուժություն նկատվեց դրամատուր գիայում (Չուբաք, Նուշին) և թարգմանա կան գրականության բնագավառում:

1940-ական թվականների վերջին և 50-ականների սկզբին պոեզիայում տիրապետող դարձան հակաիմպերիալիստական տրամադրությունները (Թավալոլի, ծնված 1917, Սայե, ծնված 1927, Սոլթանի, ծնված 1922, Զալի, ծնված 1906), ձևավորվեց ու հաստատվեց «շերենոու» (նոր բանաստեղծություն) ուղղությունը (Աֆրաշթե, 1908-1959): Իրաքի պոեզիայի դասական ուղղությունը շարունակում են զարգացնել Շահրիարը (ծնված 1906), Սոայերին (ծնված 1909), Համիդին (ծնված 1914), Խանլարին (ծնված 1913) և ուրիշներ:

1950-ական թվականների 2-րդ կեսից Իրաքի պոեզիայում ճանաչում գտած «նոր բանաստեղծության» ներկայացուցիչներ Նադերփուրի, Օմիդի, Ֆառոխզադի, Քեսրայիի պոեզիային բնորոշ է պարսից բանաստեղծության ավանդույթների ստեղծագործական յուրացումը, հումանիստական հնչեղությունը: Դրականագիտությունը Իրաքում եղել է դեռևս վաղ միջնադարում: 12-րդ դարից սկսած կազմվել են մատենագիտական յուրօրինակ անթոլոգիաներ՝ թազքերե: Զարգացել է տաղաչափության մասին գիտությունը («էլամե արուզ»): Նոր ուղղության գրականագիտությունը սկզբնավորվել է 20-րդ դարի 20-ական թվականներին: 1950-1960-ական թվականներին Իրաքի գրականագիտության մեջ դրսևորվում է գրական պրոցեսը տեսականորեն իմաստավորելու միտում (միթրա, դաստեղեյբ, զարենքուբ):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։