Ալինդայի ընտանիք
Ալինդայի ընտանիք, ոչ մեծ աստերոիդների խումբ՝ տեղաբաշխված աստերոիդների հիմնական գոտում։ Այս ընտանիքի աստերոիդներին առանձնահատուկ են 2,5 ա. մ. մեծ կիսաառանցքներ և զգալի էքսցենտրիսիտետ 0,4-0,65[1]։ Ընտանիքը անվանվել է իր ամենամեծ անդամի՝ (887) Ալինդայի անունով։
Այս աստերոիդները իրենց զգալի էքսցենտրիսիտետով պարտական են հսկա մոլորակ Յուպիտերին։ Ալինդայի աստերոիդների ընտանիքի մարմինները գտնվում են աստերոիդների գոտու չափացանց քիչ բնակեցված շրջանում, որին հատուկ է ուժեղ 3:1 ուղեծրային ռեզոնանս Յուպիտերի հետ, որտեղ աստերոիդի երեք պտույտին Արեգակի շուրջ համապատասխանում է Յուպիտերի մեկ պտույտ։ Այսինքն, ամեն աստերոիդի երեք տարին մեկ անգամ տեղի է ունենում մերձեցում Յուպիտերի հետ, որի ընթացքում հսկա մոլորակը ունենում է ուժեղ ձգողական ազդեցություն աստերոիդի վրա, ինչ և բերում է էքսցենտրիսիտետի աստիճանական աճին, այս պատճառով ընտանիքի աստերոիդների ուղեծրերը չափազանց անկայուն են։
Բացի դա, Ալինդայի ընտանիքի աստերոիդները ունեն նաև մեկ այլ ուժեղ ռեզոնանս, այս անգամ արդեն Երկրի հետ՝ 1:4։ Այս խմբի որոշ անդամների մոտ պերիհելին արդեն տեղաբաշխված է բավականին մոտ Երկրի ուղեծրին։ Արդյունքում, այս աստերոիդների ուղեծրերի էքսցենտրիսիտետը առաջիկա հազարամյակների ընթացքում ավելի կմեծանա, մինչև նրանց մերձեցումը Երկրի կամ Յուպիտերի հետ կհանգեցնի նրանց անցմանը ավելի կայուն ուղեծրեր։
Պարբերական, չորս տարին մեկ անգամ, Ալինդայի ընտանիքի աստերոիդների մերձեցումները Երկրի հետ դարձնում է նրանց բավականին հարմար մարմիններ ուսումնասիրությունների համար, առաջին հերթին ռադիոաստղագիտության և սպեկտրալ հետազոտութոյւնների համար։ Առավել վառ օրինակներ են (4179) Տուտատիսը և (6489) Գոլևկան։
Մյուս կողմից, եթե այս ընտանիքի աստերոիդը կհայտնվի դիտարկումների համար անհարմար դիրքում, օրինակ, փոքր անկյունային հեռավորության վրա Արեգակից, ապա ռեզոնանսի պատճառով աստերոիդի նման դիրքը Երկրի համեմատ կարող է պահպանվել տասնամյակներով։ Հենց այսպիսի դիրքում է գտնվում 2010 թվականից (1915) Կետսալկոատլ աստերոիդը, որը 1985 թվականից դիտարկվել է միայն մեկ անգամ։
Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները
խմբագրելԱնունը | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարին |
---|---|---|---|---|---|
(887) Ալինդա | 4,2 կմ | 2,501 ա. մ. | 9,185 ° | 0,553 | 1918 |
(1429) Պեմբա | ? | 2,555 ա. մ. | 7,746 ° | 0,336 | 1937 |
(1550) Տիտո | 14,0 կմ | 2,544 ա. մ. | 8,861 ° | 0,313 | 1937 |
(1607) Մեվիս | ? | 2,550 ա. մ. | 8,578 ° | 0,304 | 1950 |
(1915) Կետսալկոատլ | ? | 2,541 ա. մ. | 20,417 ° | 0,571 | 1953 |
(2608) Սենեկա | 0,9 կմ | 2,503 ա. մ. | 14,998 ° | 0,577 | 1978 |
(3360) Սիրինքս | 1,8 կմ | 2,468 ա. մ. | 21,426 ° | 0,743 | 1981 |
(3628) Բոժնեմցովա | 7 կմ | 2,539 ա. մ. | 6,884 ° | 0,298 | 1979 |
(3806) Տրեմայն | ? | 2,542 ա. մ. | 10,022 ° | 0,310 | 1981 |
(4179) Տուտատիս | 5,4 կմ | 2,531 ա. մ. | 0,4464 ° | 0,629 | 1989 |
(5847) Վակիյա | ? | 2,542 ա. մ. | 6,583 ° | 0,303 | 1989 |
(5864) Մոնգոլֆիեր | ? | 2,566 ա. մ. | 8,251 ° | 0,322 | 1983 |
(6318) Կրոնկիտե | ? | 2,514 ա. մ. | 25,951 ° | 0,465 | 1990 |
(6322) 1991 CQ | ? | 2,518 ա. մ. | 28,300 ° | 0,470 | 1991 |
(6489) Գոլևկա | 0,53 կմ | 2,498 ա. մ. | 2,277 ° | 0,605 | 1991 |
(6491) 1991 OA | ? | 2,503 ա. մ. | 5,734 ° | 0,589 | 1991 |
(7092) Կադմուս | ? | 2,525 ա. մ. | 10,051 ° | 0,702 | 1992 |
(7345) Հապեր | ? | 2,452 ա. մ. | 3,679 ° | 0,323 | 1992 |
(7568) 1988 VJ2 | ? | 2,530 ա. մ. | 5,269 ° | 0,330 | 1988 |
(7569) 1989 BK | ? | 2,551 ա. մ. | 8,758 ° | 0,301 | 1989 |
(7638) Գլեդման | ? | 2,538 ա. մ. | 6,821 ° | 0,313 | 1984 |
(8201) 1994 AH2 | ? | 2,534 ա. մ. | 9,577 ° | 0,708 | 1994 |
(8709) Կադլու | ? | 2,536 ա. մ. | 3,501 ° | 0,485 | 1994 |
(9047) 1991 QF | ? | 2,527 ա. մ. | 16,907 ° | 0,314 | 1991 |