Ժակ Անրի Լարտիգ
Ժակ Անրի Լարտիգ (ֆր.՝ Jacques Henri Lartigue,հունիսի 13, 1894[1][2][3][…], Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4][1][5] - սեպտեմբերի 12, 1986[1][2][3][…], Նիս[1][5]), ֆրանսիացի լուսանկարիչ և նկարիչ։
Ժակ Անրի Լարտիգ ֆր.՝ Jacques-Henri Lartigue[1] | |
---|---|
Ծնվել է | հունիսի 13, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուրբևուա, Սենա, Ֆրանսիա[4][1][5] |
Մահացել է | սեպտեմբերի 12, 1986[1][2][3][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Նիս[1][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ և արվեստագետ |
Երեխաներ | Dany Lartigue? |
Jacques-Henri Lartigue Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրելՍկսել է լուսանկարել վեց տարեկանից՝ օգտագործելով հոր տեսախցիկը և վարելով իր սեփական լուսանկարչական օրագիրը։ Դրանից ուրվագծվել է նրա գեղարվեստական ոճը, անսպասելիորեն բռնված պահի գեղագիտությունը համատեղելով լուսանկարվող օբյեկտի նկատմամբ ինտիմ, «տնային» վերաբերմունքի հետ, հատկապես կանանց դիմանկարներում։ 1908-1910 թվականներին Լարտիգը հավաքածուի մեջ ներառել է բազմատեսակ ինքնաթիռների լուսանկարներ[6]։
1911 թվականին Լարտիգ ընտանիքը տեղափոխվել է Փարիզ և այնտեղ՝ Բուլոնյան անտառում, Ժակ Անրին հայտնաբերել է նորաձևության էքսցենտրիկ աշխարհը։ 1915 թվականին որոշում է կայացրել նկարիչ դառնալ՝ չվնասելով լուսանկարչության հանդեպ իր հետաքրքրվածությունը։ 1910-1940-ական թվականներին նկարահանել է ավտոարշավներ, ավիացիայի առաջնորդների, դահուկի պարապմունքներ Շամոնիի լեռնային հանգստավայրում, ամառային լողափեր և զբոսանավեր Ռիվիերայում, արվեստի, թատրոնի և կինոյի գործիչների (Կես Վան Դոնգեն, Պիկասո, Ժան Կոկտո, Աբել Գանս, Սաշա Գիտրի, Ռոբեր Բրեսոն, Ֆրանսուա Տրյուֆո, Ֆեդերիկո Ֆելինի և այլն)։ Լարտիգի մուսաները ամենագեղեցիկ կանայք էին։ Նրանցից մեկը ռումինացի հրեա Ռենե Պերլն է, որի հետ նա երկու տարի արդյունավետ աշխատել է Բիարիցում[7]։ Դրանից ձևավորվել է «հիասքանչ դարաշրջանի» մի տեսակ պատկեր։
Ճանաչում
խմբագրել1922 թվականից Լարտիգի աշխատանքները ցուցադրվել են տարբեր սրահներում։ Նա ճանաչում է ձեռք է բերել Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (1963) ցուցահանդեսից և Լայֆ» ամսագրում պորտֆոլիոյի հրատարակումից հետո։ 1974 թվականին պատվեր է ստացել նկարելու Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենի պաշտոնական դիմանկարը։ 1975 թվականին Փարիզի դեկորատիվ արվեստի թանգարանում տեղի է ունեցել «Լարտիգ 8x80» մեծ հետահայաց ցուցահանդեսը։ Նրա մասին նկարահանվել է մի քանի վավերագրական ֆիլմ։ Լարտիգի անունով է կոչվել Փարիզի V-րդ շրջանի փողոցներից մեկը (Rue Jacques-Henri-Lartigue)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jacques-Henri Lartigue (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jacques-Henri Lartigue — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Sports-Reference.com
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées
- ↑ Фотографии XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ Отдых в Биаррице. Архивировано из первоисточника 4 Սեպտեմբերի 2015.
Հրատարակություններ
խմբագրել- Jacques-Henri Lartigue: le choix du bonheur.Besançon: Editions La Manufacture, 1992
Գրականություն
խմբագրել- Roegiers P. Jacques Henri Lartigue: les tourments du funambule: dessin, peinture et photographie. Paris: La Différence, 2003
- Moore K.D. Jacques Henri Lartigue: the invention of an artist. Princeton: Princeton UP, 2004.
Արտաքին հղումներ
խմբագրել- An invitation for Martine d’Astier… Discover (or rediscover?) Lartigue(ֆր.)
- Жак-Анри Лартиг, жизнеописание и галерея фоторабот
- Страница на сайте «Мастера фотографии»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Անրի Լարտիգ» հոդվածին։ |