Ջունոյի ընտանիք
Ջունոյի ընտանիք, S դասի սիլիկատային աստերոիդների խումբ աստերոիդների հիմնական գոտում, Մարս և Յուպիտեր մոլորակների ուղեծրերի միջև։
Ընտանիքը անվանվել է ընտանիքի ամենամեծ անդամի (3) Ջունոյի պատվին, նրա տրամագիծն է 235 կմ։ Ընտանիքի բոլոր մյուս անդամները զիջում են նրան չափերով մի քանի անգամ։ Օրինակ, (32326) 2000 QO62 աստերոիդի տրամագիծը կազմում է ընդամենը 6 կմ, ընդ որում նրա ալբեդոն մոտավորապես հավասար է Ջունոյի արտացոլման հատկությանը։ Ջունոյի մեծ չափը այլ ընտանիքի անդամների փոքր չափերի ֆոնին, ինչպես նաև նման ալբեդոյի մեծությունները և հետևաբար կազմությունը, խոսում են այն մասին, որ այս ընտանիքը հանդիսանում է Ջունոյի հետ այլ մարմնի բախման արդյունք, ինչպես և Վեստայի ընտանիքի դեպքում է։
Այս ընտանիքի անդամների ուղեծրային էլեմենտները ընկած են հետևյալ միջակայքերում՝
ap | ep | ip | |
---|---|---|---|
min | 2,64 ա. մ. | 0,226 | 13,3 ° |
max | 2,68 ա. մ. | 0,240 | 13,9 ° |
Սակայն, այս պահի աստղագիտական էպոխայում իրական ուղեծրի էլեմենտների միջակայքը ավելի լայն է`
a | e | i | |
---|---|---|---|
min | 2,64 ա. մ. | 0,238 | 11,8 ° |
max | 2,68 ա. մ. | 0,274 | 14,6 ° |
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Վ. Զապալլա, Ֆ. Բենջոյա, Ալբերտո Սելինո, Պաոլո Ֆարինելլա և Քլոդ Ֆրոշլ, Աստերոիդների ընտանիքներ Արխիվացված 2020-03-28 Wayback Machine, Իկարուս, հատոր 116, (Օգոստոս 1995), էջեր՝ 291-314