Հայկ Ավետիսի Բադիկյան, (հունվարի 22, 1876(1876-01-22)[1][2][3][…], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5] - սեպտեմբերի 19, 1950(1950-09-19)[2][4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][4][5]), հայազգի ամերիկյան քանդակագործ։
Ծնվել է Վանում։ 1891 թվականին մեկնել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնոյում։ 1899 թվականին սովորել է Հոպկինսի արվեստի ինստիտուտում։ 1906-1907 թվականներին կատարելագործվել է Փարիզում Ալբեր Մարկեի մոտ։ 1907 թվականին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908 թվականից ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Ստեղծագործել է դասական ոճով, հարել ռեալիստական ուղղությանը, վճռաբար հանդես է եկել մոդեռնիզմի դեմ։ Բադիկյանը կերտել է ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես և հասարակական վայրերի համար այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակներ։ Բադիկյանն ընտրվել է Կալիֆորնիայի մշակութային և պատմական մի շարք ընկերությունների անդամ, արժանացել շքանշանների և պատվո դիպլոմների։
- Աբրահամ Լինքոլնի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1923),
- Փերշինգի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1921),
- Չեստեր Ռոուվելի հուշարձան, Ֆրեզնո (1914),
- Թոմաս Սթար Քինգի արձան, Վաշինգտոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճ (1931),
- «Բարեկամություն» այլաբանական արձանախումբ, Սան Ֆրանցիսկո (1925),
- «Աեորոնոթիկ» ճակտոնը Վաշինգտոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931),
- Գեներալ Ֆյունստոնի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճ (1917),
- Էդուարդ Ռոբսոն Թեյլորի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարան (1917)։
-
Ուիլյամ Մաք Քինլիի արձանը
-
Աբրահամ Լինքոլնի հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում
-
Կալիֆոռնիացի Հելենը, Սան Ֆրանցիսկոյի Դե Յանգ թանգարան
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Karlstrom P. J. Patigian, Haig // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T096250
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 191.
- ↑ 6,0 6,1 6,2 Union List of Artist Names — 2013.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 206)։
|