[go: nahoru, domu]

Հրեաներ (եբրայերեն՝ יְהוּדִים եհուդիմ)՝ սեմական ծագումով ազգ է, որի արմատները գնում են Հին Իսրայելի և Հրեաստանի բնակչությանը։ Ապրում են շատ երկրներում և հատկապես 1948 թ․-ին պետություն հռչակված Իսրայելում։ Քանակը 12-ից 14 միլիոն է[փա՞ստ], որից 40%-ը բնակվում է Իսրայելում, իսկ 35%-ը ԱՄՆ-ում։ Հրեաների կրոնը ավանդաբար հուդայականությունն է։ Իսրայելի պետական լեզուն եբրայերենն է (իվղիթը) (սեմական լեզվաընտանիք), վերածնված XIX դարում։ Տարբեր երկրներում կան սպեցեֆիկ հրեական լեզուներ, որոնցից ամենախոշորը յիդիշն է (հնդեվրոպական լեզվաընտանիքի գերմանական խումբ)։ Ժամանակակից ինքնանունը եբր. יְהוּדִים, եհուդիմ; յիդիշ ייִדן, (յ) իդն; լադինո ג׳ודיוס, ջուդիոս։ Հին ինքնանունը եղել է բնեյ-Յիսրաէլ - Իսրայելի (Հակոբի) որդիներ։

Հրեաներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Ֆրանսիա Ֆրանսիա
Կանադա Կանադա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ռուսաստան Ռուսաստան
Արգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ուկրաինա Ուկրաինա
Բրազիլիա Բրազիլիա
Ավստրալիա Ավստրալիա
Հունգարիա Հունգարիա
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Բելառուս Բելառուս
Մեքսիկա Մեքսիկա
Բելգիա Բելգիա
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Իտալիա Իտալիա
Եթովպիա Եթովպիա
Իրան Իրան
Չիլի Չիլի
Ուրուգվայ Ուրուգվայ
Շվեդիա Շվեդիա
Թուրքիա Թուրքիա
Ադրբեջան Ադրբեջան
Իսպանիա Իսպանիա
Լատվիա Լատվիա
Ավստրիա Ավստրիա
Վրաստան Վրաստան
Դանիա Դանիա
Հայաստան Հայաստան
Էստոնիա Էստոնիա
Լեզու(ներ)
Եբրայերեն
Հավատք(ներ)
Հուդայականություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Ասորիներ - Արաբներ

Հրեաների խմբերը

20-րդ դարի վերջի տվյալներով աշքենազները կազմում են աշխարհի հրեաների մեծամասնությունը՝ 80%։ Բուն Իսրայելում կազմում են հրեական բնակչության համարյա կեսը։

  • Միզրահներ (מזרחים, միզրահիմ՝ Արևելքում ապրողներ)՝ Մերձավոր Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում ապրած և ապրող հրեաների հավաքական անունն է։ Քանակը՝ 4 մլն։ Ապրում են Իսրայելում, բոլոր արաբական երկրներում, Իրանում, Միջին Ասիայում, Քուրդիստանում, Վրաստանում, Հայաստանում (հայկական հրեաները խառնվել են հայերի հետ)։ Հիմա Հայաստանում ապրում է մոտավորապես 6000 հրեա, որոնք աշքենազներ են։ Միզրահների խմբի մեջ են մտնում արաբահրեաները, պարսկահրեաները, վրացահրեաները, բուխարայի հրեաները, լեռնային հրեաները, հնդկական հրեաները և քրդական հրեաները։
  • Սեֆարդներ (եբրայերեն՝ סְפָרַדִּיםսֆարադիմ) Քանակը՝ 1.5-2 մլն։ Ապրում են Իսրայելում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլն։ Լեզուն լադինոն է (սեֆարդերենը) և եբրայերենը (Իսրայելում)։ Ձևավորվել են Պիրենեյան թերակղզում։ Անունը ծագում է Իսպանիայի հետ նույնացվող Սֆարադ տեղանունից։
  • Սամարացիներ (եբրայերեն՝ שומרוניםշոմրոնիմ) Քանակը՝ 720 մարդ (2008թ.)։ Լեզուն եբրայերենն է։ Սրբազան գրքերն են Թորան և Հեսու Նավեի գիրքը։ Ապրում են Թել Ավիվի արվարձանում և Նևե Քեդեմ գյուղում։
  • Բնեյ Մենաշե (եբրայերեն בני מנשה Մենաշեի զավակներ) Հնդկաստանի Մանիպուր և Միզորամ նահանգների միզո, կուկի և չին ազգությունների ներկայացուցիչներն են, ովքեր հայտարարել են, որ Մենաշեի ժառանգներ են սկսել են դավանել հուդայականություն։ Ապրում են Իսրայելում։ Լեզուն եբրայերենն է։ Ապրում են Հնդկաստանում և Իսրայելում։ Քանակն ավելի քան վեց հազար է։
  • Բեթա Իսրայել (եբրայերեն בֵּיתֶא יִשְׂרָאֵל Իսրայելի տուն) Մինչև հայրենադարձվելը Եթովպիայում ապրած հրեաներ։

Արտաքին հղումներ