Ռայանի դուստրը
Ռայանի դուստրը անգլ.՝ Ryan's Daughter | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Թեմա | Իռլանդիայի հանրապետական բանակ |
Հիմք | Տիկին Բովարի |
Թվական | 1970 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դևիդ Լին[1][2][3] |
Պրոդյուսեր | Էնթոնի Հեյվլոք-Ալան |
Սցենարի հեղինակ | Ռոբերտ Բոլթ |
Դերակատարներ | Ռոբերտ Միտչեմ[1][2][3], Sarah Miles?[1][3], Ջոն Միլս[1][2][3], Christopher Jones?[1][2][3], Թրևոր Հովարդ[1][2][3], Լեո ՄակՔերն[1][3], Barry Foster?[1][3], Evin Crowley?[1], Մարի Քին[1][3] և Բերի Ջեքսոն[4] |
Օպերատոր | Ֆրեդի Յանգ |
Երաժշտություն | Մորիս Ժար |
Մոնտաժ | Նորման Սեյվիջ |
Պատմվածքի վայր | Իռլանդիա |
Կինոընկերություն | Մետրո Գոլդվին Մայեր |
Տևողություն | 189 րոպե |
Ryan's Daughter Վիքիպահեստում |
«Ռայանի դուստրը» (անգլ.՝ Ryan's Daughter), կինոռեժիսոր Դևիդ Լինի ֆիլմը, որը թողարկվել է 1970 թվականին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրադարձությունները տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտի տարիներին՝ արևմտյան Իռլանդիայի մի փոքրիկ գյուղում։ Տրակտորիստ Ռայանի դուստր Ռոզին՝ ով երազկոտ աղջիկ էր, սիրահարվում է դպրոցի ոչ երիտասարդ ուսուցիչ Չարլզ Շոնեսին։ Չարզը ապարդյուն փորձում էր ապացուցել աղջկան, որ ինքը աղջկան չի կարող երջանկություն պարգևել։ Նրանք հարսանիք բեմադրում են, որից շատ չանցած Ռոզին հիասթափություն է ապրում իր չափավոր ընտանեկան կյանքից։ Որոշ ժամանակ անց տեղի անգլիական կայազոր է ժամանում նոր վարիչ մայոր Դորիանը, որը պատերազմի հերոս էր։ Երիտասարդների միջև սիրավեպ է սկսվում։ Այդ ժամանակ գյուղում հայտնվում են իռլանդացի հանրապետականներ, որոնք սպասում են ապստամբների համար գերմանական նավերի բեռնաթափմանը....
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Միտչեմ — Չարլզ Շոնեսի
- Սառա Մայիլզ — Ռոզի Ռայան
- Տրեվոր Հովարդ—Հյու Կոլինզի հայրը
- Ջոն Միլլս— Մայքլ
- Քրիստոֆեր Ջոնս —մայոր Ռենդոլֆ Դորիա
- Լեո Մակկերն— Թոմաս Ռայան
- Բարրի Ֆոստեր— Տիմ Օլիրի
- Ջերալդ Սիմ—Կապիտան Սմիթ
- Էվին Կռոուլի— Մորին Քեսիդի
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 — 2 «Օսկար»՝ երկրորդ պլանի լավագույն դերասանի (Ջոն Միլս) և լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ֆրեդդի Յանգ), ինչպես նաև «լավագույն դերասանուհի» (Սառա Մայիլզ) և «լավագույն ձայն» (Գորդոն Մակկալում, Ջոն Բրամալ) անվանակարգեր։
- 1971 — 10 անվանակարգ BAFTA -ում. լավագույն ֆիլմ, ռեժիսուրա (Դևիդ Լին), դերասանուհի (Սառա Մայիլզ), երկրորդ պլանի դերասան (Ջոն Միլս), երկրորդ պլանի դերասանուհի (Էվին Կռոուլի), օպերատորական աշխատանք (Ֆրեդդի Յանգ), մոնտաժ (Նորման Սևիջ), նկարչի աշխատանք (Ստիվեն Գրայիմզ), կոստյումներ (Ջոսլին Ռիկկարդս), սաունդրեք (Ուինսթոն Ռայդեր, Գորդոն Մակկալլում)։
- 1971 — «Ոսկե գլոբուս» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար (Ջոն Միլս), ինչպես նաև անվանակարգեր՝ «լավագույն դրամատիկական դերասանուհի» (Սառա Մայիլզ) և «երկրորդ պլանի լավագույն դերասան» (Տրեվոր Խովարդ)։
- 1971 — ըստ ԱՄՆ–ի կինոքննադատների Ազգային խորհրդի՝ տարվա 10 լավագույն ֆիլմերից մեկն է։
- 1971 — «Դավիթ դի Դոնատելլո» մրցանակ՝ արտասահմանյան ֆիլմի լավագույն պրոդյուսերական աշխատանքի համար (Էնտոնի Խեիվլոկ–Ալլան)։
- 1971 — ԱՄՆ–ի ռեսիսորների Գիլդիայի մրցանակ անվանակարգ (Դևիդ Լին)։
- 1972 — «Գրեմմի» մրցանակ ֆիլմի լավագույն օրիգինալ երաժշտության համար անվանակարգ (Մորիս Ժար)։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Дочь Райана»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Дочь Райана»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայանի դուստրը» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970 ֆիլմեր
- 1970-ականների անգլերեն ֆիլմեր
- MGM ֆիլմեր
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական մելոդրամա ֆիլմեր
- Բրիտանական պատմական ֆիլմեր
- Բրիտանական ֆիլմեր
- Դևիդ Լինի ֆիլմեր
- Օսկարակիրներ
- Ֆիլմեր Առաջին համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1917 թվականին
- 1970-ականների բրիտանական ֆիլմեր