Հարություն Փաշապեզյան
Ծնվել է | 1872 |
---|---|
Ծննդավայր | Սիս, Քոզանի գավառ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1922 |
Մահվան վայր | Իզմիր, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Ծնողներ | Կարապետ (կամ` Թորոս) Փաշապեզյան |
Հարություն Կարապետի Փաշապեզյան (կամ՝ Թորոսի, 1872, Սիս, Քոզանի գավառ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 12, 1922, Իզմիր, Իզմիրի մարզ, Թուրքիա), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականին Ադանայի նահանգի Քոզանի գավառի Սիս քաղաքում։ Ավագ եղբայր՝ Սարգիսը, եղել է բժիշկ և երիտասարդ տարիքում մահացել հիվանդությունից, կրտսեր եղբայրը՝ Միսաքը եղել է դեղագործ։ Ավարտել է Սիս քաղաքի ազգային վարժարանը։ 1907 թվականին ավարտել է Բեյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադարձել է Սիս և կարճ ժամանակ աշխատել ներքին հիվանդությունների բժիշկ և մանկաբարձ։ Սսում, Կիրակոս Պարիտյանի կինը ծննդաբերության ժամանակ մեռնելու պատճառով, մի քանի տարի եղել է դատական քաշքշուքների մեջ։ Այդ պատճառով տեղափոխվել է Զմյուռնիա և կարճ ժամանակ անց քաղաքի ճանաչված բժիշկներից մեկը դարձել։
1914-1918 թվականներին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականին՝ պատերազմից հետո, վերադարձել է Զմյուռնիա և աշխատել բժիշկ, իսկ որոշ ժամանակ եղել է Ազգային հիվանդանոցի բժիշկը։ 1922 թվականի սեպտեմբերի սկզբին՝ Զմյուռնիայի աղետի ժամանակ, բազմաթիվ հայերի հետ գերի է ընկել թուրքերի ձեռքը և սեպտեմբերի 12-ին հույների բարեկամ լինելու մեղադրանքով սպանվել Քորտելիո թաղամասում։
Կինը և զավակները 1945 թվականին բնակվել են Աթենքում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քէլէշեան Միսաք, Սիս Մատեան, Պէյրութ, 1949։
- Տէրենց Յա. (Տէր-Յակոբեան), Իզմիրի աղէտը եւ մեծ հրդեհին մանրամասնութիւնները, «Ազգ», Ե., 8.12.2007։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։