[go: nahoru, domu]

Կենդանի գրադարձում

3,8
155 հզր կարծիք
1 մլրդ+
Ներբեռնումներ
Տարիքային սահմանափակումներ
PEGI 3
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ
Սքրինշոթ

Հավելվածի մասին

«Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածը լսողության խնդիրներ ունեցող մարդկանց օգնում է Android հեռախոսով կամ պլանշետով հեշտությամբ զրուցել և տեղեկանալ շրջակայքի ձայների մասին։

Ժամանակակից սարքերի մեծ մասում դուք կարող եք օգտագործել այդ ծառայությունը՝ կատարելով հետևյալ քայլերը․
1. Բացեք սարքի «Կարգավորումներ» հավելվածը։
2. Սեղմեք Հատուկ գործառույթներ > «Կենդանի գրադարձում» կամ «Ձայների մասին ծանուցումներ» (կախված այն բանից, թե որ հավելվածն եք ուզում բացել)։
3. «Հատուկ գործառույթներ» կոճակի, ժեստի կամ «Արագ կարգավորումներ» ընտրացանկի միջոցով (https://support.google.com/accessibility/android/answer/7650693) գործարկեք «Կենդանի գրադարձում» հավելվածը կամ «Ձայների մասին ծանուցումներ» գործառույթը։

Ձայների մասին ծանուցումներ
• Ստացեք ծանուցումներ ռիսկային և անձնական իրադարձությունների (օր․՝ շչակի, ծխի ազդանշանիչի կամ երեխայի ձայների) մասին՝ հիմնվելով ձեր տան ձայների վրա։
• Ավելացրեք հատուկ ձայներ, որպեսզի ծանուցումներ ստանաք, երբ ձեր կենցաղային սարքերն ազդանշան արձակեն (օր․՝ երբ վառարանի ժամաչափի ժամանակը լրանա)։• Ստացեք ծանուցումներ թարթող լույսի և թրթռոցի օգնությամբ ձեր հեռախոսին կամ կրելի սարքին։
• Ցանկի տեսքով ցուցադրման շնորհիվ կարող եք դիտել ձեր շրջակայքում տեղի ունեցած իրադարձությունների պատմությունը (այս պահին՝ մինչև 12 ժամ)։

Գրադարձում իրական ժամանակում
• Խոսքն իրական ժամանակում վերածվում է տեքստի ավելի քան 80 լեզուներով և բարբառներով։
• Ավելացրեք բառեր, որոնք հաճախ եք օգտագործում, օրինակ՝ հատուկ անուններ և կենցաղային իրերի անվանումներ։
• Սարքը կարգավորեք այնպես, որ երբ խոսք գնա ձեր մասին, այն թրթռա։
• Պատասխանեք ձեր զրուցակիցներին՝ մուտքագրելով տեքստ։ Շարունակական զրույցի համար մուտքագրեք տեքստը սարքի ստեղնաշարով։ Տեքստը մուտքագրելիս դուք տեսնում եք զրուցակցի գրադարձված խոսքը։
• Ձայնի ավելի լավ ընկալման համար օգտագործեք լարով և անլար (Bluetooth) ականջակալների արտաքին խոսափողները, ինչպես նաև USB-ի միջոցով միացվող խոսափողները։

Գրադարձումների հետագա օգտագործում
• Գրադարձված տեքստը մինչև 3 օր կարող եք պահել ձեր սարքում։ Պահված գրադարձումները 3 օր կմնան ձեր սարքում, և դուք կկարողանաք օգտագործել դրանք այլ տեղերում։ Ըստ կանխադրման՝ գրադարձումները չեն պահվում։
• Որոնեք պահված զրույցների գրադարձված տեքստերում։
• Հպեք և պահեք գրադարձված տեքստը՝ պատճենելու և տեղադրելու համար։

Պահանջներ
• Android 6.0 (Marshmallow) և ավելի նոր տարբերակներ։

«Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածը ստեղծվել է Գալոդետի համալսարանի հետ համատեղ, որը մասնագիտանում է խուլ և լսողության խնդիրներ ունեցող ուսանողների կրթության բնագավառում։

Միացեք Google-ի հատուկ գործառույթների ծրագրի համայնքին (https://groups.google.com/forum/#!forum/accessible)՝ կարծիք հայտնելու և թարմացումներ ստանալու համար։ «Կենդանի գրադարձում և ձայների մասին ծանուցումներ» հավելվածն օգտագործելու հետ կապված օգնության համար դիմեք մեզ այստեղ՝ https://g.co/disabilitysupport։

Անհրաժեշտ թույլտվություններ
Խոսափող․ Կենդանի գրադարձմանն անհրաժեշտ է խոսափողի օգտագործման թույլտվություն՝ խոսքը տեքստի վերածելու համար։ Գրադարձված խոսակցությունների ձայնագրությունները չեն պահպանվում։ Ձայների մասին ծանուցումներն օգտագործում են խոսափողը՝ ձայները գրանցելու համար։ Ձայները հեռացվում են մշակման ավարտից հետո։
Հատուկ գործառույթների ծառայություն․ քանի որ այս հավելվածը հատուկ գործառույթների ծառայություն է, այն կարող է հետևել ձեր գործողություններին։
Ծանուցումներ․ Ձայների մասին ծանուցումների գործառույթներին անհրաժեշտ է ծանուցումներ ուղարկելու թույլտվություն՝ ձեզ ձայների մասին ծանուցելու համար։
Մոտակա սարքեր. «Կենդանի գրադարձում» հավելվածին անհրաժեշտ է Մոտակա սարքերի հասանելիություն՝ ձեր Bluetooth սարքերին միանալու և դրանցում ներկառուցված խոսափողն օգտագործելու համար։
Վերջին թարմացումը՝
12 հնս, 2024 թ.

Տվյալների պաշտպանություն

Անվտանգությունը որոշվում է նրանով, թե ինչպես են մշակողները հավաքում և փոխանցում ձեր տվյալները։ Տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովումը կախված է հավելվածի օգտագործումից, օգտատիրոջ տարիքից և բնակության երկրից։ Այս տեղեկությունները տրամադրվել են մշակողի կողմից և ժամանակի ընթացքում կարող են թարմացվել։
Երրորդ կողմերին տվյալներ չեն փոխանցվում
Իմացեք ավելին, թե ինչպես են մշակողները հայտարարում տվյալների փոխանցման մասին
Այս հավելվածը կարող է հավաքել նշված տեսակի տվյալներ
Անձնական տվյալներ, Աուդիո ու ևս 3
Տվյալները փոխանցվելիս գաղտնագրվում են
Տվյալները հնարավոր չէ ջնջել
Անվտանգությունը ստուգվում է անկախ փորձագետների կողմից

Գնահատականներ և կարծիքներ

3,8
152 հզր կարծիք

Ինչ նոր բան կա

• Մենք բարելավել ենք «Ձայների մասին ծանուցումներ» գործառույթը։