[go: nahoru, domu]

Երեխաների համաշխարհային օր

Երեխաների համաշխարհային օրը[3] (անգլ.՝ Universal Children's Day, իսպ.՝ Día Universal del Niño , ֆր.՝ Journée mondiale de l'enfance) նշվում է ամեն տարվա նոյեմբերի 20-ին[4]։ 1954 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց բոլոր երկրներին միանալ և 1956 թվականից նշել այս օրը։ Օրվա նպատակն է բարելավել երեխաների բարօրությունը, ինչպես նաև ամրապնդել ՄԱԿ-ի՝ տարբեր երկրներում երեխաների պաշտպանության համար իրականացվող աշխատանքները։

Երեխաների համաշխարհային օր

Տեսակմիջազգային օր
Ենթադաստոն
ԱմսաթիվՆոյեմբերի 20[1]
սկսած1956[2]
Հաստատվածդեկտեմբերի 14, 1954[2]
Ի հիշատակերեխա[1]
Կայքun.org/es/observances/world-childrens-day(իսպ.) և un.org/en/observances/world-childrens-day(անգլ.)
Երեխաների համաշխարհային օրը Դոնեցկում, Ուկրաինա, 2011

Գլխավոր ասամբլեան առաջարկեց այս օրը նշել այն տեսքով և այն օրը, երբ նպատակահարմար է գտնում տվյալ պետությունը։

Գլխավոր ասամբլեան իր բանաձևում նշում էր, որ Երեխաների համաշխարհային օրվա ընդունումը միայն և միայն կամրապնդի ազգերի միջև համագործակցությունն ու համերաշխությունը։

Իր գլխավոր փաստաթղթերում ասվում է, որ ՄԱԿ-ը Երեխաների պաշտպանության օրը նոյեմբերի 20֊ն է նշում։ 1959 թվականի հենց այդ օրը ընդունվել է «Երեխաների իրավունքների հռչակագիրը», իսկ 1989 թվականին` «Երեխաների իրավունքների կոնվենցիան»[5]։

Երեխաների համաշխարհային օրը տարբեր կազմակերպություններ և ընկերություններ կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ։ Այսպես, Օրինակ McDonald’s ընկերությունը իր այդ օրվա ամբողջ հասույթը փոխանցում է մանկական ֆոնդերին, մանկատներին և հիվանդանոցներին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.un.org/en/observances/world-childrens-day
  2. 2,0 2,1 https://documents.un.org/doc/resolution/gen/nr0/098/74/pdf/nr009874.pdf
  3. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». parliament.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Այսօր Երեխայի համաշխարհային օրն է». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «Այսօր Երեխայի համաշխարհային օրը». news.am. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել