Ռ․ Կարպ և ուրիշներ), «Վիրու» հյուրանո– ցը (1972, ճարտ–ներ՝ Սեպմանն, Վ․ Տամմ և ուրիշներ), Ռադիոյի տունը (1972, ճարտ–ներ՝ Ա․ էյգի, Ցու․ Ցաամա), Առա– գաստային սպորտի կենտրոնը (1980, ճարտ–ներ՝ Ա․ Հ․ Լոովեեր, Ա․ Ռայդ, Սեպմանն U ուրիշներ)։ Տ–ի հոցակառույց– ներից են Վ․ Ի․ Լենինի (1950, քանդա– կագործ՝ Ն․ Վ․ Տոմսկի, ճարտ․ Ա․ Կոտլի), Մ․ ի․ Կալինինի (1950․ քանդակագործ՝ Ա․ Կաազիկ, ճարտ․ Ա․ Սլաս) արձանները, «Սովետական իշխանության համար պայ– քարած մարտիկներին» (1-ին հերթը՝ բրոնզ–դոլոմիտ, 1975, քանդակագործ՝ Մ․ վարիկ, ճարտ․ Ա․ Մուրդմաա և ուրիշ– ներ) հուշահամալիրը են։ Գրկ․ Брунс Д․ В․, Таллин сегодня и завтра, Таллин, 1964; Брунс Д․, К а н- гропоол Р․, Таллин, художественные памятники XIЦ–XX вв․, Л․–М․, 1971; Ис– тория Таллина, пер․ с эст․, Таллин, 1972․
ՏԱԼԿ (արաբերեն՝ talg), միներալ շեր– տավոր սիլիկատների ենթախմբից։ Քիմ․ կազմը՝ Mg3[Si4Oio](OH)2։ Բյուրեղա– գիտական համակարգը մոնոկլինային է; Առաջացնում է թեփուկավոր, խիտ ագրե– գատներ, սակավ՝ անկանոն բյուրեղներ։ Անգույն է կամ տարբեր երանգներով։ Փայլը՝ սադափի։ Կարծրությունը՝ 1, խտու– թյունը՝ 2580–2830 կգ/մ3։ Շոշափելիս ճարպոտ է։ Թերթերը ճկուն են, բայց առաձգական չեն։ Արդյունք է գերհիմքա– յին ապարների հիդրոթերմալ փոփոխու– թյան։ Սովորաբար հանդիպում է սիլի– կահողային դոլոմիտներում։ ՍՍՀՄ–ում հայտնի է Միջին Ուրալում, Արլ․ Ատյա– նում, արտասահմանում՝ Կանադայում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում։ Կիրառվում է արդյունաբերության տարբեր ճյուղերում (ռետինի, թղթի, պարֆյումերիայի, կոս– մետիկայի են)։
ՏԱԼՄԱ (Talma) Ֆրանսուա ժոզեֆ (1763-1826), ֆրանսիացի դերասան։ Ավարաել է Փարիզի Դեկլամացիայի և երգեցողության թագավորական դպրոցը, 1787 թվականին առաջին ելույթն ունեցել «Կոմեդի ֆրանսեզ»-ում։ 1806 թվականից՝ Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական դասարանի պրոֆեսոր։ Տալմայի գաղափարա–գեղարվեստական հայացքները ձեավորվել են ֆրանսիական և անգլիական լուսավորիչների ազդեցությամբ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության առաջին օրերից Տալման ձգտել է թատրոնը դարձնել նրա գաղափարների տարածողը։ 1791 թվականին գլխավորել է հեղափոխականորեն տրամադրված դերասաններին, որոնք հեռանալով «Կոմեդի ֆրանսեզ»-ից հիմնադրել են «Հանրապետության թատրոն»-ը։ Հենրի VIII-ի, Լասալի (Շենիեի «Հենրի VIII», «ժան Կալաս կամ Դաս դատավորներին»), Մուցիոս Սցեվոլայի (Լանսիվալի «Մուցիոս Սցեվոլա») և այլ կերպարներ Տալմայի մեկնաբանությամբ անձնավորել են մոլեռանդության և բռնակալության դեմ մարդասիրական գաղափարների համար պայքարողների արիությունը։ Լինելով կլասիցիստական ողբերգության դերասան, խաղի մեջ մտցրել է հուզականություն, զգացմունքայնություն՝ խախտելով կլասիցիզմի վերացական ընդհանրացվածությունը։ Յակոբինյան դիկտատուրայի պարտությունից հետո, 1799 թվականին Տալմա վերադարձել է «Կոմեդի ֆրանսեզ»։ Նրա ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել Շեքսպիրի ողբերգությունների (ժ․ Ֆ․ Դյուսիի մշակմամբ) հերոսները՝ Մակբեթ, Օթելլո, Համլետ («Մակբեթ», «Օթելլո», «Համլետ»)։
ՏԱԼՅԱՆ Շարա Մկրտչի [16(28)․7․1893, Թիֆլիս–7․11․1965, Երևան], հայ սովե– տական երգիչ (տենոր, հետագայում՝ բա– րիտոն), թատերական ու երաժշտական– հասարակական գործիչ։ ՀԱԱՀ ժող․ ար– տիստ (1939)։ Սովորել է Թիֆլիսի Ներ– սիսյան դպրոցում (1901 – 13), աշա– կերտել Գ․ Սյունուն և Ա․ Մելիքյանին։ Վաղ հասակից մեներգել է դպրոցի երգ– չախմբում, 1911-ից հանդես եկել մենա– կատարումներով։ 1912-ին Ա․ Տիգրանյանի «Անուշ» օպերայի առաջին ներկայացմանը (Ալեքսանդրապոլ) կատարել է Աարոյի դերերգը, մնալով այնուհետե այդ դերի չգերազանցված կատարող։ 1913–16-ին որպես երգեցողության ուսուցիչ և խմբա– վար աշխատել է Սուրբ Ւսսչ քաղաքում (այժմ՝ Բուդյոնովսկ, Ստավրոպոլի երկ– րամասում)։ 1916–17-ին սովորել է Պե– տերբուրգի կոնսերվատորիայում (Ս․ Ի․ Գաբելի դասարան), երգել տեղի հայկ․ եկեղեցու խմբում։ Ապա Թիֆլիսի, Բա– թումի, Երևանի ու Անդրկովկասի այլ քաղաքների հայ թատեր․ փոքր, երբեմն իր իսկ ստեղծած խմբերում հանդես է եկել որպես երգիչ–դերասան։ 1924-ին կազմակերպել և ղեկավարել է Լենինակա– նի հայկ․ օպերա–օպերետային խումբը (Հ․ Դանիելյանի, Լ․ Իսեցկու, Ա․ Մելիք– Փաշաևի մասնակցությամբ)։ 1927-ից բնակվել է Երևանում, ստեղծել «Հա; աշուղներ* անսամբլը։ Մասնակցել է Երե– վանի օպերային և Երաժշտական կոմե– դիայի թատրոնների հիմնադրմանը, կազ– մակերպել և 1938–41-ին ղեկավարել է Սայաթ–Նովայի անվան հայկական գու– սանական երգի, անսամբչը։ Տ․ հայ ազգ․ երգեցողության ականավոր վարպետնե– րից է։ Լինելով աշուղական տոհմի ծնունդ (աշուղ Քամալիի թոռնորդին, Շերամի հորեղբոր թոռը, Զամալու որդին), նա մանուկ հասակից դաստիարակվել է համ– բավավոր վարպետների, այդ թվում իր հորաքրոջ ամուսնու՝ աշուղ Ջիվանու ստեղծագործական միջավայրում։ Մեծ է նրա ծառայությունը հայ աշուղական երգե– րը և դրանց կատարման ոճը սերունդնե– րին փոխանցելու գործում։ Տ․(Մ․Աղայանի հետ) գրի է առել, կազմել ու խմբագրել Սայաթ–Նովայի (Ե․, 1946, 1963) և հավա– քել ու կազմել Ջիվանու (Ե․, 1955) երգերի առաջին նոտային ժողովածուները։ Սա– յաթ–Նովայի, Շիրինի, Ջիվանու և այլոց դասական երգերի նրա կատարումներն առանձնանում են հայ աշուղական ոճի տպավորիչ բնորոշությամբ՝ բանաստեղ– ծական բառի ու բովանդակության վառ դրսևորումով, բազմաբնույթ մեղեդիների ցայտուն հնչողությամբ ու հուզականու– թյամբ։ Նույնքան բնորոշ ու արտահայ– տիչ են Տ–ի՝ հայ գյուղական ու քաղաքա– յին ժող․ երգերի, միջնադարյան տաղերի, ինչպես և սովետահայ կոմպոզիտորների երգերի կատարումները, որոնք նշանա– կալից տեղ են գրավել նրա երգացանկում։ 1933–54-ին Տ․ եղել է Երևանի օպերային թատրոնի մեներգիչ, հանդես եկել նաև մենահամերգներով։ Նա հիմնովին տիրա– պեւոել է եվրոպ․ վոկալ արվեստին ու բեմական վարպետությանը։ Ունենալով լայն ձայնածավալի հնչեղ ու ճկուն ձայն, արդեն 1924-ին Լենինականում հաջողու– թյամբ կատարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Ռուբինշտեյնի «Դևը» Շ․ Տալյանը Արշակ Բ–ի դերում (Տ․ Չուխաճյանի <Արշակ Я») օպերաների և մի շարք դասական օպերետ– ների տենորային դերերգերը (բեմադրու– թյունը՝ հայերեն թարգմանությամբ)։ Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի բեմում Տ․ ստեղծել է Սարոյի, Մոսիի և Դա վիթ Բեկի (Ա․ Տիգ– րանյանի «Անուշ» և «Դավիթ Բեկ»), Ար– շակի (Տ․ Չուխաճյանի «Արշակ Բ», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), Գրիգորի (Հ․ Ստե– փանյանի «Լուսաբացին»), Կիազոյի (Փա– լիաշվիլու «Դաիսի»), Քյոռ օղլու (Հաջի– բեկովի «Քյոռ–օղլի»), Ֆաուստի (Գունոյի «Ֆաուստ»), Դոն Խոզեի (Բիզեի «Կար– մեն»), Ալմավիվայի (Ռոսինիի «Սևիլյան սափրիչ»), ժերմոնի, Ռիգոլետտոյի, Ամո– նասրոյի (Վերդիի «Տրավիաաա», «Ռիգո– լետտո», «Աիդա»), Օնեգինի, Ելեցկու (Չայ– կովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա») կերպարները։ ՀԱՍՀ I–II գու– մարումների Գերագույն սովետի դեպու–