[go: nahoru, domu]

YouTube Create

1 մլն+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
Ծնողական վերահսկողություն
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

Բարձրացրեք ձեր տեսանյութերը նոր մակարդակի վրա YouTube Create-ի միջոցով, որը YouTube-ի պաշտոնական տեսախմբագրիչն է։ Ավելացրեք ֆիլտրեր ու էֆեկտներ, անհատույց երաժշտություն, ուղեկցող ձայներ, ավտոմատ ենթագրեր ու ավելին, և հեշտությամբ ստեղծեք տպավորիչ և հետաքրքիր տեսանյութեր՝ առանց խմբագրման բարդ գործիքներ օգտագործելու։

Տեսանյութերի խմբագրման հարմար գործիքներ
• Հեշտությամբ համատեղեք տեսանյութերը, լուսանկարներն ու աուդիո բովանդակությունը
• Կտրեք, սեղմեք և եզրատեք տեսահոլովակները
• Ընտրեք 40+ անցումներից մեկը՝ ձեր հոլովակները սահուն կերպով միավորելու համար
• Արագացրեք կամ դանդաղեցրեք ձեր տեսանյութերը

Տեսանյութերի խմբագրման կատարելագործված գործառույթներ
• Ավտոմատ ավելացրեք ենթագրեր ձեր տեսանյութերին ընդամենը մեկ հպումով (հասանելի է որոշակի լեզուներով)
• Հեշտությամբ հեռացրեք ավելորդ ֆոնային աղմուկը աուդիո մաքրման գործիքի միջոցով
• Հեռացրեք տեսանյութի ֆոնը կտրման էֆեկտի միջոցով

Երաժշտություն և աուդիո
• Աշխուժացրեք ձեր տեսանյութերը հազարավոր անհատույց ձայնային էֆեկտների և երաժշտական կատարումների օգնությամբ
• Գտեք սաունդթրեքի ռիթմը և հեշտությամբ համաժամացրեք հոլովակի տեսողական և երաժշտական բովանդակությունը համապատասխանեցման գործառույթի օգնությամբ
• Ձայնագրեք ուղեկցող ձայներ տեսանյութերի համար անմիջապես հավելվածում

Ֆիլտրեր և էֆեկտներ
• Լավացրեք գույնը՝ ճշգրտելով հագեցումը, պայծառությունը և այլն
• Ստեղծեք ձեր ուզած տրամադրությունը կարգավորելի ֆիլտրերի օգնությամբ
• Ընտրեք զանազան էֆեկտներից մեկը՝ ձեր տեսանյութերն ավելի հագեցած դարձնելու համար

Կպչուկներ և տառատեսակներ
• Սանձազերծեք ձեր ստեղծագործական ներուժը հարյուրավոր տառատեսակների և անիմացիոն տեքստային էֆեկտների օգնությամբ
• Դարանից ընտրեք ձեր ոճին համապատասխան կպչուկներ, GIF ֆայլեր և էմոջիներ

Ձևաչափեք և կիսվեք
• Դարձրեք տեսանյութերի ձևաչափը ուղղահայաց, հորիզոնական կամ քառակուսի և կիսվեք դրանցով
• Հեշտությամբ վերբեռնեք տեսանյութեր անմիջապես ձեր YouTube ալիք և կիսվեք դրանցով ձեր լսարանի հետ
Վերջին թարմացումը՝
29 մյս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Հավելվածների օգտագործման պատմություն և Տեղեկություններ հավելվածի և դրա արդյունավետության մասին
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Դուք կարող եք այս տվյալները ջնջելու հարցում ուղարկել

Ինչ նոր բան կա

YouTube Create-ը ներկայումս բետա փորձարկման փուլում է։ Այն հասանելի է միայն Android 8.0 և ավելի նոր տարբերակով աշխատող և առնվազն 4 ԳԲ օպերատիվ հիշողություն ունեցող հեռախոսներում։ Մենք կշարունակենք բարելավել այն և ավելացնել նոր գործառույթներ։