Մոկք Առանձնակ
Մոկք Առանձնակ (Առանձնակ Մոկք), գավառ Մեծ Հայքի Մոկք նահանգի կազմում[1]։
Աշխարհագրություն
խմբագրելՄոկք Առանձնակը գտնվում էր Որբ գետի (այժմ կոչվում է Մոկուս-սու) վրա։ Մոկս և Սատախ գավառների սահմանագլխին է գտնվում Առնոս լեռնագագաթը և լեռնաշղթան։ Խեթական աղբյուրներում հիշատակվում է Առնուշա ձևով, իսկ Ասորեստանյան արձանագրություններում՝ Առուլիաս անվամբ։ Լեռան բարձրությունը 3550 մետր է։ Գագաթը հարթված է, որտեղ նշմարվում են հին ամրոցի և սրբավայրերի մնացորդներ։ Ենթադրվում է այդ շրջակայքում է գտնվել Ասորեստանի թագավոր Սարգոն Բ-ի կողմից մ.թ.ա. 714 թվականին ավերված՝ Վանի թագավորքւթյան գլխավոր սրբատեղի՝ Մուսասիրի տաճարը[2]։
Ճարտարապետություն
խմբագրելՄոկք Առանձնակը հայտնի է իր Մոկք բերդով և Ամենափրկիչ վանքով, որը ամենայն հավանականությամբ եղել է հենց Մոկք բերդի մոտ՝ այժմյան Մոկուս քաղաքի տեղում։ Մոկք բերդը Մոկաց իշխանների ոստանն էր։ Այն մինչև օրս գոյություն ունի։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Թադևոս Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն (5-րդ հրատ.), Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2007 — 234-235, էջեր 234-235 — 520 էջ. — 500 հատ։
- ↑ Մխիթարյան, Ամասիա (2002թ․). Հաբեթի սերունդները [The descendants of Habet]. ՀՀ, Երևան: հեղինակային հրատարակություն. ISBN ISBN 99930-4-060-6..
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)