Վարչական դատավարության իրավունք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Վարչական դատավարության իրավունք, իրավունքի ճյուղ, որը կարգավորում է պետական կառավարման ոլորտում անհատական վարչական գործեր քննելու և լուծելու ընթացքում առաջացած հասարակական հարաբերություններ։ Վարչական դատավարության իրավունքի նորմերը որոշում են պետական կառավարման ապարատում քաղաքացիների դիմումների ու բողոքների ընդունման և քննարկման, վարչական որոշ (այդ թվում՝ վարչական հարկադրանքի կիրառման) ակտերի հրապարակման կարգը, ամրապնդում են վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների միջև առաջացող վեճերի լուծման կարգը, սահմանում քաղաքացիների և վարչական դատավարության այլ մասնակիցների իրավունքների երաշխիքները, որոշում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննարկման և ընդունված որոշումների կիրառման կարգը։ իրավաբանական գրականությունում տարբերում են Վարչական դատավարության իրավունքի հետևյալ նորմերը՝
- վարչական իրավունքի ընդհանուր սկզբունքներ,
- վարչական դատավարության մասնակիցների կոնկրետ իրավունքներ,
- վարչական գործեր քննող մարմինների իրավասություններ և այդ գործերի քննության կարգը,
- վարչական դատավարության բոլոր փուլերի ժամկետները,
- ընդունված որոշումների բողոքարկման և գանգատարկման կարգը սահմանող նորմեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 344)։ |