[go: nahoru, domu]

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948-ն վերածնված[փա՞ստ] հրեական Իսրայել երկրում։ Քանակը 12-ից 14 միլիոն է, որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Հրեաներ
Ընդհանուր քանակ

13.400.000[փա՞ստ]

Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 6.155.000[փա՞ստ]
Իսրայել Իսրայել 5.726.100[փա՞ստ]
Ֆրանսիա Ֆրանսիա 492.000[փա՞ստ]
Կանադա Կանադա 373.000[փա՞ստ]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 297.000[փա՞ստ]
Ռուսաստան Ռուսաստան 228.000[փա՞ստ]
Արգենտինա Արգենտինա 185.000
Գերմանիա Գերմանիա 120.000[փա՞ստ]
Ուկրաինա Ուկրաինա 103.600[փա՞ստ]
Բրազիլիա Բրազիլիա 96.000[փա՞ստ]
Ավստրալիա Ավստրալիա 90.000[փա՞ստ]
Հունգարիա Հունգարիա 85.000[փա՞ստ]
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 72.000
Բելառուս Բելառուս 70.000[փա՞ստ]
Մեքսիկա Մեքսիկա 40.000[փա՞ստ]
Բելգիա Բելգիա 31.200[փա՞ստ]
Նիդերլանդներ Նիդերլանդներ 30.000[փա՞ստ]
Իտալիա Իտալիա 28.600[փա՞ստ]
Եթովպիա Եթովպիա 26.200[փա՞ստ]
Իրան Իրան 25.000[փա՞ստ]
Չիլի Չիլի 20.700[փա՞ստ]
Ուրուգվայ Ուրուգվայ 18.000[փա՞ստ]
Շվեդիա Շվեդիա 18.000[փա՞ստ]
Թուրքիա Թուրքիա 17.800[փա՞ստ]
Ադրբեջան Ադրբեջան 16.000[փա՞ստ]
Իսպանիա Իսպանիա 12.000[փա՞ստ]
Լատվիա Լատվիա 10.000[փա՞ստ]
Ավստրիա Ավստրիա 9.000[փա՞ստ]
Վրաստան Վրաստան 8.400[փա՞ստ]
Դանիա Դանիա 6.400[փա՞ստ]
Հայաստան Հայաստան 3.000[փա՞ստ]
Էստոնիա Էստոնիա 1.800[փա՞ստ]
Լեզու(ներ)
Եբրայերեն
Հավատք(ներ)
Հուդայականություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ասորիներ - Արաբներ

Հրեաների խմբերը

20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։

  • Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
  • Սեֆարդներ (եբրայերեն՝ סְפָרַדִּיםսֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
  • Սամարացիներ (եբրայերեն՝ שומרוניםշոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
  • Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
  • Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։

Արտաքին հղումներ

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA