[go: nahoru, domu]

KPMG International Limited (կամ KPMG), մասնագիտական ​​ծառայություններ մատուցող ցանց և հաշվապահական կազմակերպությունների Մեծ քառյակից մեկը (Ernst & Young, Deloitte և PwC կազմակերպությունների հետ միասին)[1]:

KPMG
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Professional services network Խմբագրել Wikidata
Մասն էՄեծ քառյակ (աուդիտ) Խմբագրել Wikidata
Բնագավառprofessional services industry, accounting services Խմբագրել Wikidata
Ստեղծում1987 Խմբագրել Wikidata
Կոչվել է ի պատիվWilliam Barclay Peat, James Marwick, Reinhard Goerdeler, Piet Klijnveld Խմբագրել Wikidata
Գլխավոր գործադիր տնօրենMarie Guillemot Խմբագրել Wikidata
ՂեկավարBill Thomal, Timothy P. Flynn, Michael Andrew, John B. Veihmeyer Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունGerman-Swiss Chamber of Commerce, Q38110886 Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևsociété anonyme à conseil d'administration s.a.i. Խմբագրել Wikidata
Total revenue24 440 000 000 ԱՄՆ դոլար, 29 000 000 000 ԱՄՆ դոլար, 32 130 000 000 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրTour Eqho Խմբագրել Wikidata
Աշխատակիցներ219 281, 189 000, 236 000 Խմբագրել Wikidata
ՊարգևներPublic Eye Tax Award Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքkpmg.com Խմբագրել Wikidata

KPMG հապավումը բացվում է Klynveld Peat Marwick Goerdeler[2]: Անվանումն այսպես է ընտրվել, երբ KMG կամ Klynveld Main Goerdeler կազմակերպությունը միաձուլվել է Peat Marwick կազմակերպությանը 1987 թվականին[3]:

Հիմնադրված լինելով Նիդերլանդներում՝ ընկերությունը գործում է աշխարհի 145 երկրներում՝ ունենալով 273,424 աշխատակիցներ:

Պատմություն

խմբագրել

Վաղ տարիներ և միաձուլումներ

խմբագրել
 
Ներկայիս գլխամասային գրասենյակը Ամսթելվենում, Նիդեռլանդներ

1816 թվականին Ռոբերտ Ֆլետչերը սկսել է աշխատել որպես հաշվապահ, իսկ 1839 թվականին այն ֆիրման, որտեղ նա աշխատում էր, փոխել է իր անունը և դարձել Robert Fletcher & Co[4]։ Ուիլյամ Բարքլի Տորֆը միացել է ընկերությանը 1870 թվականին՝ 17 տարեկան հասակում և դարձել ընկերության ղեկավար 1891 թվականին՝ կազմակերպությունը վերանվանելով William Barclay Peat & Co։

1877 թվականին Թոմսոն Մաքլինթոքը հիմնել է Thomson McLintock & Co ֆիրման Գլազգոյում[5]։

1897 թվականին Նյու Յորքում Ջեյմս Մարվիքը և Ռոջեր Միտչելը հիմնադրել են Marwick Mitchell & Co կազմակերպությունը։

1899 թվականին Ֆերդինանդ Ուիլյամ Լաֆրենցը Նյու Յորքում հիմնել է the American Audit Co-ն, որը 1923 թվականին վերանվանվել է FW LaFrentz & Co[6]։

Մոտ 1913 թվականին Ֆրենկ Ուիլբեր Մեյնը Պիտսբուրգում հիմնել է Main & Co[7]:

1917 թվականի մարտին Պիետ Կլայնվելդը և Յաապ Կրայենհոֆը Ամստերդամում ստեղծել են հաշվապահական ընկերություն, որը կոչվել է Klynveld Kraayenhof & Co.

1925 թվականին William Barclay Peat & Co. և Marwick Mitchell & Co. կազմակերպությունները միավորվել են՝ ձևավորելով Peat Marwick Mitchell & Co[8]:

1963 թվականին Main LaFrentz & Co-ն ստեղծվել է Main & Co-ի և FW LaFrentz & Co-ի կազմակերպությունների միաձուլման արդյունքում[9]:

1969 թվականին Thomson McLintock և Main LaFrentz կազմակերպությունները միավորվել են՝ ձևավորելով McLintock Main LaFrentz International-ը։

1979 թվականին Klynveld Kraayenhof & Co. (Նիդեռլանդներ), McLintock Main LaFrentz (Միացյալ Թագավորություն / Միացյալ Նահանգներ) և Deutsche Treuhand-Gesellschaft (Գերմանիա) ֆիրմաները ստեղծել են KMG-ն (Klynveld Main Goerdeler)։ Deutsche Treuhand-Gesellschaft-ի գործադիր տնօրեն Ռայնհարդ Գերդելերը (հականացիստական ​​ակտիվիստ Կարլ Գերդելերի որդին, ով կդառնար կանցլեր, եթե «Վալկիրիա» գործողությունը հաջողվեր) դարձել է KMG-ի առաջին գործադիր տնօրենը: 1987 թվականին KMG-ն և Peat Marwick-ը միավորել են ուժերը՝ ստեղծելով մի ընկերություն, որը հայտնի դարձավ KPMG աշխարհի շատ երկրներում և Peat Marwick McLintock՝ Միացյալ Թագավորությունում[3]:

1991 թվականին ֆիրման վերանվանվել է KPMG Peat Marwick, իսկ 1999 թվականին անունը կրկին կրճատվել է՝ դառնալով KPMG[10]:

1997 թվականի հոկտեմբերին KPMG-ը և Ernst & Young-ը հայտարարել են իրենց միավորման մասին լուրը[11][12]: Այնուամենայնիվ, չնայած PwC-ն միավորման համար տվել է կարգավորող հաստատում, KPMG/Ernst & Young կապը հետագայում դադարեցվել է[13][14]:

Վերջին տարիների պատմություն

խմբագրել
 
Գրասենյակ Բրիտանական Կոլումբիայում, Կանադա

2003 թվականին KPMG-ն վաճառել է վեճերի խորհրդատվական ծառայությունները FTI Consulting-ին[15]:

KPMG-ի անդամ ընկերությունները Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Լիխտենշտեյնում 2007 թվականի հոկտեմբերին միավորվել են՝ ստեղծելով KPMG Europe LLP[16]: Այս անդամ ընկերություններին հաջորդեցին Իսպանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը, ԱՊՀ-ն (Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Հայաստան և Վրաստան), Թուրքիան, Նորվեգիան և Սաուդյան Արաբիան [17][18]: Նրանք Ջոն Գրիֆիթ-Ջոնսին և Ռալֆ Նոնենմախերին նշանակեցին նախագահներ:

2020 թվականին KPMG International Limited-ը գրանցվել է Լոնդոնում, Անգլիա:

2021 թվականի փետրվարին KPMG-ի Միացյալ Թագավորության մասնաճյուղում նշանակվել են առաջին կին ղեկավարները, ովքեր փոխարինել են Բիլ Մայքլին, ով վիճահարույց մեկնաբանություններ անելուց հետո հեռացել են[19]։ Բինա Մեհթային խնդրել են հանդես գալ որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Մերի Օ'Քոննորը ստանձնել է Մայքլի գործադիր պարտականությունները որպես ավագ գործընկերոջ (անգլ.՝ senior partner) պաշտոնակատար[20][21]: 2021 թվականի ապրիլին Օ'Քոնորը հեռացել է ընկերությունից[22]:

2021 թվականի նոյեմբերին KPMG-ը վերանայել է իր գործընկերության գործընթացը՝ ներդնելով գործընկերության հինգ մակարդակ, որի ժամանակ գործընկերներից պահանջվում էր կապիտալ ներդնել 150,000-500,000 ֆունտ ստեռլինգից սկսած: 2021 թվականի սկզբին բիզնեսի վաճառքից ստացված 115 միլիոն ֆունտ ստերլինգ հասույթի հետ միասին նպատակ ուներ պատրաստվելու մեծ տուգանք վճարելուն (մինչև 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ), որը կարող էր առաջանալ Carillion կազմակերպության հայցից[23]։

2022 թվականի ապրիլին հայտարարվել է, որ KPMG-ն ձեռք կբերեր Միացյալ Թագավորությունում գործող վենչուրային կապիտալի խորհրդատվության ոլորտում մասնագիտացած Acceleris կազմակերպության 50%-ը[24]։

2022 թվականի օգոստոսին KPMG-ն հայտարարել է, որ 2025 թվականին մտադիր է նվազեցնել իր գրասենյակային տարածքը Նյու Յորքում, երբ իր գրասենյակները տեղափոխեն Միդթաուն Մանհեթենից դեպի Հադսոն Յարդս[25]։

2024 թվականի մայիսին KPMG-ի գործընկերները հավանություն են տվել Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի մասնաճյուղերի միաձուլմանը, որոնք աշխատում էին աուդիտի, իրավական, հարկային և խորհրդատվական ոլորտներում և տարեկան 4,4 միլիարդ դոլար եկամուտ են ապահովում[26]:

Համաշխարհային կառուցվածքը

խմբագրել

Յուրաքանչյուր ազգային KPMG ընկերություն անկախ իրավաբանական անձ է և հանդիսանում է KPMG International Limited ընկերության անդամ, որ Լոնդոնում է: KPMG International-ը փոխել է իր իրավական կառուցվածքը՝ 2003 թվականին շվեյցարական ասոցիացիայից շվեյցարական օրենսդրությամբ կոոպերատիվի, իսկ 2020 թվականին՝ սահմանափակ պատասխանատվության ընկերության[27]։

Այս կառուցվածքը, որտեղ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տրամադրում է աջակցության ծառայություններ միայն անդամ ընկերություններին, նման է այլ մասնագիտական ​​ծառայությունների ցանցերին: Անդամ ընկերությունները ծառայություններ են մատուցում հաճախորդներին: Նպատակը յուրաքանչյուր անկախ անդամի պատասխանատվությունը սահմանափակելն է[28]:

KPMG-ի նախագահը Բիլ Թոմասն է՝ կանադական KPMG LLP ընկերության նախկին ավագ գործընկեր և գործադիր տնօրեն[29]:

KPMG-ի անդամ որոշ ընկերություններ գրանցված են որպես բազմամասնագիտական ​​կազմակերպություններ, որոնք նաև իրավաբանական ծառայություններ են մատուցում որոշակի իրավական համակարգերում[30]:

Հնդկաստանում, որտեղ կանոնակարգերը թույլ չեն տալիս օտարերկրյա աուդիտորական ընկերություններին գործել[31], KPMG-ն լիցենզավորված է որպես ներդրումային բանկ և աուդիտ է իրականացնում BSR & Co անունով[32]։

2022 թվականի մարտին, ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման, KPMG-ն հայտարարել է, որ իրենց ռուսական և բելառուսական ընկերությունները կլքեն KPMG ցանցը[33]։

Ծառայություններ

խմբագրել

KPMG-ն մատուցում է հետևյալ երեք ծառայությունները, որոնք 36 միլիարդ դոլար եկամուտ են բերել (2023 թվականի եկամտի մասնաբաժինները նշված են ստորև)[34].

  • Աուդիտ (12,6 միլիարդ դոլար)
  • Խորհրդատվական (15,9 միլիարդ դոլար)
  • Հարկային և իրավաբանական ծառայություններ (7,9 միլիարդ դոլար)

Նրա հարկային և խորհրդատվական ծառայությունները բաժանվում են ծառայությունների տարբեր ենթախմբերի[35][36]:

Անձնակազմ

խմբագրել

KPMG-ն նախընտրելի գործատու էր հաշվապահական Մեծ քառյակի ընկերություններից՝ ըստ CollegeGrad.com-ի [37]: Այն նաև զբաղեցրել է 4-րդ տեղը «50 լավագույն կազմակերպությունները կարիերա սկսելու համար» ցանկում 2009 թվականին՝ ըստ Bloomberg Businessweek-ի[38]:

2012 թվականի սկզբին հաղորդվել էր, որ KPMG-ն ունի մոտ 11000 աշխատակից Մեծ Բրիտանիայում և 9000-ը՝ Չինաստանում և Հոնկոնգում: KPMG-ի գլոբալ փոխնախագահը կանխատեսել է, որ Չինաստանում աշխատողների թիվը 2013 թվականի վերջին կգերազանցեր Մեծ Բրիտանիային[39]:

Հակասություններ

խմբագրել

Հայցեր, տուգանքներ՝ ըստ տարիների

խմբագրել

KPMG-ն համաձայնել է վճարել 125 և 75 միլիոն դոլար՝ համապատասխանաբար Rite Aid և Oxford Health Plans Inc. կազմակերպությունների աուդիտից բխած դատական ​​հայցերը լուծելու համար[40]:

KPMG-ն համաձայնել է վճարել 115 միլիոն դոլար՝ լուծելու Lernout & Hauspie Speech Products NV ընկերության փլուզման հետ կապված դատական ​​հայցերը[41][42]։

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության և Ներքին եկամուտների ծառայության, օգոստոսին KPMG ընդունել է իր հանցավոր խարդախ արարքը և համաձայնել է վճարել 456 միլիոն ԱՄՆ դոլար տուգանքներ, փոխհատուցում և տույժեր՝ որպես ընկերության նկատմամբ քրեական հետապնդումը հետաձգելու մաս: Պայմանագրից բացի, քրեական պատասխանատվության են ենթարկվել ինը անձինք, այդ թվում՝ KPMG-ի վեց նախկին գործընկերները և ընկերության նախկին փոխնախագահը[43]:

Ամերիկյան Fannie Mae անշարժ գույքի կառավարման ընկերությունը դատի է տվել KPMG-ին սխալ գործունեության համար՝ սխալ տարեկան ֆինանսական հաշվետվություններ հաստատելու համար[44]:

Փետրվարին KPMG Germany-ն մեղադրվել է Siemens-ում կասկածելի ծագում ունեցող վճարումներն անտեսելու համար[45]: 2008թ. նոյեմբերին Siemens-ի վերահսկիչ խորհուրդը առաջարկել է աշխատել Ernst & Young-ի հետ[46]:

Փետրվարին KPMG-ի դեմ դատական գործ են հայցել հարավաֆրիկյան մի խումբ թոշակառուներ, ովքեր միլիոններ են կորցրել Leaderguard Spot Forex-ում (LSF) ներդրումներ կատարելիս (արտարժույթի ներդրումային սխեմա, որը ապահովում են KPMG-ին և Դանիայի Saxo Bank-ը)[47][48]:

Մարտին KPMG-ին մեղադրանք առաջադրեց New Century Financial կազմակերպությունը՝ «անպատշաճ և անխոհեմ գործելաոճ» ցուցաբերելու մեջ[49], իսկ KPMG-ը համաձայնեց վճարել 80 միլիոն դոլար՝ Xerox-ի բաժնետերերի՝ մանիպուլացված շահույթի մասին հաշվետվությունների պատճառով[50]։

Կանադայի եկամուտների գործակալությունը KPMG-ին մեղադրել է հարկերից խուսափելու սխեմաներին աջակցելու մեջ։ «Կանադայի եկամուտների գործակալությունը պնդում է, որ KPMG-ի հարկային հատվածն իրականում «խարդախություն» էր, որը նպատակ ուներ խաբելու հարկային մարմիններ»[51]:

Կանադայի եկամուտների գործակալությունը համաներում է առաջարկել KPMG-ի այն հաճախորդներին, որոնք բռնվել են Մեն կղզում հարկերից խուսափելու օֆշորային սխեմայում[52]:

Ապրիլին Դուբայի դատարանը KPMG-ին պարտավորեցրել է վճարել 850 միլիոն դիրհամ (մոտ 231 միլիոն ԱՄՆ դոլար) մի խումբ ներդրողների, ովքեր պնդել են, որ իրենք գումար են կորցրել KPMG-ի հաճախորդներից The Abraaj Group կազմակերպության վատ որակի աուդիտի պատճառով[53]:

Ապրիլին Մեծ Բրիտանիայի հաշվապահական հաշվառումը կարգավորող Ֆինանսական հաշվետվությունների խորհուրդը տուգանել է KPMG-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղին 1 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար) իր հաճախորդի՝ TheWorks.co.uk plc-ի 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պահանջները չկատարելու համար:

Ֆինանսական հաշվետվությունների խորհուրդը ապրիլին տուգանել է KPMG-ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղին 875,000 ֆունտ ստեռլինգով (մոտ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար)՝ իր հաճախորդի՝ Luceco ընկերության 2016 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պահանջները չկատարելու համար, մասնավորապես՝ գույքագրման ծախսերի սխալները[54]:

Հուլիսին KPMG-ի հոլանդական մասնաճյուղի ավելի քան 100 աշխատակիցներ ամեն տարի խաբել են իրենց քննությունների արդյունքները վերջին հինգ տարիների ընթացքում[55]։

Օգոստոսին KPMG-ի ավստրալական մասնաճյուղը մեղադրվել է ուռճացված հաշիվ-ապրանքագրեր ներկայացնելու և Ավստրալիայի պաշտպանության դեպարտամենտին չաշխատած ժամերի համար ևս վճար գանձելու մեջ: Հաղորդվում է, որ KPMG-ն այս գերատեսչությունից գանձել է 1,8 միլիարդ ավստրալիական դոլար (մոտ 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար) վերջին տասնամյակի ընթացքում[56]:

KPMG-ի աշխատանքը քննադատել են երեք տարածաշրջանային բանկերի աուդիտների մեջ, որոնք փլուզվեցին 2023 թվականին՝ Signature Bank, First Republic Bank և Silicon Valley Bank (SVB)[57][58]։

Մայքրոսոֆթի հարկերից խուսափումը

խմբագրել

2012թ.-ին KPMG-ն Microsoft-ի հետ գործարք կնքեց Պուերտո Ռիկոյի կառավարության հետ՝ 0% հարկային դրույքաչափի հնարավորություն ստանալու համար, ինչը թույլ էր տալիս Microsoft-ին վաճառել իր մտավոր սեփականությունը 85 հոգանոց տեղական գործարանին: Տարիներ պահանջվեցին, որպեսզի Ներքին եկամուտների ծառայությունը (անգլ.՝ The Internal Revenue Service (IRS)) բացահայտի սխեման[59]:

Հովանավորություն

խմբագրել
 
KPMG Europe-ի գլխամասային գրասենյակը Ֆրանկֆուրտի օդանավակայանի Squaire շենքում

Շվեդական անդամ ընկերությունը եղել է շվեդ բիաթլոնիստուհի և աշխարհի վեցակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական մեդալակիր Մագդալենա Ֆորսբերգի գլխավոր հովանավորը: Ֆորսբերգն իր մարզական կարիերային զուգահեռ աշխատում էր որպես հարկային խորհրդատու KPMG-ի՝ Սունդսվալ քաղաքում գտնվող գրասենյակում[60]:

2008 թվականի փետրվարին Ֆիլ Միքելսոնը, որը աշխարհի լավագույն գոլֆիստներից մեկն էր, կնքեց եռամյա հովանավորչական պայմանագիր KPMG-ի հետ: Որպես համաձայնագրի մաս, Միքելսոնը պետք է կրեր KPMG լոգոն իր հագուստի վրա մարզական բոլոր ելույթների ժամանակ[61]: Հովանավորությունը տևեց մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը, երբ երկու կողմերը փոխադարձաբար բաժանվեցին այն մեկնաբանություններից հետո, որոնցում Միքելսոնը Սաուդյան Արաբիային անվանեց «վախկոտ», բայց անտեսեց երկրի մարդու իրավունքները՝ ի շահ PGA Tour-ի[62]:

Կանադական ընկերությունը հովանավորում էր դահուկորդ Ալեքսանդր Բիլոդոն, ով 2010 թվականին Վանկուվերի Օլիմպիական խաղերում առաջին ոսկե մեդալը նվաճեց Կանադայի համար: Ալեքսանդրի հայրը հարկային մասնագետ է Մոնրեալի գրասենյակում [63][64]։

2014 թվականին KPMG և McLaren Technology Group կնքել են տասը տարվա ռազմավարական դաշինք՝ McLaren Applied Technologies-ի կանխատեսող վերլուծություններն ու տեխնոլոգիաները KPMG-ի աուդիտի և խորհրդատվական ծառայություններում կիրառելու համար: KPMG-ի լոգոտիպը տեղադրվել է McLaren F1 թիմի մեքենաների շարժիչի վրա [65][66]: KPMG-ն դադարեցրել է համագործակցությունը 2017 թվականին, և McLaren-ը նմանատիպ համագործակցության դաշինք մրցակից Deloitte հետ[67][68]:

2016 թվականից ի վեր KPMG-ն հանդիսանում է Բրեյն Բարի՝ Բուդապեշտում կազմակերպվող ապագայի ամենամյա փառատոնի ռազմավարական հովանավորը[69]։

Մրցանակներ

խմբագրել

2011 թվականին ընկերությունը զբաղեցրել է երկրորդ տեղը աշխարհի լավագույն աութսորսինգի խորհրդատուների ցանկում՝ հաշվի առնելով ընկերության փորձը, համաշխարհային հասանելիությունը[70][71]: Այդ նույն տարում ընկերությունը ընդգրկվեց Working Mother of Fame Hall-ում՝ 15 տարի պարգևատրելով որպես 100 լավագույն ընկերություններից մեկը աշխատող մայրերի համար[72]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Governance – KPMG Global». KPMG. 3 September 2020.
  2. «Who were K, P, M and G?» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 December 2008-ին. Վերցված է 31 October 2021-ին.
  3. 3,0 3,1 «Merger to Create World's Biggest Accounting Firm : Parent Firms of Peat Marwick and KMG Main Hurdman Reach an Agreement; Would Surpass Arthur Andersen». Los Angeles Times. 4 September 1986. Վերցված է 8 August 2020-ին.
  4. Curtis Jenkins Cornwell & Co: A Study in Professional Origins, 1816-1966, SVP Cornwell, Garland Publishing, 1991
  5. «KPMG History». KPMG. 13 September 2021.
  6. Grant, Julia (1995). New York State Society of Certified Public Accountants: Foundation of a Profession. Routledge. էջ 212. ISBN 978-0815322382.
  7. «Newspaper article». Pittsburgh Daily Post, Pittsburgh, Pennsylvania. 16 February 1914. էջ 11. Վերցված է 28 June 2016-ին.
  8. Family tree: Peat Marwick McLintock ICEAW
  9. «The forces of deinstiutionalisation and demise» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 4 August 2016-ին. Վերցված է 28 June 2016-ին.
  10. Note: KPMG derived from predecessor company founders: Piet Klijnveld, William Barclay Peat, James Marwick, and Reinhard Goerdeler.
  11. «Ernst & Young, KPMG Peat Marwick to merge New company would be largest accounting, consulting firm in world». The Baltimore Sun. 21 October 1997. Արխիվացված է օրիգինալից 13 April 2015-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  12. «KPMG Partners Vote For Ernst Merger». The New York Times. 22 December 1997. Վերցված է 5 September 2014-ին.
  13. «Accountancy merger off». BBC News. 13 February 1998. Վերցված է 5 September 2014-ին.
  14. «KMPG and Ernst call off $18bn accountancy mega-merger». The Independent. 14 February 1998. Վերցված է 5 September 2014-ին.
  15. «FTI Consulting Completes Acquisition of Dispute Advisory Services Business Of KPMG». FTI Consulting. 3 November 2003. Արխիվացված է օրիգինալից 22 March 2019-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  16. Lomas, Ulrika (26 June 2007). «KPMG Swiss Merger To Create Europe's Largest Accountancy Firm». Tax-News. Wolters Kluwer. Արխիվացված է օրիգինալից 8 May 2021-ին. Վերցված է 7 May 2021-ին.
  17. «Norway and Saudi Arabia to join KPMG Europe LLP». Consultant-news.com. 1 November 2010. Արխիվացված է օրիգինալից 20 March 2015-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  18. «Norway and Saudi Arabia to join KPMG Europe LLP». KPMG International. 30 November 2010. Արխիվացված է օրիգինալից 4 September 2014-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  19. «'Unconscious bias is utter crap': KPMG staff share shock at UK chair's Zoom comments». The Guardian (անգլերեն). 2021-02-11. Վերցված է 2021-02-12-ին.
  20. «KPMG UK appoints first female leaders in 150 years». BBC News (բրիտանական անգլերեն). 2021-02-12. Վերցված է 2021-02-12-ին.
  21. Marriage, Madison (11 February 2021). «KPMG appoints first female leaders in shake-up after Michael furore». Financial Times. Արխիվացված է օրիգինալից 10 December 2022-ին. Վերցված է 2021-02-12-ին.
  22. «KPMG's Mary O'Connor quits after being passed over for top UK job». Financial Times (բրիտանական անգլերեն). 2021-04-28. Վերցված է 2021-08-04-ին.
  23. Booth, James (November 29, 2021). «KPMG taps partners for extra cash ahead of £1bn Carillion claim». The Financial News. Վերցված է January 16, 2022-ին.
  24. «KPMG to cash in on tech funding boom with new venture». Sky News. 27 April 2022. Վերցված է 28 April 2022-ին.
  25. Putzier, Konrad (23 August 2022). «KPMG to Cut Manhattan Office Space in Move to New U.S. Headquarters at Hudson Yards». The Wall Street Journal. Վերցված է 24 August 2022-ին.
  26. «KPMG UK and Switzerland partners approve $4.4bm merger». Financial News. 24 May 2024. Վերցված է 25 May 2024-ին.
  27. Handelsregister des Kantons Zug Արխիվացված 29 Մարտ 2007 Wayback Machine (Registration Number CH-020.6.900.276-5)
  28. This is illustrated in the cases involving Parmalat where clients sought to hold Deloitte (the Swiss Verein) and Grant Thornton International (a UK company providing administrative services to its members) liable for the negligence of other member firms.
  29. «William B. Thomas». KPMG. Վերցված է 15 May 2018-ին.
  30. «All Your Profits Are Belong To Us». Above the law. 5 November 2014. Վերցված է 6 November 2014-ին.
  31. «Deloitte, KPMG have no licence to do audit work in India». Economic Times. 16 January 2009. Վերցված է 29 September 2018-ին.
  32. «SFIO names KPMG arm in Reebok chargesheet». The Indian Express. 29 September 2018. Վերցված է 29 September 2018-ին.
  33. «PwC and KPMG exit Russia and Belarus in wake of Ukraine invasion». Financial Times. 6 March 2022. Արխիվացված է օրիգինալից 10 December 2022-ին. Վերցված է 21 March 2022-ին.
  34. «KPMG delivers strong global revenues, reporting 14% growth in FY22». 13 December 2022. Վերցված է 13 December 2022-ին.
  35. «Governance». KPMG. 3 September 2020. Վերցված է 19 February 2022-ին.
  36. Your Planning Resource with Useful Tips and Techniques. John Wiley. 2008. էջ 308. ISBN 978-0787996611.
  37. «KPMG Named the Top Big Four Accounting Firm by CollegeGrad.com». CollegeGrad.com. 5 March 2008. Վերցված է 5 September 2014-ին.
  38. Lavelle, Louis. «Best Places to Launch a Career (2009)». Bloomberg Businessweek. Արխիվացված է օրիգինալից 11 October 2014-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  39. Jones, Adam (25 January 2012). «China headcount to overtake UK at top firms». Financial Times. Արխիվացված օրիգինալից 24 April 2012.{{cite news}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  40. «China headcount to overtake UK at top firms». The Baltimore Sun. 11 March 2003. Արխիվացված է օրիգինալից 5 September 2014-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  41. Taub, Stephen (12 October 2004). «KPMG Pays $115 Million to Settle Suit». CFO. Արխիվացված է օրիգինալից 3 July 2013-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  42. Margaret Cronin Fisk (7 October 2004). «KPMG to Pay $115 Mln to Settle Lernout & Hauspie Suit». Bloomberg. Վերցված է 8 September 2014-ին.
  43. «KPMG to Pay $456 Million for Criminal Violations in Relation to Largest-Ever Tax Shelter Fraud Case». US Department of Justice. August 29, 2005. Վերցված է January 23, 2022-ին.
  44. Hilzenrath, David S. (13 December 2006). «Fannie Sues KPMG for Approving Bad Numbers». The Washington Post. Վերցված է 8 September 2014-ին.
  45. Esterl, Mike (24 February 2007). «KPMG Germany's Failure to Spot Siemens Problems Raises Questions». The Wall Street Journal. Վերցված է 8 September 2014-ին.
  46. «Siemens Supervisory Board Proposes Ernst & Young As Auditors». Easybourse.com. 10 May 2012.(չաշխատող հղում)
  47. «South Africa: Pensioners Sue KPMG Mauritius». allafrica.com. Վերցված է 3 August 2022-ին.
  48. «Leaderguard investors to sue KPMG». www.fanews.co.za. Վերցված է 3 August 2022-ին.
  49. Bajaj, Vikas (26 March 2008). «Report Assails Auditor for Work at Failed Home Lender». The New York Times. Վերցված է 8 September 2014-ին.
  50. «Xerox, KPMG Settle Shareholder Suit». The Wall Street Journal. 28 March 2008. Վերցված է 8 September 2014-ին.
  51. «KPMG Offshore 'Sham' Deceived Tax Authorities, CRA Alleges». cbc.ca. 10 September 2015. Վերցված է 11 September 2015-ին.
  52. «Secret tax deal for wealthy KPMG clients sparked anger inside Canada Revenue Agency». CBC News. 8 March 2016. Վերցված է 9 March 2016-ին.
  53. Louch, Will (April 16, 2023). «Dubai court orders KPMG to pay $231mn for Abraaj fund audit failure». The Financial Times. Վերցված է April 16, 2023-ին.
  54. O'Dwyer, Michael (April 26, 2023). «KPMG fined £1mn over 'rudimentary' failures in TheWorks audit». The Financial Times. Վերցված է May 15, 2023-ին.
  55. Iacone, Amanda (July 17, 2023). «KPMG Netherlands Cheating Scandal Embroils Top Leaders, Staff». Bloomberg Tax. Վերցված է July 19, 2023-ին.
  56. Grigg, Angus (August 6, 2023). «Consulting firm KPMG overcharged Defence while raking in billions of dollars, whistleblowers say». Four Corners, ABC News. Վերցված է August 24, 2023-ին.
  57. Castonguay, Jack. «Don't Blame KPMG Audits for the Three Regional Bank Breakdowns». news.bloombergtax.com (անգլերեն). Վերցված է 14 May 2024-ին.
  58. «KPMG Gave SVB, Signature Bank Clean Bill of Health Weeks Before Collapse». WSJ. March 13, 2023. Վերցված է 14 May 2024-ին.
  59. Kiel, Paul (22 January 2020). «The IRS Decided to Get Tough Against Microsoft. Microsoft Got Tougher». ProPublica (անգլերեն). Վերցված է 2023-05-11-ին.
  60. «Från skott till skatt». Aftonbladet. 24 March 2002. Արխիվացված է օրիգինալից 9 June 2011-ին. Վերցված է 22 March 2010-ին.
  61. «Mickelson signs agreement with KPMG LLP». PGA Tour. 6 February 2008. Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին. Վերցված է 21 June 2015-ին.
  62. «Phil Mickelson offers apology for Super Golf League comments, will focus on 'the best interests of golf'». ESPN. 22 February 2022.
  63. Kirbyson, Geoff (April 2010). «Golden opportunity for KPMG and skier». The Bottom Line. Արխիվացված է օրիգինալից 8 September 2014-ին. Վերցված է 8 September 2014-ին.
  64. Newquist, Caleb (18 February 2010). «Alexandre Bilodeau Is KPMG Canada's Phil Mickelson». The Going Concern. Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին. Վերցված է 8 September 2014-ին.
  65. «McLaren unveils Honda-powered MP4-30». Eurosport (անգլերեն). 2015-01-29. Վերցված է 2023-06-11-ին.
  66. «KPMG & McLaren join forces to transform services». 21 November 2014. Վերցված է 24 February 2015-ին.
  67. Sweet, Pat (16 May 2017). «Deloitte takes pole position from KPMG for McLaren F1 technology». www.accountancydaily.co (անգլերեն). Վերցված է 2023-06-11-ին.
  68. Medland, Dina (May 15, 2017). «Deloitte And McLaren Join Forces To Build Data-Driven Business Products». Forbes (անգլերեն). Վերցված է 2023-06-11-ին.
  69. «Brain Bar 2016». 2 June 2016.
  70. «Awards and Rankings – KPMG – CN». 27 July 2016. Արխիվացված է օրիգինալից 4 November 2015-ին. Վերցված է 16 November 2016-ին.
  71. «IOAP 2011 Worlds Best Outsourcing Advisors». Արխիվացված է օրիգինալից 2 October 2014-ին. Վերցված է 5 September 2014-ին.
  72. «Working Mother 100 Best Companies for 2011 Press Release». Working Mother. 15 September 2011.

Արտաքին հղումներ

խմբագրել

Official website

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «KPMG» հոդվածին։