Աերոսմիթ
Աերոսմիթ (Aerosmith), ամերիկյան ամերիկյան լեգենդար խումբը, որին նաև անվանում են «Վատ տղաներ Բոստոն»-ից ստեղծվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1970 թվականին։ Խմբի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով[5], որից 66,5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում[6]։
Աերոսմիթ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ԱՄՆ, Բոստոն |
Ժանրեր | ծանր ռոք, բլյուզ-ռոք, գլեմ-ռոք, հևի մետալ[1][2][3] |
Գործունեություն | 1970–ներկա |
Լեյբլ | Columbia Records Geffen Records MCA Records Sony BMG Music Entertainment |
Պարգևներ | |
Կայք | aerosmith.com |
Անդամներ | |
Սթիվեն Թայլեր Ջո Փերրի Թոմ Հեմիլթոն Ջոուի Քրամեր Բրէդ Ուիթֆորդ | |
Նախկին անդամներ | |
Ռէյ Թաբանո Ջիմմի Քրեսփո Ռիք Դյուֆեյ | |
Aerosmith Վիքիպահեստում |
Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։
Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։
Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։ Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։
Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։
Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։
Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։
Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։
2001 թ. խմբին ներառել են «Ռոք-ն-ռոլլի փառքի սրահին», իսկ Rolling Stone ամսագիրը և VH1 հեռուստաալիքը ավելացրել են իրենց «Բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողներ ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում[7]։
Հատկապես չորրորդ «Rocks» ալբոմից հետո Սթիվեն Թայլերը և նրա գործընկերները այքան էին չարաշահում ալկոհոլը, որ համերգների ժամանակ հազիվ էին մնում ոտքի վրա։
1900-ական թվականներ
խմբագրել1979 թվականին Սթիվեն Թայլերի հետ ունենալով տարաձայնություններ Աերոմսիթը լքում է Ջո Փերրին, սկսելով հանդես գալ որպես մենակատար։ Թողարկելով ոչ այնքան հաջող «Night In The Ruts» ալբոմը խումբը գրեթե դադարեցնում է իր ելույթները։
1984 թվականին խմբի անդամները անցնելով բուժման կուրս և խումբ վերադարձնելով Փերրիին ձայնագրում են «Permanent Vacation» և «Pump» հիասքանչ ալբոմները։ Նրանց երերացող կոմերցիոն հաջողությունը կրկին վերականգնվում է։
1990-ական թվականները Aerosmith–ի համար դառնում է նոր բարձունքներ հասնելու ժամանակաշրջան։ 1993 թվականին լույս տեսած «Get Grip» ալբոմը դառնում է լեգենդար իսկ «Crazy», «Cryin’» և «Amazing» երգերը դառնում են խմբի այցեքարտերը։
Բացի այդ «Crazy» և «Cryin’» երգերով նկարահանած տեսահոլովակները դառնում են պատմական երևույթ համաշխարհային ռոք երաժշտության մեջ։
Այդ ժամանակաշրջանում Աերոսմիթը սկսում է հանդես գալ նաև կինոնկարներում։ Բացի «Արմագեդոն» ֆիլմի համար ձայնագրած «I Don’t Want to Miss A Thing» հանրահայտ երգից, Սթիվեն Թայլերը իր խմբի հետ նկարահանվում է «Ուենի աշխարհ-2-»ում իսկ 2005 թվականին հայտնվում է «Եղիր ճարպիկ» ֆիլմում։ Միայն Սթիվեն Թայլերը նկարահանվել է մոտ քսան ֆիլմում։
Նոր հազարամյակի սկզբին Աերոսմիթը լույս ընծայելով «Just Push Play» ձայնասկավառակը կազմակերպում է մեծ համաշխարհային հյուրախաղեր։
Խմբի վերջին «Honkin' on Bobo» ալբոմը լույս է տեսել 2004 թվականին, սակայն Աերոսմիթը մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը և այսօր էլ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող խմբերից մեկը։
2000-ական թվականներ
խմբագրել2001 թվականին Աերոսմիթը համալրել է «Ռոք-ընդ-ռոլլի փառքի սրահ»-ի անդամների շարքը։
Ամենահամեստ հաշվարկով խմբի անդամներին ձերբակալել են 45 անգամ։
Խումբը ստացել է 4 «Grammy» և 10 «MTV Video Music Awards» մրցանակներ։
Աերոսմիթը հանդիսանում է բոլոր ժամանակների ամերիկյան ամենաշատ ալբոմներ վաճառած խումբը՝ 150 միլիոն ամբողջ աշխարհում, որից 66,5 միլիոնը միայն ԱՄՆ-ում։
Ամերիկյան խմբերի մեջ նրանց է պատկանում նաև ամենաշատ «ոսկյա» և «մուլտի-պլատինե» ձայնասկավառակների ռեկորդները։
Աերոսմիթըը ռոք երաժշտության ամենահաջող կոմերցիոն խմբերից մեկն է։
Աերոսմիթի ալբոմները
խմբագրելԱլբոմի անուն | Թողարկման թվական |
---|---|
Aerosmith | 1973 |
Get your wings | 1974 |
Toys in the attic | 1975 |
Rocks | 1976 |
Live!Bootleg | 1978 |
Night In The Ruts | 1979 |
Greatest Hits | 1980 |
Rock In A Hard Place | 1982 |
Done With Mirrors | 1985 |
Classics Live | 1986 |
Classics Live 2 | 1987 |
Permanent Vacation | 1987 |
Anthology | 1988 |
Gems | 1988 |
Pump | 1988 |
Pandora’s Box | 1991 |
Greatest Hits | 1982 |
Get a Grip | 1993 |
Pandora’s Toys | 1994 |
Big Ones (The Best Of 1987-1994) | 1994 |
Nine Lives | 1997 |
Just Push Play | 2001 |
Honkin’ on Bobo | (2004 |
Սկավառակագրություն
խմբագրելԹողարկում | Անվանում | Ցուցանիշը Billboard | RIAA վկայական[8] | Լեյբլ |
---|---|---|---|---|
1973, հունվարի 13 | Aerosmith | 21 | 2× Platinum | Columbia Records |
1974, մարտի 1 | Get Your Wings | 74 | 3× Platinum | |
1975, ապրիլի 8 | Toys in the Attic | 11 | 8× Platinum | |
1976, մայիսի 3 | Rocks | 3 | 4× Platinum | |
1977, դեկտեմբերի 1 | Draw the Line | 11 | 2× Platinum | |
1979, նոյեմբերի 1 | Night in the Ruts | 14 | Platinum | |
1982, օգոստոսի 1 | Rock in a Hard Place | 32 | Gold | |
1985, նոյեմբերի 9 | Done with Mirrors | 36 | Gold | Geffen Records |
1987, սեպտեմբերի 5 | Permanent Vacation | 11 | 5× Platinum | |
1989, սեպտեմբերի 8 | Pump | 5 | 7× Platinum | |
1993, ապրիլի 20 | Get a Grip | 1 | 7× Platinum | |
1997, մարտի 18 | Nine Lives | 1 | 2× Platinum | Columbia Records |
2001, մարտի 6 | Just Push Play | 2 | Platinum | |
2004, մարտի 30 | Honkin' on Bobo | 5 | Gold | |
2012, նոյեմբերի 6 | Music from Another Dimension | 5 | TBA |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Pareles, Jon (1988 թ․ հուլիսի 10). «HEAVY METAL, WEIGHTY WORDS - NYTimes.com». Նյու Յորք Թայմս.
- ↑ Cairns, Dan (2008 թ․ հունիսի 29). «Down time: Aerosmith - Times Online». Լոնդոն: The Sunday Times.
- ↑ Harrington, Joe S. (2002). Sonic Cool: the Life & Death of Rock 'n' Roll. Hal Leonard Corporation. էջ 392. ISBN 978-978-0-634-02861-8.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն) - ↑ https://www.rockhall.com/inductees/aerosmith
- ↑ «New Aerosmith 'Guitar Hero' game». New York Daily News. 2008 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Top Selling Artists». Recording Industry Association of America (RIAA.com). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ The Greatest Artists of All Time Արխիվացված 2007-10-01 Wayback Machine(անգլ.)
- ↑ RIAA(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Աերոսմիթը imusic.am֊ում
- Պաշտոնական էջը MySpace ցանցում (անգլ.)
- Պաշտոնական վիդեոալիք ՅուԹյուբ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աերոսմիթ» հոդվածին։ |