[go: nahoru, domu]

Jump to content

Պի Ջեյ Սոուլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պի Ջեյ Սոուլս
Ծնվել էհուլիսի 17, 1950(1950-07-17) (74 տարեկան)
ԾննդավայրՖրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԿրթությունՋորջթաունի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Դենիս Քուեյդ և Սկիպ Հոլմ
pjsoles.com

Պամելա Ջեյ «Պի Ջեյ» Սոուլս (անգլ.՝ Pamela Jayne «P.J.» Soles), նախկինում՝ Հարոն (անգլ.՝ Hardon; հուլիսի 17, 1950(1950-07-17), Ֆրանկֆուրտ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ամերիկացի դերասանուհի, կինոպրոդյուսեր և լուսանկարիչ։

Կենսագրություն

Պամելա Ջեյ Հերդոնը ծնվել է 1950 թվականի հուլիսի 17-ին, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում, հոլանդացու և ամերիկացու ընտանիքում։ Դա կապած է նրա հետ, որ հայրը աշխատում էր միջազգային ապահովագրական ընկերությունում, այդ իսկ պատճառով նա և իր ընտանիքը ապրել են տարբեր երկրներում։ Սոուլսը ապրել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում, Վենեսուելայի Մարակայբո քաղաքում, որտեղ սովորել է փոքր-ինչ խոսել իսպաներենով, այնուհետև ապրել է Բրյուսելում, որտեղ հաճախել է միջազգային դպրոց։ Ավարտելով Բրիակրիֆի քոլեջը՝ նա երազում էր դառնալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության առաջին կին դեսպանը։ Նրա կարիերային կյանքը փոխվեց, երբ նա սկսեց հաճախել Նյու Յորքի դերասանական ստուդիա[1][2]։

Կարիերա

Պի Ջեյ Սոուլսը ֆիլմերում սկսել է նկարահանվել 1973 թվականից, և իր առաջին նկարահանված հեռուստաֆիմն ուներ «Սեր՝ ամենահոյակապ իրն այս աշխարհում» անվանումը։ Նա ընդհանուր նկարահանվել է 59 ֆիլմերում և հեռուստաֆիլմերում։

1988 թվականին Պին հանդես եկավ որպես «Б.О.Р.Н.» ֆիլմի պրոդյուսեր, որտեղ նա նույնպես ուներ դեր (նա խաղում էր Լիզի դերը)։

Անձնական կյանք

1971-1975 թվականներին Պի Ջեյը ամուսնացած է եղել երաժիշտ Ջեեմ Սթիվեն Սոուլսի հետ, 1978-1983 թվականներին՝ դերասան Դեննիս Քուեյդի հետ (1954), 1983-1998 թվականներին՝ օդաչու Սքիփ Հոլմի հետ (1944)։ Վերջիններս ունեն երկու երեխա, որդի՝ Ջեֆրի Սքայ Հոլմը (1983) և դուստր՝ Էշլի Բրուկ Հոլմը (1988)[3]։

Ծանոթագրություններ

  1. Տեսանյութը ՅուԹյուբում
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  3. P. J. Soles

Արտաքին հղումներ