Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղջերառվույտ եղջրավոր (լատին․՝ Lotus corniculatus), բակլազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Առանցքային արմատով, 15-40 սմ երկարությամբ, բազմաթիվ, վեր բարձրացող կամ փռված ցողուններով, մերկ, մեղրատու, գեղազարդային բազմամյա խոտաբույս է։ Երեք կամ հինգ հակաձվաձև տերևիկներից կազմված տերևները բարդ են։ 4-5 դեղին, խոշոր, անկանոն ծաղիկներից կազմված ծաղկաբույլերը առաջանում են համեմատաբար կարճ ծաղկասլաքի վրա։ Բաժակը կոնաձև է։ Բազմասերմ, երկարավուն ունդերը քթիկով են[1]։
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, գետափերին։ Հանդիպում է Լոռու մարզում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, ծաղիկներն ու ունդերը։ Պտուղների եփուկն օգնում է գլխացավի դեպքում։ Երիտասարդ թերհաս ունդերն կիրառում են սննդի մեջ[1]։
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.