[go: nahoru, domu]

Jump to content

Ջովաննի Ջոլիտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ջովաննի Ջոլիտտի
Giovanni Giolitti
 
Կուսակցություն՝ Ձախ և Իտալիայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Գիտական աստիճան՝ դափնեկիր[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 27, 1842(1842-10-27)[2][3][4][…]
Ծննդավայր Մոնդովի, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[5]
Վախճանի օր հուլիսի 17, 1928(1928-07-17)[5][2][6][…] (85 տարեկան)
Վախճանի վայր Կավուր, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[5]
Քաղաքացիություն  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Giovanni Giolitti
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Սերովբեների արքայական շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան և Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Ջովաննի Ջոլիտտի (իտալ.՝ Giovanni Giolitti, հոկտեմբերի 27, 1842(1842-10-27)[2][3][4][…], Մոնդովի, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[5] - հուլիսի 17, 1928(1928-07-17)[5][2][6][…], Կավուր, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[5]), Իտալիայի քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի լիբերալ կուսակցության ղեկավար։ Կրթությամբ իրավաբան։

1892-1893,1903-1905, 1906-1909, 1911-1914 և 1920-1921 թվականներին եղել է Իտալիայի պրեմիեր մինիստր։ Չափավոր զիջումներով (պետ․ ապահովագրություն, բանվորների գործադուլային իրավունքի ճանաչում և այլն), ձգտել է ընդլայնել բուրժ․ վարչակարգի սոցիալական հենարանը։ Սանձազերծել է 1911-1912 թվականների պատերազմը Թուրքիայի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ժամանակ, զգուշանալով Իտալիայի համար պատերազմի անհաջող ելքից, դեմ էր պատերազմին մասնակցելուն։ Ջոլլիտին պաշտպանել է Մուսոլինիի ֆաշիստ․ կառավարությունը, բայց 1924 թվականից ընդդիմադիր դիրք է գրավել։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Ջոլիտտի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։