Աֆղանական պատերազմ (2001-2021)
Թվական | 2001 հոկտեմբերի 7 — 2014 դեկտեմբերի 28[1] |
---|---|
Մասն է | Քաղաքացիական պատերազմ Աֆղանստանում Պատերազմ ահաբեկչության դեմ |
Վայր | |
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Աֆղանստանի պատերազմ (2001-2021) ասիմետրիկ ռազմական հակամարտություն Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (անգլ.՝ ISAF) և Թալիբան իսլամիստական կազմակերպության միջև, որը մինչ այդ վերահսկում էր Աֆղանստանի մեծ մասը։ Այդ պատերազմը համարվում է 1978 թվականից շարունակվող Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի փուլերից մեկը։
ԱՄՆ-ն ռազմագործողություն է անցկացրել Աֆղանստանում «Հարատև ազատություն» ռազմագործողությունն, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությանն ի պատասխան։ Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերը գործում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևով[2]։ Դա ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմն է[3]։
2011 թվականի հուլիսից սկսվել է կոալիցիայի զորքերի դուրս բերումը Աֆղանստանից[4]։ 2013 թվականի հուլիսին անվտանգության ապահովումն երկրում փոխանցվել է տեղական ուժային կառույցներին, այդ պահից սկսած կոալիցիայի կոնտինգենտը օժանդակ դեր էր խաղում[5][6]։ Փաստացիորեն պատերազմն ավարտվել է միայն ձևականորեն, իսկ իրականում այն շարունակվում էր։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականից մայրաքաղաքը և Աֆղանստանի տարածքի մեծ մասը վերահսկվում էր Թալիբան շարժման կողմից։ Արդեն այդ ժամանակ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից փնտրվող ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը ապաստան է ստացել Աֆղանստանում[7]։ Թալիբները հրաժարվում էին հանձնել բեն Լադենին նույնիսկ 1998 թվականին Քենիայի և Տանզանիայի ամերիկյան դեսպանատներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ահաբեկիչներին վերջնագիր է ներկայացրել՝ կարճ ժամանակահատվածում ամերիկյան արդարադատությանը հանձնել բեն Լադենին, ինչպես նաև ալ Քաիդայի ամբողջ ղեկավարությանը։ Սեպտեմբերի 21-ին թալիբները պատասխանեցին մերժմամբ՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն ծանրակշիռ փաստարկներ չի ներկայացրել տվյալ կազմակերպության Նյու Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչություններին մասնակցության վերաբերյալ։
2001 թվականի սեպտեմբերի 22-ին երեք պետություններից երկուսն, որոնք ճանաչում էին Աֆղանստան Իսլամական Էմիրաթը (ԱՄԷ և Սաուդյան Արաբիա) Աֆղանստանի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները։ Աֆղանստանից Իրան և Պակիստան փախստականների հսկայական հոսք է սկսվել։
Պատերազմի նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես հռչակված նպատակներն են[8]՝
- Թալիբների ռեժիմի տապալում,
- Աֆղանստանի տարածքի ազատագրումը թալիբների ազդեցությունից,
- Ալ Քաիդայի մասնակիցների գերությունը և դատավարությունը։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային ուժեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 20-ի № 1386 բանաձևին համապատասխան։ Նրանց ներկայությունը երկրում թալիբների ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ էր
Աֆղանական Ժամանակավոր մարմնին Քաբուլում և մոտակա տարածքներում անվտանգության ապահովման համար։ Դա արվում էր նրա համար, որպեսզի Ժամանակավոր մարմինն, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմը գործեն անվտանգ պայմաններում[2]։
2003 թվականի օգոստոսից ISAF հրամանատարությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ ISAF-ի կազմի մեջ մտել է 48 երկիր (մեծամասնությունը ՆԱՏՕ-ի անդամ), ամենամեծ թվակազմը ներկայացրել է ԱՄՆ-ն։
2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ ISAF-ի ընդհանուր թիվը կազմում էր 49 902 զինծառայող[9]։
Ավստրալիա — 356
Ավստրիա — 3
Ադրբեջան — 94
Ալբանիա — 72
Հայաստան — 121
Բահրեյն — 0
Բելգիա — 147
Բուլղարիա — 378
Բոսնիա և Հերցեգովինա — 53
Մեծ Բրիտանիա — 5 200
Հունգարիա — 100
Դանիա — 165
Գերմանիա — 2 695
Հունաստան — 10
Վրաստան — 805
Հորդանան — 1069
Իռլանդիա — 7
Իսլանդիա — 3
Իսպանիա — 247
Իտալիա — 2 000
Լատվիա — 31
Լիտվա — 83
Լյուքսեմբուրգ — 1
Մակեդոնիա — 152
Մալայզիա — 2
Մոնղոլիա — 40
Նիդեռլանդներ — 200
Նորվեգիա — 67
Նոր Զելանդիա — 2
ԱՄԷ — 35
Լեհաստան — 968
Պորտուգալիա — 66
Ռումինիա — 1 002
Սալվադոր — 0
Սլովակիա — 275
Սլովենիա — 4
ԱՄՆ — 32 800
Տոնգա — 55
Թուրքիա — 457
Ուկրաինա — 27
Ֆինլանդիա — 95
Ֆրանսիա — 177
Խորվաթիա — 146
Չեռնոգորիա — 25
Չեխիա — 250
Շվեդիա — 219
Էստոնիա — 20
Հարավային Կորեա — 50
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «U.S. formally ends the war in Afghanistan». No. online. CBA News. Associated Press. 2014 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 «Резолюция 1386 СБ ООН» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Risks of Reversing the Afghanistan Surge // «The New York Times» от 20 июня 2011
- ↑ Obama Announces Afghanistan Troop Withdrawal In Speech To Nation
- ↑ НАТО передало контроль над обеспечением безопасности в Афганистане национальным силовым структурам
- ↑ США и НАТО передали полномочия афганским военным
- ↑ США отвергают решение о бин Ладене
- ↑ «War in Afganistan». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Международных сил содействия безопасности в Афганистане Արխիվացված 2013-04-29 Wayback Machine
- Лицо афганского экстремизма
- Математика войны: «Боевики соревнуются друг с другом за внимание прессы»
- И вновь об Афганской войне
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆղանական պատերազմ (2001-2021)» հոդվածին։ |
|