[go: nahoru, domu]

Jump to content

Ջոն Դենվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ջոն Դենվեր
Ի ծնե անունանգլ.՝ Henry John Deutschendorf
Նաև հայտնի է որպեսJohn Denver
Ծնվել էդեկտեմբերի 31, 1943(1943-12-31)[1][2][3][…]
Roswell, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1][3][6][…] (53 տարեկան)
Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերՔանթրի[7][8][9], ժողովրդական երաժշտություն, ռոք[10], ֆոլկ ռոք[11][12], Western music?[13], փոփ[9][14], ժամանակակից ժողովրդական երաժշտություն[15][16][17] և փոփ֊ֆոլք
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դերասան, երգերի հեղինակ, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, օդաչու, գրող, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, Ֆիդլ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլՄերկուրի Ռեքորդս, RCA, Windstar Records? և Բերտելսմանի երաժշտական խումբ
ԿրթությունTexas Tech University? և Arlington Heights High School?
ԱնդամակցությունTucson Arizona Boys Chorus? և The John Denver Band?
ԱմուսինCassandra Delaney?
Պարգևներ
Կայքjohndenver.com
 John Denver Վիքիպահեստում

Ջոն Դենվեր (անգլ.՝ John Denver, դեկտեմբերի 31, 1943(1943-12-31)[1][2][3][…], Roswell, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4][5] - հոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1][3][6][…], Մոնտերեյ, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրական անունը` Հենրի Ջոն Դոյչենդորֆ Կրտսեր,, ամերիկացի հեղինակ- կատարող, ով հանդիսանում է ֆոլկ երաժշտության ամենահաջողակ սոլո կատարողը։ Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 300 երգ, որոնց մեծամասնությունը նա ինքն էլ գրել է (Օրինակ` Take Me Home Country Roads):

1960-ական թվականներին Դենվերը հանդես է եկել Չեդ Միտչելի տրիոյի կազմում, իսկ 1969 թվականից իրեն նվիրել է սոլո կարիերային։ Նրա երգերը նկարագրում են բնության հետ հարաբերությունները և ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին։ 1974 թվականին թողարկված ալբոմը տասն անգամ պլատինե է դարձել, իսկ նրա կնոջ համար գրված «Annie’s Song» երգը Billboard Hot 100 շքերթում առաջին հորիզոնականն է գրավել։

1970-ական թվականների հաջողություններից հետո Դենվերը ավելի հազվադեպ սկսեց ձայնագրվել։ Նա հազվադեպ էր նկարահանվում կինոյում, ծառայում էր որպես Կոլորադի նահանգի պոետ-լաուրեատ, սակայն ժամանակի մեծ մասը նվիրում էր բնապահպանության համար պայքարին։ Չերնոբիլի աղետից հետո հանդես է եկել Կիևում, երգ է գրել Պիսկարյովսկի գերեզմանների մասին։ Մահացել է 1997 թվականին իր ղեկավարության տակ գտնվող ինքնաթիռի ավիավթարի ժամանակ։

Կիևի համերգի ժամանակ Դենվերը հայտարարել է[18]. «Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ հարգում ու սիրում եմ բոլոր խորհրդային մարդկանց։ Ինձ համար շատ կարևոր է լինել այստեղ` Խորհրդային Միությունում և երգել ձեզ համար և ոչ միայն երգել, այլ ձեզ հետ կիսվել իմ երաժշտությամբ։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ մեծ հարգանք եմ տածում Կիևի և Չեռնոբիլի բնակիչների հանդեպ, ես հարգում են նրանց քաջությունն ու տղամարդկությունը։»

Կենսագրություն

Վաղ տարիներ

Հենրի Ջոն Դոյչենդորֆը ծնվել է Ռոզուելում։ Նրա մայրը Էրմա Լուիզա Սվոուպն է եղել, հայրը` Հենրի Ջոն Դոյչենդորֆը, եղել է BBC-ի աշխատակից ԱՄՆ-ում[19]։ Հոր աշխատանքը ստիպել է ընտանիքին տեղից տեղ տեղափոխվել, դրա համար էլ Դենվերի մոտ խնդիրներ են առաջացել ընկերների և հասակակիցների հետ։ Հնարավոր է, որ դրա համար էլ նա չի կարողացել գտնել իրեն կյանքում[20]։ Նրա մորական կողմի տատիկն իր մեջ սեր է սերմանել երաժշտության հանդեպ։ Իր ինքնակենսագրականի` Take Me Home-ի մեջ Դենվերը նկարագրում է ընտանիքում ամենաավագ երեխային` ինքն իրեն, պատմում է խիստ հոր մասին, ով չէր կարողանում բավարար սեր փոխանցել երեխաներին։

11 տարեկան հասակում Դենվերը կիթառ է ստանում տատիկի կողմից և սովորում է այն նվագել, ինչը վատ չի ստացվում նրա մոտ[21]։ Նա ժամանակ առ ժամանակ ակումբներում է հանդես գալիս, քոլեջում սովորելու ժամանակ վերցնում է Դենվեր ազգանունը` իր սիրելի նահանգի` Կոլորադոյի մայրաքաղաքի անունով։ Նա որոշում է փոխել անունը Ռենդի Սպարկսի` «The New Christy Minstrels»-ի հիմնադրի խորհրդով։ Նա Դոյչենդորֆ ազգանունն այդքան էլ հարմար չէր համարում բեմի համար[22]։ Դանվերը սովորեց Տեխասի տեխնիկական համալսարում` Լաբոկում և երգեց «The Alpine Trio» խմբում` միաժամանակ հաճախելով ճարտարապետության դասերի։ Ինչպես նաև, նա եղել է Delta tau Delta ուսանողական կազմակերպության անդամ, իսկ 1963 թվականին լքել է համալսարանը և մեկնել Լոս Անջելես, որտեղ հանդես է եկել ֆոլկ ակումբներում։ 1965 թվականին Ջոնը միացել է «Chad Mitchell Trio» ֆոլկլյոր անսամբլին, որը վերանվանվել է «Mitchell Trio» Չադ Միտչելի հեռանալուց առաջ, իսկ այնուհետև Դենվերի` խմբին միանալուց հետո վերանվանվել է «Denver, Boise, and Johnson»:

Ջոն Դենվերը թողել է իր խումբը 1969 թվականին, որպեսզի մենակատարի կարիերա սկսի, իսկ այնուհետև ստեղծել է RCA Records: Rhymes & Reasons ալբոմը։ Նա ինքնուրույն ձայնագրել է իր մի քանի երգերի դեմո տարբերակները, որոնցով հանդես է եկել համերգների ժամանակ։ Այս ալբոմը ներառում էր «Babe I Hate to Go» երգը, որն ավելի ուշ անվանվեց «Leaving on A Jet Plane»:

1970 թվականին Ջոն Դենվերը ստեղծում է ևս երկու ալբոմներ` Take Me to Tomorrow և Whose Garden Was This, որոնք ներառում էին Ջոն Դենվերի ձայնագրած երգերը, ինչպես նաև այլ կատարողների երգերի քավր տարբերակներ։

Կարիերայի գագաթնակետ

Հաջորդ ալբոմը` Poems, Prayers & Promises-ը, աներևակալի հաջողակ եղավ Դենվերի համար` մասնավորապես «Take Me Home, Country Roads» երգի համար։ Այն մասամբ հայտնի դարձավ նաև նոր պրոդյուսերի շնորհիվ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 http://www.tvrage.com/passedaway.php?bshow=2007-10-12
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 http://famousdude.com/3590-john-denver.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://itunes.apple.com/us/artist/john-denver/id208469
  8. http://www.lyricsmode.com/lyrics/j/john_denver/some_days_are_diamonds.html
  9. 9,0 9,1 http://www.pugetsoundradio.com/2014/06/01/monday-broadcast-history-june-2nd/
  10. http://www.lyricsfreak.com/j/john+denver/dancing+with+the+mountains_20073536.html
  11. http://8tracks.com/klynch614/hippy-cruising
  12. http://www.cdbaby.com/Artist/JohnCurtisAnderson
  13. https://padresteve.com/tag/john-denver/
  14. MySpace — 2003.
  15. http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-family-john-denver-honored_4427331
  16. http://www.contactmusic.com/john-denver/pictures/58f13cb4/jesse-belle-denver-zak-deutschendorf-john-denver-honored-posthumously_4427323
  17. http://www.popmatters.com/review/ottjeff-willwork/
  18. Щербак Юрий Николаевич. ЧЕРНОБЫЛЬ
  19. «Ancestry of John Denver compiled by William Addams Reitwiesner». Wargs.Com. Retrieved May 9, 2011.http://www.wargs.com/other/denver.html
  20. «John Denver». The Daily Telegraph (London). October 14, 1997.http://www.telegraph.co.uk/news/obituaries/7733036/John-Denver.html
  21. «Biography». john denver. Retrieved August 17, 2010.http://johndenver.com/about/biography/
  22. «The New Christy Minstrels». Thenewchristyminstrels.com. Retrieved August 17, 2010.http://www.thenewchristyminstrels.com/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դենվեր» հոդվածին։