[go: nahoru, domu]

Jump to content

Run to You (երգ, Ուիթնի Հյուսթոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
«Run to You»
«Run to You» սինգլի շապիկը (Ուիթնի Հյուսթոն, 1993)
Ուիթնի Հյուսթոնի սինգլը
«The Bodyguard: Original Soundtrack Album» ալբոմից
Թողարկված1993 թվականի հունիսի 21
ՖորմատCD, CS
Ձայնագրված1991
Ժանրժամանակակից R&B և ռիթմ էնդ բլյուզ
Տևողություն4:24
Լեյբլ«Arista»
ՊրոդյուսերԴեյվիդ Ֆոստեր
Ուիթնի Հյուսթոնի սինգլների ժամանակագրություն
«I Have Nothing»
(1993)
«Run to You»
(1993)
«Queen of the Night»
(1993)

«Run to You», Ուիթնի Հյուսթոնի երգը։ «The Bodyguard: Original Soundtrack Album» սաունդթրեք ալբոմի հինգերորդ սինգլն է։ Հայտնի է դարձել «Թիկնապահը» ֆիլմից։ Երգը գրվել է Ջադ Ֆրիդմենի և Ալան Ռիչի կողմից և որպես սինգլ թողարկվել 1993 թվականի հունիսին «Arista Records» լեյբլում։

1993 թվականին երգն առաջադրվել է Օսկարի՝ «Ֆիլմից լավագույն երգ» անվանակարգում[1]։

Ստեղծում

1990-ականների սկզբին երաժշտական «Arista Records» լեյբլի ներկայացուցիչները «Թիկնապահը» ֆիլմի տարբեր տեսարանների երգերի փնտրտուքով դիմեցին երգերի հեղինակներին և հեղինակային իրավունքի կրողներին։ Երգը պիտի կատարեր Ուիթնի Հյուսթոնը։ Ջադ Ֆրիդմանը և Ալան Ռիչը նպատակադրվեցին գրել համապատասխան երգ ֆիլմի համար։ Ռիչը, ոգեշնչվելով իր ամուսնալուծության հետ կապված անձնական ապրումներից, գրեց տեքստը և ցույց տվեց Ֆրիդմանին։ Վերջինս գրեց երաժշտության մեծ մասը։ Հեղինակները ձայնագրեցին երգի հասարակ դեմոտարբերակը և այն ուղարկեցին մրցույթի։ Երգին հավանության տվեցին Հյուսթոնը, Քլայվ Դեվիսը, ինչպես նաև «Թիկնապահը» ֆիլմի ստեղծողները[2]։

Դիրք շքերթներում

Շքերթ Բարձրագույն հորիզոնական
Բելգիա Բելգիա (Ultratop)[3] 27
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)[4] 15
Իռլանդիա Իռլանդիա (IRMA) 9
Կանադա Կանադա (RPM)[5] 10
Նիդերլանդներ Նիդերլանդներ (MegaCharts)[3] 47
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100)[6] 31
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP)[3] 47

Ծանոթագրություններ

  1. «Academy Awards Database». awardsdatabase.oscars.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին.
  2. «Classic Songwriter Story: How Jud Friedman & Allan Rich Wrote The Hit "Run To You" For Whitney Houston». songwriteruniverse.com. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Whitney Houston — Run to You» (անգլերեն). Hung Mediren. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Whitney Houston» (անգլերեն). Official Charts Company. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  5. «RPM 100 Hit Tracks». 1993 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  6. «The Hot 100» (անգլերեն). Billboard. 1993 թ․ հուլիսի 19. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.