[go: nahoru, domu]

Jump to content

ճյուղ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ճիւղ

վանկեր՝ ճյուղ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Սկզբնական իմաստը կապված է ճեղել, ճղել, ճեղքել ձևերի հետ, բայց սրանք էլ հավաստի ստուգաբանություն չունեն։ Հնդեվրոպական *gol (հայերեն կողր), *gei- «ծլել, բողբոջել» (հայերեն ծիւղ, ծիղ, ծեղ) հեռու են հնչյունապես։

Գոյական

  1. ծառի կամ թփի բնից աճած կողմնային ոստ
  2. (փխբ․) մայր գետի մեջ թափվող գետակ, վտակ
  3. որևէ բանի գլխավոր ուղղությունից շեղվող՝ բաժանվող՝ ոչ հիմնական կողմնային մաս՝ հատված՝ շարունակություն ◆ Լեռան՝ երկաթուղու՝ ճանապարհի ճյուղ:
  4. մազերի հյուսակ, հյուսած մազերի փունջ
  5. որևէ գիտության առանձին բնագավառ, գիտակարգ
  6. արտադրության առանձին բնագավառ
  7. տոհմաբանական գիծ, մի տոհմից առաջացած սերունդներից յուրաքանչյուրը
  8. մեկ կենտրոնական հիմնարկության զանազան վայրերում գտնվող կամ զանազան բնագավառներ ներկայացնող բաժանմունքներից յուրաքանչյուրը
  9. (լեզվբ․) որոշ կարգի ընդհանրություննրով բնորոշվող մեկ ընտանիքի լեզուների կամ մեկ լեզվի բարբառների խումբ
  10. (փխբ․), (բնստ․) ժողովրդի՝ բազմության հատված
  11. բաժանմունք, բաժին (հիմնարկության)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ոստ, ողեշ, շառավիղ, շիվ, ընդյուղ, (դալար) շյուղ, շիղ, ճյուղ, մորճ, ճյուղք (ժղ․) (ծառի կամ թփի)
  2. մոլ, կնճակ, կողր (բնին բուսած)
  3. կրկուտ (չոր, մանր)
  4. ստեղն, թև (ջահի)
  5. գեհ, բեր (ոչխարի հոտի մի մաս)
  6. տե՛ս վտակ
  7. տե՛ս հյուսակ
  8. ասպարեզ, բնագավառ, մարզ, ոլորտ, գիտաճյուղ, առարկա, դասընթաց
  9. տե՛ս տոհմագիծ, զարմ
  10. տե՛ս մասնաճյուղ
  11. տե՛ս բաժանմունք
  12. տե՛ս բաժին
  13. տե՛ս բարբառախումբ

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]