Տիեզերական հսկողության Բեյսեյ կայան
Տիեզերական հսկողության Բեյսեյ կայան | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | 300 |
Երկիր | Ճապոնիա |
Վայր | Bisei? և Ibara? |
ԲԾՄ | 427 մետր |
Կայք | spaceguard.or.jp/BSGC/eng/ |
Տիեզերական հսկողության Բեյսեյ կայան (ճապ.՝ 美星スペースガードセンター, աստղադիտարանի կոդը` — «300»), աստղադիտարան Ճապոնիայի Օկայամա պռեֆեկտուրայի Բեյսեյ գյուղում (այժմ գյուղա մտնում է Ինարա քաղաքի կազմի մեջ)։ Հիմնադրվել է 2000 թվականին։ Աստղադիտարանի տարածքում է իրականացվում «Բեյսեյի աստերոիդների հետևման աստղադիտակ արագ հետազոտությունների համար» (Bisei Asteroid Tracking Telescope for Rapid Survey, BATTeRS) ծրագիրը, որի շրջանակներում հայտնաբերվել են բազմաթիվ աստերոիդներ և մեկ գիսաստղ (P/2001 W2): Կայանը ստեղծվել է Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության, Ճապոնական օդա-տիեզերական հետազոտությունների գործակալության և Ճապոնական տիեզերական հսկողության միության օժանդակությամբ։
Աստղադիտարանի գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1-մ Կասսգրեյնի աստղադիտակ (տեսադաշտը 3 աստիճան, 10 ԼՍԿ միկրոպրոցեսորներից հավաքված խճանկար, որոնցից ամեն մեկը ունի 2096 x 4096 պիքսել չափեր)
- 0.5-մ Ռիչի-Կրետյենի աստղադիտակ (տեսադաշտը 2х2 աստիճան)
- 25-սմ աստղադիտակ, Տակահասի
Հիմնական նվաճումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայտնաբերվել են 204 աստերոիդ 2000 -ից 2010 թվականները[1]
- 51017 աստղաչափական դիտարկումներ հրապարակվել են 2000 -ից 2011 թվականները[2]
- P/2001 W2 գիսաստղի հայտնաբերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Minor Planet Discovery Sites, Bisei Spaceguard Center-BATTeRS
- ↑ Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում աստղադիտարանի կատարած բոլոր դիտարկումները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BATTeRS ծրագրի կայքը Արխիվացված 2011-06-16 Wayback Machine (ճապ.)
- Ճապոնական տիեզերական հսկողության միության կայք Արխիվացված 2010-04-08 Archive-It (անգլ.)
Փոքր մոլորակների կենտրոնի կայքում աստղադիտարանի կատարած դիտարկումները
NASA ADS տվյալների բազայում աստղադիտարանի ներդրումը
1870 թվականից հետո աստերոիդների և մոլորակների արբանյակների դիտարկումները