Եվրոպական հանձնաժողովի նախագահ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ
| |
---|---|
Ձևավորում | 1958 թվականի հունվարի 1 |
Աշխատավարձ | ամսական 24 422,80 € |
Կայք | ec.europa.eu/president |
Եվրոպական հանձնաժողովի նախագահը գլխավորում է Եվրոպական միության իշխանության գործադիր մարմինը։ Նախագահը վերահսկում է ամբողջ գործադիր իշխանությունը, անդամներին և Եվրոպական քաղաքացիական ծառայությունը։ Հանձնաժողովը նախագծում է նոր օրենքներ և դրանք քննարկում է Միության ամենօրյա կյանքում (հենվելով բյուջեի վրա և որոշումներ է ընդունում)։ Հանձնաժողովը նաև ներկայացնում է ԵՄ-ը այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին է օրինակ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և G7-ը[1][2]։
Նախագահը պաշտոնապես նշանակվում է Եվրոպական միության խորհրդի նախարարության կողմից (գործնականում, Եվրոպական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների կողմից) յուրաքանչյուր հինգ տարին մեկ, և նրա թեկնածությունը խրախուսվում է Եվրոպական խորհրդարանի կողմից, որին վերաբերում է նախագահը (Խորհրդարանը կարող է դժգոհություն արտահայտել հանձնաժողովի աշխատանքներին)։ Նախագահն, այդ դեպքում, ընտրում է այլ Եվրոպական հանձնաժողովներ, ԵՄ անդամ երկրների հետ։ Դրանից հետո նա պարտականություններ է հաղորդում նրանցից յուրաքանչյուրին։ Մինչև նրանց կողմից բոլոր գործերի ընդունմանը, նրանք պարտավոր են հանդես գալու Խորհրդարանի առջև[1][2]։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր՝ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի կողմից հաստատվել է 2014 թվականի հուլիսի 15-ին[3]։
Եվրահանձնաժողովի նախագահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անուն | Երկիր | Ժամկետ | |
---|---|---|---|
1. | Վալտեր Հալշտեյն | 1958—1967 | |
2. | Ժան Ռեյ | 1967—1970 | |
3. | Ֆրանկո Մարիա Մալֆատի | 1970—1972 | |
4. | Սիկո Մանսհոլտ | 1972—1973 | |
5. | Ֆրանսուա Կսավյե Օրտոլի | 1973—1977 | |
6. | Ռոյ Ջենկինս | 1977—1981 | |
7. | Գաստոն Տորն | 1981—1985 | |
8. | Ժակ Դելոր | 1985—1995 | |
9. | Ժակ Սանտեր | 1995—1999 | |
- | Մանուել Մարին | մարտ-սեպտեմբեր 1999[4] | |
10. | Ռոմանո Պրոդի | 1999—2004 | |
11. | Ժոզե Մանուել Բարրոզու | 2004—2014 | |
12. | Ժան Կլոդ Յունկեր[3] | 2014—2019 | |
13. | Ուրսուլա ֆոն դեր Լեյեն | 2019 թվականից |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «The European Commission». Europa (web portal). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 2,0 2,1 «Role and Powers». Europa (web portal). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «MEPs elect Jean-Claude Juncker to head EU Commission». BBC News (անգլերեն). BBC. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին. «A firm believer in EU integration, he will succeed incumbent Jose Manuel Barroso of Portugal in November.»
- ↑ временный председатель