«Ցենտ»–ի խմբագրումների տարբերություն
չ The file Image:2_cent_coin_Be_serie_1.png has been removed, as it has been deleted by commons:User:Jcb: ''Per commons:Commons:Deletion requests/Images of money of Belgium''. ''Translate me!'' |
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: lt:Centas (pinigai) |
||
Տող 138. | Տող 138. | ||
[[ja:セント (通貨)]] |
[[ja:セント (通貨)]] |
||
[[ka:ცენტი]] |
[[ka:ცენტი]] |
||
[[lt:Centas (pinigai)]] |
|||
[[nl:Cent (munteenheden)]] |
[[nl:Cent (munteenheden)]] |
||
[[pl:Sent]] |
[[pl:Sent]] |
11:45, 18 Հուլիսի 2011-ի տարբերակ
Ցենտ - լայնորեն տարածված դրամական միավորի անվանում, օգտագործվում է բազմաթիվ երկրներում։ Զանազան տարադրամների մանրուն դրամն է, միշտ՝ հիմնական դրամական միավորի մեկ հարյուրերորդը։
Անվան ծագումը
Հայերեն «ցենտ» բառը ուղղակի փոխառություն է ռուսերենից (ռուսերեն՝ цент - ցենտ), որն, իր հերթին, փոխառված է անգլերենից (cent - սենթ)։ Այս բառի անգլերեն և եվրոպական այլ լեզուների տարբերակների հիմքում է լատիներեն centum (ցենտում) արմատը, որը նշանակում է «հարյուր»։ Այստեղից էլ՝ ցենտ դրամի իմաստը՝ որպես մեկ հարյուրերորդ։ Դրամագիտական գրականությունում շատ հաճախ «ցենտ» տերմինն օգտագործվում է ընդհանուր առմամբ՝ որևէ դրամական միավորի մեկ հարյուրերորդ մանրուն դրամն անվանելիս, օրինակ՝ չինական յուանի «ֆեն» մանրուն դրամը հաճախ կոչվում է «ցենտ», և այլն։ Ցենտը, որպես մետաղադրամ գործածվում է մի շարք երկրներում, ամենաճանաչվածներն են ԱՄՆ դոլարի ցենտը և եվրոյի ցենտը։
Օգտագործումը
Ցենտը տարբեր երկրներում արտադրվել և շրջանառության մեջ է բաց թողվել մետաղադրամի տեսքով, բայց որոշ տեղերում՝ նաև որպես թղթադրամ։ Շատ երկրներում այն շրջանառությունից դուրս է եկել զանազան պատճառներով։
Այժմ շրջանառության մեջ գտնվող «ցենտ» դրամանիշները
(2010թ. օգոստոսի 6-ի դրությամբ)
- ԱՄՆ ցենտ - ԱՄՆ դոլարի 1/100
- Արուբայի ցենտ - Արուբայի ֆլորինի 1/100
- Ավստրալիական ցենտ - Ավստրալիական դոլարի 1/100
- Արևելակարիբյան ցենտ - Արևելակարիբյան դոլարի 1/100
- Բահամյան ցենտ - Բահամյան դոլարի 1/100
- Բարբադոսի ցենտ - Բարբադոսի դոլարի 1/100
- Բելիզի ցենտ - Բելիզի դոլարի 1/100
- Բերմուդյան ցենտ - Բերմուդյան դոլարի 1/100
- Գայանական ցենտ - Գայանական դոլարի 1/100
- Եվրոպական Միության ցենտ («եվրոցենտ») - Եվրոյի 1/100
- Զիմբաբվեի ցենտ - Զիմբաբվեի դոլարի 1/100
- Էրիտրեական ցենտ - Էրիտրեական նակֆայի 1/100
- Լիբերիական ցենտ - Լիբերիական դոլարի 1/100
- Լիտվական ցենտ - Լիտվական լիտի 1/100
- Կայմանյան կղզիների ցենտ - Կայմանյան կղզիների դոլարի 1/100
- Կանադական ցենտ - Կանադական դոլարի 1/100
- Կիրիբասի ցենտ - Կիրիբասի դոլարի 1/100
- Կուկի կղզիների ցենտ - Կուկի կղզիների դոլարի 1/100
- Հարավաֆրիկյան ցենտ - Հարավաֆրիկյան ռենդի 1/100
- Հոնկոնգի ցենտ - Հոնկոնգի դոլարի 1/100
- Ճամայական ցենտ - Ճամայական դոլարի 1/100
- Մավրիկիոսի ցենտ - Մավրիկիոսի ռուփիի 1/100
- Նամիբիական ցենտ - Նամիբիական դոլարի 1/100
- Նիդերլանդական Անտիլյան ցենտ - Նիդերլանդական Անտիլյան գուլդենի 1/100
- Նորզելանդական ցենտ - Նորզելանդական դոլարի 1/100
- Շրի Լանկայի ցենտ - Շրի Լանկայի ռուփիի 1/100
- Սեյշելյան ցենտ - Սեյշելյան ռուփիի 1/100
- Սիեռա Լեոնեի ցենտ - Սիեռա Լեոնեի լեոնեի 1/100
- Սինգապուրական ցենտ - Սինգապուրական դոլարի 1/100
- Սողոմոնյան կղզիների ցենտ - Սողոմոնյան կղզիների դոլարի 1/100
- Սվազիլենդական ցենտ - Սվազիլենդական լիլանգենիի 1/100
- Սուրինամյան ցենտ - Սուրինամյան դոլարի 1/100
- Տանզանիական ցենտ - Տանզանիական շիլլինգի 1/100
- Տրինիդադ և Տոբագոյի ցենտ - Տրինիդադ և Տոբագոյի դոլարի 1/100
- Տուվալուի ցենտ - Տուվալուի դոլարի 1/100
- Ուգանդական ցենտ - Ուգանդական շիլլինգի 1/100
- Քենիական ցենտ - Քենիական շիլլինգի 1/100
- Ֆիջիական ցենտ - Ֆիջիական դոլարի 1/100
Նախկինում շրջանառության մեջ գտնվող «ցենտ» դրամանիշները
- Արևելաաֆրիկյան ցենտ - Արևելաաֆրիկյան ֆլորինի 1/100
- Արևելակարիբյան Տերիտորիաների ցենտ
- Արքայազն Էդուարդի կղզու ցենտ
- Բատավյան ցենտ- Բատավյան գուլդենի 1/100
- Բոտսվանական ցենտ - Բոտսվանական թեբեի 1/100
- Բրիտանական Հոնդուրասի ցենտ - Բրիտանական Հոնդուրասի դոլարի 1/100
- Բրիտանական Վիրգինյան կղզիների ցենտ - Բրիտանական Վիրգինյան կղզիների դոլարի 1/100
- Բրունեյի ցենտ
- Դանիական Վեստ Ինդիայի ցենտ - Դալերի 1/100
- Զանզիբարի ցենտ
- Լաոսական ցենտ
- Կիպրական ցենտ - Կիպրական ֆունտի 1/100
- Կյուրասաոյի ցենտ - Կյուրասաոյի գուլդենի 1/100
- Հավայան ցենտ - Հավայան դոլարի 1/100
- Հյուսիսային Բոռնեոյի ցենտ
- Մալայական ցենտ
- Մալայայի և Բրիտանական Բոռնեոյի ցենտ
- Մալթայան ցենտ - Մալթայան ֆունտի 1/100
- Մասսաչուսեթսի ցենտ
- Նիդերլանդական ցենտ - Նիդերլանդական գուլդենի 1/100
- Նիդերլանդական Իստ Ինդիայի ցենտ - Նիդերլանդական Իստ Ինդիայի գուլդենի 1/100
- Նյու Բրանսուիկի ցենտ
- Նյուֆաունդլենդի ցենտ - Նյուֆաունդլենդի դոլարի 1/100
- Նոր Շոտլանդիայի ցենտ
- Պահանգի ցենտ
- Պենանգի ցենտ - Պենանգի դոլարի 1/100
- Ռոդեզիական ցենտ - Ռոդեզիական դոլարի 1/100
- Սարավակյան ցենտ
- Սթրեյթս Սեթըլմենտսի ցենտ - Սթրեյթս Սեթըլմենտսի դոլարի 1/100
- Տրենգանուի ցենտ
- Ցեյլոնյան ցենտ - Ցեյլոնյան ռուփիի 1/100
- Ֆուգիո ցենտ
Աղբյուրներ
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (17th Century)
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (18th Century)
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. (19th Century), 2nd Edition
- Chester L. Krause and Clifford Mishler. Standard Catalog of World Coins. Iola, WI. 2002 Edition (20th Century)
- Standard Catalog of World Paper Money by Albert Pick, Iola, WI. Sixth Edition, Volume 2.
Արտաքին հղումներ
Տեսնել նաև