գիրք
Արտաքին տեսք
Հայերեն
Գոյական
ՄՀԱ: []
- ՄՀԱ՝ [ɡiɾkʰ]
վանկեր՝ գիրք
- տպագրված (հնում նաև ձեռագիր) աշխատություն, երկ, իրար կարված ու կազմված թերթերի ձևով
- առհասարակ փոքր ի շատե ընդարձակ ծավալով գրվածք, երկ
- գրքի նման կազմված թերթեր, գրելու, գրանցումների համար մատյան
- մեծածավալ երկի, աշխատության բաժանումներից յուրաքանչյուրը, մաս
- պատմություն (փխբ․)
- (անասն․) հազարաթերթիկ, որոճողների բազմախցիկ ստամոքսի ոչ գեղձային բաժին, որը տեղակված է ցանցի և շրդանի միջև
Հոմանիշներ
[խմբագրել]- երկ, երկասիրություն, աշխատություն, աշխատասիրություն, սոփեր (հնց․), սև ու սպիտակ (ծածկ.)
- մատյան, հաշվեմատյան, դավթար (բրբ․)
- ձեռնարկ, դասընթաց, գիրք (ժղ․)
Արտահայտություններ
[խմբագրել]- գրքի բլոկ - տպագրված գրքի ծալված և իրար միացրած (կարած կամ կպցրած) մամուլները, կազմի կամ շապիկի մեջ դնելու համար
- գրքի շապիկ - գրքի շապիկ, բրոշյուրած գրքի թղթե ծածկույթ՝ շապիկ
- գրքի պալատ - կենտրոնական (միութենական և հանրապետական) մատենագիտական հաստատություն ԽՍՀՄ-ում
- գրքով շարժվել - գրվածին, օրենքին հետևել, օրենքով շարժվել
- գրքում մնալ - գրածը, որոշվածը չկենսագործվել
- գիրք ձեռ(ք)առնել - գրերով կամ գրային այլ նշաններով գրվածը կամ տպագրածը ընկալել, գրած կամ տպագրած որևէ բան վերարտադրել բարձրաձայն կամ լուռ, ընթերցել
- արտասանել, անգիր ասել
- վերծանել
- դասախոսել, զեկուցել
- սովորել, ուսանել
Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Հովհաննես Մակարյան, Կիմ Աբելյան, Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան, Երևան, «Ստամպա», 2002 — 256 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Պահանջվում է արտասանություն
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Հայերեն բառեր անասնաբուժական իմաստով
- Հայերեն բառեր հնացած իմաստով
- Հայերեն բարբառային բառեր
- Հայերեն բառեր ժողովրդական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Անասնաբուժական կլինիկական տերմինների բացատրական բառարան» գրքից