[go: nahoru, domu]

Գոռ Մինասյան (հոկտեմբերի 25, 1994, Գյումրի), հայ ծանրամարտիկ, 2022 թվականից մասնակցում է Բահրեյնի դրոշի տակ։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և եվրոպայի բազմակի մեդալակիր։ Ասիայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր (2022, 2023)։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Գոռ Մինասյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1994 (29 տարեկան)
Ծննդավայր՝Գյումրի, Հայաստան Հայաստան
1,8 մետր
Քաշ՝150կգ

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 25-ին, Գյումրիում։ Փոքր տարիքում զբաղվել է ըմբշամարտով, բռնցքամարտով։ 10 տարեկանից զբաղվում է ծանրամարտով[1]։

Կարիերա

խմբագրել

Հայաստանի բազմակի չեմպիոն է[1]։

Երիտասարդների գերծանր քաշային կարգում (+94 կգ) պոկում վարժությունում համարվում է համաշխարհային ռեկորդակիր։ Մինասյանը 2010 թվականի երիտասարդական ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ[2]։

2013 թվականին 2 տարով որակազրկվել է[3]։ 2015 թվականին վերադառնալով մեծ սպորտ գերծանր քաշային կարգում դարձել է Հյուստոնի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 437 կգ արդյունքը[1]։ 2016 թվականի Ֆյորդեի Եվրոպայի առաջնությանը երկամարտի 442 կգ արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը[1]։ 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերում երկամարտի 451 կգ արդյունքով դարձել է օլիմպիական փոխչեմպիոն[4][5]։

Միջազգային արդյունքներ

խմբագրել

Արդյունքներ

խմբագրել
Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օլիմպիական խաղեր
2016 Բրազիլիա  Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա +105 կգ 200 207 210 3 236 241 241 5 451 2nd 
Աշխարհի առաջնություն
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ  Հյուսթոն, ԱՄՆ +105 կգ 195 201 203 2nd  234 240 240 8 437 3rd 
2018 Թուրքմենստան  Աշխաբադ, Թուրքմենստան +109 կգ 200 205 211 2nd  240 245 250 2nd  450 2nd 
2019 Թաիլանդ  Պատտայա, Թաիլանդ +109 կգ 200 207 212 2nd  237 243 248 2nd  460 2nd 
Եվրոպայի առաջնություն
2016 Նորվեգիա  Ֆյորդ, Նորվեգիա +105 կգ 195 200 205 2nd  231 231 237 4 442 2nd 
2017 Խորվաթիա  Սպլիտ, Խորվաթիա +105 կգ 200 205 211 2nd  235 240 240 5 446 2nd 
2019 Վրաստան  Բաթումի, Վրաստան +109 կգ 200 205 205 3rd  222 234 7 422 5
Աշխարհի երիտասարդական առաջնություն
2011 Մալայզիա  Փենանգ, Մալայզիա +105 կգ 170 175 178 1st  200 206 208 5 384 4
2012 Գվատեմալա  Անտիգուա Գվատեմալա, Գվատեմալա +105 կգ 180 186 190 2nd  220 227 230 3rd  417 3rd 
2013 Պերու  Լիմա, Պերու +105 կգ 177 183 187 -- 206 213 220 -- -- DSQ
Երիտասարդական օլիմպիական խաղեր
2010 Սինգապուր  Սինգապուր +94 կգ 155 155 160 1 190 190 195 2 350 2nd 

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան (ֆոտո)
  2. «Samvel Khachatryan: Gor Minasyan has won Armenia's first silver medal of Olympic Games since 1996». PanArmenian.Net. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. «Sanctioned Athletes / Athlete Support Personnel». iwf.net. International Weightlifting Federation. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «MINASYAN Gor». Rio 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Lasha Talakhadze Wins Gold, Behdad Salimi Bombs Out After World Record Snatch». BarBend.com (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. ՀՀ նախագահի հրամանով
  7. ՀՀ նախագահի հրամանով
  8. ՀՀ նախագահի հրամանով

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոռ Մինասյան» հոդվածին։