[go: nahoru, domu]

Սառա Բուհադի (հոկտեմբերի 17, 1986(1986-10-17)[1], Կանն), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս խաղում է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնության (Կանանց դիվիզիոն 1) Օլիմպիկ Լիոն կանանց ֆուտբոլային ակումբում։ Նա խաղում է որպես դարպասապահ և Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականի անդամ է, որտեղ առաջին խաղն ունեցել է 2004 թվականին։ Նախքան ծնկի վնասվածք ստանալը նա Ֆրանսիայի թիվ մեկ դարպասապահն էր, սակայն 2011 թվականին նա նորից զբաղեցնում է իր դիրքը 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերից առաջ։

Սառա Բուհադի
ֆր.՝ Sarah Bouhaddi
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1986(1986-10-17)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Կանն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Միջազգային կարիերա

խմբագրել

Բուհադին նախկինում հանդես է եկել Մ-19 հավաքականում, օգնելով Ֆրանսիային հաղթել ՈՒԵՖԱ-ի Մ-19 կանանց առաջնությունում՝ պարտության մատնելով Գերմանիայի հավաքականին։ Նա հավաքականի անչափահաս անդամներից մեկն էր և, չնայած նա դեռ 17 տարեկան էր, նշանակվել է մեկնարկային դարպասապահ։ Խմբային էտապի փուլում խաղալուց հետո Բուհադին կիսաեզրափակչում երկու մաքուր թերթ (shutout, clean sheet) է արձանագրել Անգլիայի կանանց հավաքականի հետ խաղում և եզրափակչում Նորվեգիայի հետ խաղում։ Բուհադին նորից ընտրվել է ՈՒԵՖԱ-ի 2005 թվականի կանանց Մ-19 առաջնության համար և օգնել է իր ազգին կրկին հասնելու եզրափակիչ, սակայն տիտղոսակիր չի դարձել Ռուսաստանի հետ խաղում տասնմեկ մետրանոց հարվածներում 5–6 հաշվով պարտվելու պատճառով։ Հաջորդ տարի նա խաղացել է ՖԻՖԱ-ի 2006 թվականի Մ-20 կանանց առաջնությունում՝ օգնելով Ֆրանսիային հասնելու քառորդ եզրափակիչ, մինչև Հյուսիսային Կորեայի հետ խաղում պարտությունը։

2004 թվականի փետրվարի 21-ին Բուհադին խաղացել է իր առաջին ավագ միջազգային խաղը Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական պայքարում՝ 21 րոպե հանդես գալով որպես փոխարինող։ Չնայած ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2005-ի համար ՈՒԵՖԱ-ի 2005 թվականի որակավորման փուլի ընթացքում նա ոչ մի գավաթ չի նվաճել, այնուամենայնիվ մարզիչ Էլիզաբեթ Լուիզելի կողմից ընտրվել է որպես մեկնարկային դարպասապահ։ Մրցաշրջանում Ֆրանսիան պարտություն է կրել Խմբային էտապի փուլում գոլերի թվի տարբերությամբ, որտեղ Բուհադին խաղացել է բոլոր երեք խաղերում՝ ընդունելով հինգ գոլ։ Մրցաշրջանի արդյունքում Բուհադին ճանաչվել է որպես թիվ մեկ դարպասապահ և մասնակցել է հավաքականի՝ ՖԻՖԱ-ի 2007 թվականի կանանց աշխարհի գավաթի որակավորման բոլոր խաղերի, որտեղ Ֆրանսիան չի կարողացել անցնել որակավորումը։

Նա իր երկրորդ միջազգային կարևոր մրցաշրջանն ունեցել է նոր մարզիչ Բրունո Բինիի կողմից ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2009-ին մասնակցելու համար ընտրվելուց հետո, որտեղ Ֆրանսիան հասավ մինչև քառորդ եզրափակիչ՝ Նիդեռլանդների հետ խաղում 4–5 հաշվով պարտվելով տասնմեկ մետրանոց հարվածներով։ Ծնկի վնասվածքի պատճառով նա բաց է թողել ՖԻՖԱ-ի 2011 թվականի կանանց գավաթի համար ՖԻՖԱ-ի 2011 թվականի որակավորման համար Ֆրանսիայի խաղերի մեծ մասը։

Բուհադին ներկայացրել է Ֆրանսիան 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերում՝ խաղալով Ֆրանսիայի բոլոր խաղերում, որտեղ հասել են չորրորդ տեղը[2]։

Մրցանակներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել
 
Բուհադին (բաց կապույտով) ՈՒԵՖԱ-ի 2018 թվականի կանանց առաջնության լիգայի եզրափակչից հետո Լիոնի թիմակիցների հետ հաղթանակը տոնելիս
Լիոն

Միջազգային

խմբագրել
Ֆրանսիա

Անհատական

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
 
Բուհադին Լիոնի կազմում խաղալիս, 2013 թվական

2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ[6]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Մայրցամաքային Ընդամենը
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Կլերֆոնտենի ֆուտբոլի ուսուցման ազգային կենտրոն 2002–03 21 0 21 0
2003–04 17 0 17 0
Ընդամենը 38 0 38 0
Թուլուզ 2005–06 22 0 22 0
Ընդամենը 22 0 22 0
Juvisy 2006–07 18 0 1 0 19 0
2007–08 16 0 3 0 19 0
2008–09 12 0 3 0 15 0
Ընդամենը 46 0 6 0 1 0 53 0
Լիոն 2009–10 7 0 3 0 2 0 12 0
2010–11 14 0 3 0 9 0 26 0
2011–12 19 0 3 0 7 0 29 0
2012–13 18 0 5 0 8 0 31 0
2013–14 20 0 3 0 4 0 27 0
2014–15 18 1 3 0 3 0 24 1
2015–16 8 0 4 0 5 0 17 0
Ընդամենը 104 1 24 0 38 0 166 1
Ընդամենը կարիերայում 210 1 30 0 39 0 279 1

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Sarah Bouhaddi Bio, Stats, and Results». Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 10-ին.
  3. «Former Results». IFFHS. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  4. «THE IFFHS WOMEN WORLD TEAM 2017». IFFHS.de. 2017 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «IFFHS AWARDS - THE WOMEN WORLD TEAM 2018». IFFHS.de. 2018 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Sarah Bouhaddi» (French). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բուհադի» հոդվածին։