[go: nahoru, domu]

«Հրեաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 110.
 
==== Հրեաների խմբեր ====
* [[Աշկենազներ|<big>Աշքենազներ</big>]]՝ ձևավորվել է Կենտրոնական [[Եվրոպա]]յում։ Քանակը՝ 8-11.2 մլն։ Ապրում են [[Իսրայել]]ում, [[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում, [[ԱՄՆ]]-ում, [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Ռուսաստան]]ում, [[Ուկրաինա]]յում, Բելառուսում, Հոլանդիայում, Սկանդինավյան և շատ այլ երկրներում։ Կենցաղային լեզուն յիդիշն է (Իսրայելում՝ եբրայերենը, Ռուսաստանում՝ ռուսերենը)։ Անունը ծագում է միջնադարյան Գերմանիայի «Աշքենազ» սեմական անունից, որն ընկալվում էր [[Հաբեթ]]ի թոռ Աշքենազի ժառանգների տարածման երկիր։
 
20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։
 
* <big>Միզրահներ</big> ({{lang|he|מזרחים}}, միզրահիմ՝ ''Արևելքում ապրողներ'')՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, [[բուխարա]]յի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
*<big>Սեֆարդներ</big> ({{lang-he|'''סְפָרַדִּים'''}} ''սֆարադիմ'') Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
*<big>Սամարացիներ</big> ({{lang-he|שומרונים}} ''շոմրոնիմ'') Քանակը՝ 720 մարդ (2008 թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են [[Թորա]]ն և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
*<big>Բնեյ Մենաշե</big> ([[եբրայերեն]] בני מנשה ''Մենաշեի զավակներ'') Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
*<big>Բեթա Իսրայել</big> ([[եբրայերեն]] בֵּיתֶא יִשְׂרָאֵל ''Իսրայելի տուն'') Մինչև հայրենադարձվելը [[Եթովպիա]]յում ապրած հրեաներ։
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հրեաներ» էջից