Պետրոս Ատրունի (խմբագիր)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Ատրունի (այլ կիրառումներ)
Պետրոս Ատրունի | |
---|---|
Ծնվել է | 1862 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1922 |
Մասնագիտություն | թարգմանիչ և խմբագիր |
Պետրոս Ատրունի (1862, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1922), հայ խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Թարգմանչաց վարժարանում։ Խմբագրել է «Կրթարան» հանդեսը։ Հետաքրքրվել է թատրոնով և խաղացել Օրթագյուղի հայկական թատրոնում։ Մի քանի տարի պաշտոնավարել է Արփիար Արփիարյանի խմբագրությամբ 1891-1895 թվականներին Կ. Պոլսում լույս տեսնող «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունում։ Նրա թարգմանությամբ որպես թերթոն «Հայրենիքում» տպագրվել է ֆրանսիական մի քանի վեպ։ Թարգմանություններ է կատարել Էժեն Սյուից, Դյումա որդուց, Օսիանից և ուրիշներից[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 137.
|