Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզմիր[1] (թուրքերեն՝ İzmir, հուն․՝ Σμύρνη, նախկինում՝ Զմյուռնիա[1]), քաղաք Թուրքիայի արևմուտքում, համանուն Իզմիրի մարզի վարչական կենտրոն։ Մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է։
Գտնվում է Եգեյան ծովի ափին, Իզմիրի ծովածոցի հանդեպ։ Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է։ Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղային գծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ, ինչպես Ստամբուլը և Դենիզլին։
Հիմնադրվել է որպես էոլիացի հույների գաղութ մ․թ․ա․ 2֊րդ հազարամյակում և կոչվել Սմիրնա։ Անվանման առաջացումը կապում են հին հունարեն «զմուռս» (մի տեսակ անուշահոտ խունկ կամ յուղ, որ անտիկ շրջանում գործածվել է իբրև սպեղանի և օծանելիք) բառի հետ։
Հայերն անվանել են Զմյուռնիա։ 15-րդ դարում նվաճել են թուրքերը, որոնք քաղաքի անվանումը հարմարեցրին իրենց լեզվական հնչյունային օրենքներին և դարձրին Իզմիր[2]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։
|